Եվրոպայի եւ Աշխարհի չեմպիոն Ունանյանը կատարել է Եզրաս սրբազանին տված խոստումը

Սպորտ

Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը օրերս հյուրընկալել է կարատեի Եվրոպայի եւ Աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին:

Բազմակի չեմպիոնը Եզրաս սրբազանի հետ զրույցում պատմել է այս տարվա իր սպորտային հաջողությունների մասին: Նշել է, որ տարվա ընթացքում երկու տարբեր վարկածով Եվրոպայի չեմպիոն է դարձել, իսկ մի վարկածով՝ աշխարհի չեմպիոն: Այդ շարքում Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի ունեցած առաջնությունում նա դարձել է Հայաստանի պատմության մեջ առաջին մեդալակիրն՝ WUKF Եվրոպայի առաջնությունում: Կամո Ունանյանն առանձնահատուկ նշել է, որ Չեխիայում հաղթանակ է տարել՝ մենամարտելով թուրք եւ ադրբեջանցի մարզիկների հետ:

Նախորդ տարի, երբ Կամո Ունանյանը կրկին հյուրընկալվել էր Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդարանում, նա խոստացել էր սրբազան հորը, որ բրոնզե մեդալը լրացնելու է ոսկե մեդալով, ինչը եւ հաջողվել է նրան այս տարի: Եզրաս սրբազանը մեծ ուրախությամբ է ընդունել այն, որ հայ մարզիկն իրեն տված խոստումը կատարել է:

Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդը տեղեկանալով Կամոյի առողջական խնդիրների մասին, նորանոր հաջողություններ եւ ամենակարեւորը՝ առողջություն է մաղթել չեմպիոնին։  Եզրաս սրբազանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի նրանք կրկին կհանդիպեն՝ խոսելու նոր հաղթանակների մասին:

Նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Արցախի հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը եւ Մոսկվայի Պուշկինո շրջանի հայ համայնքի ազգային մշակութային ինքնավարության ղեկավար Արշակ Գրիգորյանը:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին