«Հրապարակ». Պատերազմի ժամանակ ոսկե պլատաներ հանելու գործ չկա եւ չի եղել

Մամուլի տեսություն

Օրերս դատախազությունը հաղորդել էր, որ կասեցրել է հրթիռներից ոսկյա պլատաներ հափշտակելու գործը, քանի որ հայտնի չէ մեղադրյալը։ Այս գործի մասին ոչ ոք չէր էլ հիշի, եթե չլիներ վարչապետի հերթական ամպագոռգոռ հայտարարությունը, որը բոլորս ենք հիշում։ 

Հոկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտե այցի ժամանակ հայտարարեց, որ «պատերազմի ժամանակ առնչվել են դեպքերի, երբ պարզվեց` ահասարսուռ անուններով հրթիռների միջից կարող է պլատաներ են հանել, որի մեջ ոսկի կա»։ Նաեւ` «գործիքը վերցրած գնում են օգտագործելու, հետո պարզվում ա՝ էդ գործիքի կաղապարը կա, մեջի ամբողջ պարունակությունը հանված ա, եւ հայտնի չի՝ ով ա հանել»։

Ավելի վաղ՝ 2021 թվականի մայիսի 28-ին, Աջափնյակում ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ էլ ասել էր, որ ՀՀ-ում սպա կա, ով S-300-ի վրայից պլատա է հանում, որ տանի, մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով, եւ ավելացրել էր․ «Եթե էսպիսի երեւույթ կա Հայաստանի Հանրապետությունում, ամեն ինչի մեջ էլ կմեղադրեն, բայց պետք է իմանաք, որ մենք մեր երկրի նկատմամբ հարյուր տոկոսով ազնիվ ենք: Մեզ դավաճանության մեջ է մեղադրում այն կուսակցությունը, որը պետականությունը սենց թողել ա…»: 

Պատերազմի ելքի  համար մեղքն իր վրայից ցրելու վարչապետի փորձերն անմիջապես հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում։ Դե, երեւի մի բան կա, էլի, որ երկրի վարչապետը նման «պատասխանատու» դատախազության համար կարծես հրաման-հորդոր արձակեց՝ անմիջապես գտնելու հրթիռներ թալանողներին։ Դատախազությունում խառնվեցին իրար եւ վարչապետի հայտարարությունն ինչ-որ կերպ հիմնավորելու համար նստեցին, շատ մտածեցին, տանջվեցին ու հիշեցին, որ, ախր, դեռ 2019 թվականին ինչ-որ նման գործ էին հարուցել։ Ո՞վ է իմանալու, որ սա էն գործը չէ, կարեւորը՝ վարչապետի ասածը հիմնավորվի։ Իրենց դիմողներին, ովքեր խնդրում էին ասել, թե ինչ պլատաների ու գողությունների մասին է խոսքը, եւ ինչ են արել իրավապահներն այդ ուղղությամբ, դատախազությունը մի գրություն ուղարկեց, որով ամեն ինչ կարծես տեղն էր ընկնում․ «Ի պատասխան ձեր հարցմանը՝ հրթիռներից ոսկյա դետալներ պարունակող սարքերի հափշտակության փաստի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում վարչապետի կողմից 2022-ի  հոկտեմբերի 24-ին կատարված հայտարարությանը, հայտնում ենք, որ դեռեւս 2019-ի օգոստոսի 16-ին առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու եւ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ…                                                    հարուցվել է քրեական գործ, որը ․․․ մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, եւ առկա է մեղադրական դատավճիռ, իսկ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով (գողություն)… կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով»։ Այսինքն՝ գողություն անողը հայտնի չէ, բայց թալանչի պաշտոնյային, որի պատճառով այն կատարվել է, արդեն դատել-պրծել ենք։ 

Իհարկե, կար խառնաշփոթ՝ վարչապետը խոսում է 44-օրյայի ժամանակ կատարված դեպքի  մասին, իսկ հիշյալ գործը հարուցվել է 2019-ին։ Բայց դե դա մանրուք է։  Կարեւորը՝ որ դատախազությունը վարչապետի ասածը հիմնավորեց, վերջինս էլ սուտ դուրս չեկավ` հերթական անգամ։ «Նա ասել է այն, ինչ իրեն  զեկուցել են,- ասում է ՊՆ մեր աղբյուրը, որը փորձառու զինվորական է։- Ինչ ես հիշում եմ ինձ, էդ բողոքները միշտ կան` ՀՕՊ զորքերի վրա, կան էդպիսի խոսակցություններ, որ հրթիռներից ոսկու պլատա են հանում, բայց ոչ մի կոնկրետություն երբեք չի եղել։ Հենց էդ խոսակցություններն էլ հասել են վարչապետի ականջին»։ 

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ,  որը դատախազությանը մի քանի անգամ հարցում էր ուղարկել «ռասկուլաչիտ» արված հրթիռների վերաբերյալ, մեզ փոխանցեց այդ հին գործի մասին իր հայթայթած տեղեկությունները։ «2-3 հարցում արել եմ։ Պարզվում է՝ սարքեր են եղել, որոնք վերանորոգման են ուղարկվել, ու ինչ-որ գողության դեպք է եղել։ Բայց որ հանեն պլատան, միջի ոսկին ձուլեն եւ այլն, չի եղել նման բան։ Ու սա S-300-ի հետ էլ կապված չէ։ Միշտ էլ լինում է ու եղել է ինչ-որ գողության դեպք։ Դա այնքան աննշան է եղել, բայց Նիկոլն այնպես սարքեց, որ ստացվեց՝ պատերազմի ժամանակ S-300-ները չեն կրակել դրա պատճառով»։ 
Գեղամ Մանուկյանը հիշեց, որ երբ Գերմանիայում ծառայելիս է եղել, երկու հայ «պրապորշչիկ» ինքնաթիռների մարտկոցները (ակումուլյատորներ) էին գողացել, վաճառել, որովհետեւ մեջը 12 կիլոգրամ արծաթ էր եղել։ Դե, մենք էլ հիշեցինք սովետական հեռուստացույցների պլատաների միջի ոսկու մասին տարածված լեգենդ-պատմությունները։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին