Մաքրե՜ք վերջապես հայկական օդը ձեր թուրքական գարշելի ներկայությունից. Աննա Հովներ

Մշակութային
Վերջին շրջանում լուռ հետևում եմ բոլոր քաղաքական իրադարձություններին, լուռ նյարդայնանում, լուռ հայհոյում մտքիս մեջ սրանց: Նախ` ահավոր ծանրաբեռնբած եմ, ինձ տվել եմ ամբողջությամբ մշակույթի ոլորտին, և շուտով հանդես կգամ կարևոր ու հետաքրքիր նախագծերով:
Այսօր Հայկական մշակույթն ամբողջությամբ անտեսված է, անտեր է: Ով ոնց կարողանում է` իր սեփական ջանքերով իրականացնում է մարդ ա իր նախագծերը: Ողորմելի իրավիճակ է իրականում: Եվ այդ փաստը չի կարող կապ չունենալ քաղաքականության հետ, այնպես որ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» արտահայտությունը մեր երկրում կարող են անել միայն անտարբեր և հայրենիքը հեռուստացույցով սիրող մարդիկ:
Երբ ՀՀ Վաստակավոր կոչումները հանում են, ազգային խոշոր պարային համույթները քանդում, միացնում են իրար, երբ չեն կազմակերպում ազգային մշակութային մեծ փառատոններ, ինչպես նախկինում է եղել, չեն ֆինանսավորում տաղանդավոր մարդկանց, չեն աջակցում բարձր որակի նախագծերին` սա ոչ այլ ինչ է, քան` քաղաքականություն:
Եթե մինչև այսօր Արցախում թողած մոտ 1700 հուշարձանի վրա թքած ունի այս իշխանությունը, սա քաղաքականություն չի՞:
Այդ հուշարձանները կառուցվել են 4-րդ դարից սկսած և մեզ են փոխանցվել մեր նախահայրերի կողմից, որ մենք պահենք ու փոխանցենք մեր սերունդներին: Ու ոչ ոք չի մտածում, որ վերջ. մեզնով ավարտվում է ախր պատմությունը:
Իսկ այդ ժառանգությունը` հոգևոր և մշակութային անգնահատելի արժեք ունեցող գանձերը` մեր պատմությունն են, մեր հայ լինելու վկաներն են, մեր հողի հայկական լինելու ապացույցը:
Ո՞նց կարելի է հանգիստ ապրել:
Դե իհարկե, սրանք կասեն, որ դիմել են միջազգային կառույցներին ու կազմակերպություններին: Հետո՞: Դիմեցի՞ք: Այդ կառույցների մի մասը դատապարտել է ալիևին, մյուսը նույնիսկ չի էլ պատասխանել: Դատապարտող խոսքերից էլ ալիևը հաստատ ամոթից չի կարմրել:
Դուք այնքան չունեք հեղինակություն ու կշիռ, որ ձեզ վրա թքած ունեն: Պարզապես դրա արդյունքում տուժում ենք մենք ու մեր երկիրն իր հարուստ մշակույթով հանդերձ:
Մեկը կա է՞, Սուրմալուի փլատակներում սեփական փիառով զբաղվող չստացված քաղաքապետի թեկնածու: Մութ ուժերից է խոսում թե վախենում: Գնա բախտ նայողի մոտ` վախդ չափիր, տխմա՜ր: Ձեզնից մութ նույնիսկ գիշերը չի կարող լինել: Ձեզնից մութ նույնիսկ նեռի թագավորությունը չի: Այդ դու՜ք եք մութ, որովհետև քանդել եք բոլոր ինստիտուտներն ու ոլորտները, այդ թվում` մշակույթը:
Հայկական ազգային մշակույթի ամենաամոթալի շրջանն ենք անցնում, բայց վստահեցնում եմ, որ սրանց չի՜ հաջողվելու մոռացության տալ ազգային մտածելակերպը, քանի դեռ կան ողջախոհ հայերը:
Մաքրե՜ք վերջապես հայկական օդը ձեր թուրքական գարշելի ներկայությունից:
Նկարն արվել է 20 թվականի հունվարին... ձեզ համար դժգույն ու դժբախտ, մեզ համար մշակութային գանձարան Շուշիում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում