Ռոնալդուն տուգանվել և որակազրկվել է Անգլիայում

Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տուգանվել և որակազրկվել է Անգլիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Պորտուգալացին որակազրկվել է երկու խաղով և տուգանվել 50 հազար ֆունտով: Տուգանքները կգործեն, եթե նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ պայմանագիրը խզած Ռոնալդուն տեղափոխվի անգլիական այլ ակումբ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի ժամկետից շուտ կլքի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Կրիշտիանու Ռոնալդուն օրերս տված հարցազրույցում խիստ քննադատության էր ենթարկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությանը՝ հայտարարելով, որ ակումբի ղեկավարությանը բացարձակապես չի հետաքրքրում սպորտային ասպեկտը։ Ռոնալդուն նշել էր, որ ակումբը նրանց համար ընդամենը մարքեթինգային նշանակություն ունի։ Ռոնալդուն նաև հայտարարել էր, որ չի հարգում թիմի մարզիչ Էրիկ Տեն Հագին, որը իր հանդեպ հարգանք չի ցուցաբերում։ Կրիշտիանու Ռոնալդուն նշել էր, որ ակումբը որևէ առաջընթաց չի ունեցել այն պահից, երբ թիմից հեռացել է երկարամյա գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը։ Այդ հարցազրույցին հետևել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտարարությունը, որ քայլեր են ձեռնարկել՝ կապված Ռոնալդուի հարցազրույցի հետ։ Այդ հայտարարությամբ ակումբը նշել էր, որ հավելյալ մեկնաբանություններ չեն լինելու, մինչև գործընթացն ավարտին կհասցվի։

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին