Միանշանակ փոխարժեքի նվազումն ունենալու է իր դրական ազդեցությունը. ՀԾԿՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի սակագնի մասին

Տնտեսություն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը չի բացառում, որ դոլարի փոխարժեքի նվազումն իր ազդեցությունը կարող է ունենալ քաղաքացիների համար սահմանված էլեկտրաէներգիայի սակագնի վրա:  

Գարեգին Բաղրամյանն այս մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով հարցին, թե դոլարի փոխարժեքի նվազումն ինչո՞ւ ազդեցություն չի ունենում սակագների նվազեցման վրա՝ Բաղրամյանն ասաց, որ ջրի մասով փոխարժեքը որևէ ազդեցություն չունի, քանի որ 2016 թվականի վարձակալության պայմանագրի բանաձևում փոխարժեքային ճշգրտում ընդհանրապես ներառված չէ:

Իսկ էներգետիկայի ոլորտում հանձնաժողովն ինքն է իր նախաձեռնությամբ է սկսում սակագների վերանայում: «Եվ յուրաքանչյուր տարի՝ անկախ նրանից, թե վերջնական սպառողի համար գնի փոփոխություն լինելու է, թե ոչ, մենք բոլոր արտադրողների և ՀԷՑ-ին վաճառվող գնի փոփոխություն ենք անում, քանի որ առնվազն կառուցվածքի փոփոխություն է տեղի ունենում: Միանշանակ փոխարժեքի նվազումն ունենալու է իր դրական ազդեցությունը»,-ասաց նա:

Թե դա ինչքան ու ինչ ազդեցություն կունենա վերջնական սպառողների վրա, հանձնաժողովի նախագահը ձեռնպահ մնաց մեկնաբանելուց:

Ինչ վերաբերում է մյուս տարվա համար ջրի սակագնին՝ Բաղրամյանն ասաց. ««Վեոլիա ջուր»-ը 209 դրամ սակագնի հայտ է ներկայացրել օգոստոսին, մեր նախնական հաշվարկներն ավարտված են, ներկայացված են քննարկման նիստի ընթացքում: Սոցիալապես անապահով սպառողների համար պահպանում ենք նույն գինը, 208.5 դրամ ստացվում է մնացած սպառողների համար նախատեսված գինը»:

Նա հիշեցրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարությունը, որ այսօրվա գործող սակագների և սահմանվող սակագների տարբերությունը կառավարությունը սուբսիդավորվելու է: «Կարող ենք ասել, որ հունվարի 1-ից սպառողը գնի որևիցե փոփոխություն չի ունենա»,-հավելեց նա:

Սուբսիդավորման որոշումը 1 տարվա համար է: Թե 1 տարուց հետո ինչ կարող է լինել, հանձնաժողովի նախագահը դժվարացավ ասել, քանի որ սակագնի բարձրանալը կամ չբարձրանալը էականորեն կախված է սղաճից, էլեկտրաէներգիայի գնից, նաև վաճառվող ջրի ծավալներից: Այսօր վաճառվող ջրի ծավալի մեծ աճ կա:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում