Սպորտում հաջողության հասնելու համար, շատ ուժեղ կամային որակներ են պետք
ՍպորտԱյսօր, նոյեմբերի 24-ին, ծննդյան հոբելյանական 25-ամյակն է տոնում Գյումրեցի անվանի ծանրամարտիկ, Եվրոպայի չեմպիոն ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ։ Նա «Իրավունքի» հետ բացառիկ զրույցում նշեց, որ ծննդյան օրերը սիրում է անցկացնել հարազատների, ընկերների հետ միասին։ Խոսելով ծանրամարտի մասին Սամվելը նշեց, որ այն շատ մեծ բան է տվել իրեն, շատ մեծ դեր ու նշանակություն ունի իր կյանքում։
Սպորտում հաջողության հասնելու համար, շատ ուժեղ կամային որակներ են պետք, ինչպես նաև հոգեբանական լավ պատրաստվածություն։ Շատ մեծ դեր ունեն բոլոր մարզիչներս։ Անկեղծ ասած, եթե անձնական մարզիչս մորեղբայրս ՀԱՐՈւԹՅՈւՆ ԵՂՈՅԱՆԸ չլիներ, ես հաստատ չէի լինի այնպիսին, ինչպիսին կամ հիմա։
Այս տարվա հունիս ամսին էլ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Գյումրիի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Սամվել Գասպարյանը 102 կգ քաշային կարգում, երկամարտի 390 կգ արդյունքով 176կգ պոկում, հրում 214կգ նվաճեց արծաթե մեդալ ու Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց։ Պատմելով առաջիկա ծրագրերի մասին, Սամվելը նշեց, որ պատրաստվում են դեկտեմբեր ամսվա մեջ կայանալիք Ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որի ժամանակ պիտի պայքարեն Օլիմպիական խաղերի վարկանիշների համար, իսկ հաջորդ տարի 2023 թվականին Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա Երևանում։
Շնորհավորենք Սամվելին ծննդյան տարեդարձի առթիվ ու մաղթենք փառահեղ հաղթանակ առաջիկա աշխարհի առաջնության ժամանակ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

