ՀԿԵ-ում նախապատրաստվել են 2022-2023թթ. ձմեռային սեզոնին

Տնտեսություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ավարտվել է գծի և այլ ենթակառուցվածքների աշնանային կոմիսիոն զննումը: Հանձնաժողովն ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ իրականացրել է ենթակառուցվածքի ամբողջական զննում՝ գնահատելու դրա պատրաստվածությունը և անձնակազմի աշխատանքը ձմեռային պայմաններում աշխատելու համար:

Վերստուգման են ենթարկվել գծեր, վարչական և տեխնոլոգիական նշանակության շենքեր և շինություններ,  արհեստական կառույցներ, էներգետիկայի և ավտոմատացման սարքավորումներ: Մասնավորապես, ուսումնասիրվել է 800 կմ գծերի և կոնտակտային ցանցի ձմեռային պատրաստվածության վիճակը, մանրակրկիտ ստուգվել են 20 կամուրջներ, 15 քարշային ենթակայան և 53 կայարան։

Բացի այդ, ստուգվել են անձնակազմի ապահովվածությունը ձմեռային համազգեստով, գծերում և այլ ենթակառուցվածքներում ձյան դեմ պայքարի միջոցները, հակահրդեհային և վերականգնողական գնացքների պատրաստվածությունը, ինչպես նաև աշխատակիցների կենցաղային պայմանները և դրանց համապատասխանությունն աշխատանքի պաշտպանության չափանիշներին: Միջոցառումների այս ամբողջ համալիրն ուղղված է ձմռանը կրիտիկական ցածր ջերմաստիճանի պայմաններում և օրական ջերմաստիճանային տատանումների ժամանակ երկաթուղային ենթակառուցվածքի կայուն աշխատանքին նախապատրաստվելուն:

Ձմեռային սեզոնի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ընկերության աշխատակիցների կողմից իրականացվել են լայնածավալ աշխատանքներ բուսականությունից և կենցաղային աղբից մաքրման ուղղությամբ (Երևանի տարածքում այդ աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, ինչի համար ընկերությունը շնորհակալություն է հայտնում): Այս միջոցառումները բարելավում են ճանապարհի երկայնքով տեսանելիությունը և ուղղված են ճանապարհին ձյան տակ մնացած բուսականության և քարերի՝ գծերին հայտնվելը կանխելուն: Ստուգման ընթացքում հայտնաբերված նորմերից շեղումները կվերացվեն մինչև օրացուցային ձմռան սկիզբը:

Նախորդ կոմիսիոն զննության համեմատ ենթակառուցվածքների վիճակը զգալիորեն բարելավվել է Վանաձորի և Գյումրիի տեղամասերում։ Ցավոք, բացի Վանաձորի տեղամասից, չթույլատրված գծանցների և օրինական գծանցների կահավորման հետ կապված իրավիճակը շարունակում է խնդրահարույց մնալ տեղական ինքնակառավարման մարմինների անգործության պատճառով, որոնց իրավասության շրջանակում է գտնվում խնդիրների լուծումը: Այս խնդիրը երկաթուղու ենթակառուցվածքների վրա տարածված արտաքին ազդեցություններից մեկն է։ Վարորդների և ֆերմերային տնտեսությունների կողմից  գծերի հատման կանոնների խախտումը, չհամապատասխանելը հանգեցնում է ճանապարհատրանսպորտային պատահարների և շարժակազմի բախմանը խոչընդոտների: Բացի այդ, երկաթուղու երկայնքով կան ճանապարհների մոտ 30 հատվածներ, որոնք տրանսպորտային միջոցների և երկաթուղու շարժակազմի միջև բախումների մեծ ռիսկ են պարունակում, ինչը պահանջում է պետական ​​իշխանությունների միջամտությունը։

Հանձնաժողովի զննության արդյունքում կարելի է փաստել, որ երկաթուղին պատրաստ է առաջիկա ձմեռային շրջանում ուղևորների և բեռների անվտանգ փոխադրմանը։

Նշենք, որ 2022 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նախատեսել է ենթակառուցվածքների տնտեսության զարգացման և պահպանման ծրագրերին ուղղել 2 մլրդ 665 մլն դրամ, ինչը դրական ազդեցություն կունենա երթևեկության անվտանգության մակարդակի վրա ։ Մասնավորապես, 2,4 մլրդ դրամ կներդրվի գծային տնտեսության մեջ, շուրջ 200 մլն դրամ ՝ էլեկտրիֆիկացման և էներգամատակարարման ոլորտում։ 60 մլն դրամ կուղղվի ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի տնտեսությանը։ Ընթացիկ տարում կապիտալ վերանորոգմամբ ամբողջությամբ թարմացվել են 8 կիլոմետր երկարությամբ գծեր։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում