Զոհի կերպարանք չեմ ընդունելու. դիմեք հոգեբաններին թող պարզեն, թե ինչո՞ւ է զայրացրել «Իշխանություն 2» ֆիլմը. Մհեր Մկրտչյան

Մշակութային

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը պատրաստվում է մոտակա ժամանակ լուծարել «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը: Համացանցում այս մասին գրառում է կատարել ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, ով հենց թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

— Պարոն Մկրտչյան, ըստ Ձեզ, «Մհեր Մկրտչյան»արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը լուծարելը հաշվեհարդա՞ր է Ձեր նկատմամբ` «Իշխանություն 2» ֆիլմի համար:

— Ինձնից ազատվելու ցանկությունը դժվար կապված լինի իմ մազերի գույնի հետ: Կրկնում եմ` ինչ արդեն գրել եմ` այս թեմայով վայնասուն չեմ բարձրացնելու, զոհի կերպարանք չեմ ընդունելու: Հիսունանց մարդիկ պետք է իրենց ավելի հանգիստ եւ լուրջ պահեն:

— Եթե նույնիսկ կրճատվի Ձեր հաստիքը, Դուք էլի կշարունակե՞ք Ձեր պայքարը, թե՞ կվիրավորվեք նման մոտեցումից եւ կհեռանաք երկրից:

— Ումի՞ց վիրավորվեմ: Իշխանությունների՞ց: Կամ... Հանեցին, լուծարեցին.... Ի՞նչ կփոխվի: Իմ մարդ տեսակը, անունը եւ ազգանունը կմնան նույնը: Երկրից գնալու ոչ մի միտք չունեմ:

— «Իշխանություն 2» ֆիլմի պրեմիերայից հետո շատ է քննարկվում, թե արդյոք ինչ ներկայացրել եք, այն է, ինչը չհաջողվեց ընդդիմությանը, այսինքն՝ հասցնել պայքարն իր կուլմինացիային, թե՞ այդուհանդերձ դեռ հնարավոր է նման իրական սցենար` իրական քաղաքական պայքարում:

— Ֆիլմում ոչ մի անհնար տեսարան, տեքստ կամ կերպար չկա: Ես հանդիսատեսին հեքիաթ չեմ ներկայացրել:

— Խոսե՞լ եք «Իշխանություն 2» ֆիլմի մասին Սերժ Սարգսյանի հետ: Ի՞նչ տպավորություններ նա ունի այս անգամ իր կերպարի մասին:

— Պրեմիերային մենք իրար կողք էինք նստած եւ, իհարկե, շատ հետաքրքիր էր նրա ռեակցիաները տեսնել: Բայց…հավատացեք` դա ամենահեշտ բանը չի...

— Որքան էլ Ալիսան հավաքական կերպար է, հնարավոր համարո՞ւմ եք, որ կին առաջնորդը կարող է իրականացնել այն, ինչը չի հաջողվում տղամարդկանց:

— Ամեն մարդ ունի իր ընդունակությունների սահմանը: Հարցն ընդամենը դրանում է: Դրանում է նաեւ անհաջողությունների պատճառը: Էական չի՝ չարին հաղթողը կլինի կին, թե՝ տղամարդ:

— Ֆիլմում «կոմպրոմատներով» հիշողության կրիչը ակնա՞րկ էր, որ իշխանության մասին ընդդիմությունն իրականում գիտի շատ ավելին, սակայն սպասում է «հստակ եւ ուժեղ հարվածելու» ճիշտ ժամանակին, ինչպես ֆիլմում է ասվում:

— Հիշեցնեմ, որ դուք խոսում եք գեղարվեստական ֆիլմի մասին...

— Ըստ Ձեզ՝ ֆիլմի ո՞ր հատվածն է ավելի շատ իշխանությանը զայրացրել:

— Ես նրանց նյարդային համակարգին ծանոթ չեմ: Ուղղեք այդ հարցը հոգեբաններին:

— Առողջ քննադատությանը նման մոտեցումն ինչի՞ արդյունք է:

— Կարծում եմ` շատ մանր լինելու:

— 2018 թվականից հետո կա՞ մի լուր, որ լսեք ու չզարմանաք:

— Անհնար է արդեն զարմանալ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում