«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ըն­թեր­ցողն ան­շուշտ հի­շում է կա­պի­տու­լյան­տի առ­ջև խո­նարհ­վող տիկ­նո­ջը, ում հեշ­տու­թյամբ կա­րե­լի է շփո­թել հա­սա­րակ զոմ­բու­հու հետ: Խոս­քը Նի­կո­լի մոտ ԵՄ դես­պան աշ­խա­տող ԱՆԴ­ՐԵ­Ա ՎԻԿ­ՏՈ­ՐԻ­ՆԻ մա­սին է: Ա­հա­գին ժա­մա­նակ դրա ձայ­նը չէր գա­լիս, սա­կայն, ինչ­պես հայտ­նի է, սա­տա­նի պա­րը կամր­ջին է բռնում: Եվ ա­հա սույն եվ­րա­մա­դա­մը զար­մա­նա­լի­ո­րեն ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս հա­յտա­րա­րում է, որ ժա­մա­նակն է վա­վե­րաց­նել Ստամ­բու­լյան կոն­վեն­ցի­ան: Ի՞նչ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցի­ա, տի­կին, Հա­յաս­տա­նը լի­նել-չլի­նե­լու մար­տահ­րա­վե­րի առ­ջև է և բա­զում կեն­սա­կան խնդիր­նե­րի լուծ­ման կա­րոտ: Ու նա­խև­ա­ռաջ` կա­պի­տու­լյան­տից և նրա պիղծ խուն­տա­յից ա­զատ­վե­լու, որ­պես­զի հնա­րա­վոր լի­նի ինչ-որ կե­տից սկսել և ու­նե­նալ ապ­րե­լու շանս: Ի՞նչ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցի­ա, տի­կին, ա­վե­լի լավ է #սի­կոլ ե­ղեք ձեր Նի­կո­լով հան­դերձ, ո­տա­տակ մի ըն­կեք տար­բեր կեղծ օ­րա­կար­գե­րով: Ի­րա­վա­ցի է Ար­մեն Ա­շո­տյանը` ա­սե­լով. «Երբ ա­սում եմ, որ մեր իսկ ան­ճա­րու­թյան պատ­ճա­ռով աշ­խար­հը հեգ­նում է մեզ վրա, նե­ղա­նում եք…»: Իսկ մեր ան­ճա­րու­թյան հիմքն ու պատ­ճա­ռը թշնա­մու օ­րա­կար­գը սպա­սար­կող կա­պի­տու­լյանտն է, մին­չև այդ բա­ցար­ձակ չա­րի­քից չա­զատ­վենք, ծաղ­րի ա­ռար­կա կլի­նենք: Սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն դեռ կան ա­րա­րած­ներ, որ ա­սում են. «մի­այն թե նախ­կին­նե­րը չվե­րա­դառ­նան»:

Քաղա­քա­գետ ԳԱ­ԳԻԿ ՀԱՄ­ԲԱ­ՐՅԱՆՆ էլ ար­ձա­գան­քել է այն զար­մա­նա­լի լու­րին, որ 11 տա­րի տաք­սու վա­րորդ աշ­խա­տած ՔՊ-ական պատ­գա­մա­վո­րը հայ­տա­րա­րագ­րել է 150 հա­զար դո­լար և թան­կար­ժեք զար­դեր. «Արդար է... Շատ ար­դար է... Բա չէ՛, ժո­ղովր­դին ու պե­տու­թյա­նը պետք է ծա­ռա­յե­ի՞ն: Մար­դիկ խո­պան են ե­կել, որ գրպան­նե­րը լցնեն: Իսկ նի­կո­լա­պաշտ­նե­րը թող շա­րու­նա­կեն զա­ռան­ցել, թե «բա նախ­կին­նե­րը հան­գիստ չեն թող­նում, որ Նի­կոլն ու իր թի­մը աշ­խա­տեն»... Լավ էլ հան­գիստ «աշխա­տում» են՝ մեծ պա­տառ­նե­րով ու ա­ռանց սահ­մա­նա­փա­կում­նե­րի: Դե իսկ նի­կո­լա­կան­նե­րին էլ 3 հա­զար բարձ­րաց­ված թո­շակ-թու­լա­փայ են տա­լիս, որ այդ գրոշ­նե­րը ստա­ցող­նե­րը հրճվեն և օրհ­նեն Նի­կո­լին...»: Դե օրհ­նե՛ք, օրհ­նե՛ք, էդ գրոշ­ներն էլ են ձեզ շատ: Հա, քա­նի՞ պրե­մի­ում դա­սի մե­քե­նա է սպասա­ր­կում աղ­քա­տիկ Հա­յաս­տա­նի հե­ղա­փո­խա­կան չտես­նե­րին, մե­կը տե­ղյա՞կ է, կամ տա­րե­կան կտրված­քով քա­նի՞ տաս­նյակ մի­լի­ոն­ներ են մսխվում պե­տա­կան բյու­ջե­ից է­լի­տար դար­ձած չան­դա­լա­նե­րի հա­ճույք­ներն ա­ռա­վե­լա­գույնս ա­պա­հո­վե­լու հա­մար, քա­նի՞ պրե­մի­ում դա­սի մե­քե­նա է սրանց քա­մա­կի­ տակ մաշ­վում...

Իսկ ՔՊ-ական բի­ձա պատ­գա­մա­վոր ՀԱ­ԿՈԲ ԱՍ­ԼԱ­ՆՅԱՆՆ էլ զար­մա­նա­լի հայտ­նա­գոր­ծու­թյուն է ա­րել. «Վեր­ջին 50 տար­վա մեջ այդ­պի­սի դե­մոկ­րա­տա­կան մո­տե­ցում Հա­յաս­տա­նում եր­բեք չի ե­ղել: Ով­քեր ոնց ու­զում են՝ նե­կա­յաց­նեն, ինչ ու­զում են՝ ա­սեն, ես իմ կյան­քի տե­սա­ծով եմ ա­սում՝ այն դեմոկ­րա­տի­ան, այն ա­զա­տու­թյուն­նե­րը, այն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, որ այ­սօր ստեղծ­վում է և ստեղծ­վել է ար­դեն ո­րո­շա­կի­ո­րեն հայ ժո­ղովր­դի առ­ջև, դա շնոր­հիվ թավ­շյա, ոչ բռնի հե­ղա­փո­խու­թյան ար­դյունք է, որ այ­սօր մեր ժո­ղո­վուրդն այ­սօր մեր երկ­րի տերն է ի­րեն կար­ծում՝ան­կախ նրա­նից, թե մենք է­սօր ինչ դրու­թյան մեջ ենք ապ­րում, այ­սօր մենք մեզ մարդ ենք զգում…»: Ա­վե­լին, նա­և վստա­հու­թյուն է հայտ­նել, թե այժմ լուծ­վում են հայ ժո­ղովր­դի առ­ջև վեր­ջին 200-300 տար­վա ըն­թաց­քում կու­տակ­ված խնդիր­նե­րը: Դե ինչ ա­սես, զար­մա­նա­լով հան­դերձ, ա­ռա­ջար­կում ենք բի­ձուն հենց ԱԺ ամ­բի­ո­նից եր­գել 50 տար­վա վա­ղե­մու­թյան եր­գը. «Я дру­гой та­кой стра­ны не знаю, где так воль­но ды­шит че­ло­век», զի և՛ 50, և՛ 20, և՛ 10, և՛ ան­գամ 5 տա­րի ա­ռաջ Հա­կոբ Աս­լա­նյա­նի նման­ներն ի­րենց տե­ղը գի­տե­ին և չէ­ին էլ կա­րող ե­րա­զել, որ ոտք կդնեն ԱԺ շենք:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան