«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանն ամսական 665 հազար հավելավճար կստանա. պատերազմող երկրի առաջնահերթությունները
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հաջորդ տարվանից կստանա ամսական 665.600 ՀՀ դրամի չափով հավելավճար, իսկ խորհրդի անդամը՝ 499.200 ՀՀ դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ 9 անդամի մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61.900.800 ՀՀ դրամ (53.913.600+7.987.200) մեկ տարվա կտրվածքով: Նախագիծը կքննարկվի այսօր կառավարության նիստում:
Ստացվում է՝ նախկին նախարարի ղեկավարած կառույցը նոր նախագիծ է բերել՝ նախկին ղեկավարին ամսական 665 հազար դրամ հավելավճար տրամադրելու մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

