Շնորհակալ եմ Աստծուց, որ հանդիպել եմ Օֆելյաին

Սպորտ

«Իրավունք» լրատվականը շարունակում է ներկայացնել հայ մարզիկներին, լեգենդներին՝  նրանց հախթանակներն ու դժվար անցած ճանապարհները։
Եվ այսօրվա մեր հյուրը «Արարատ 73»-ի կիսապաշտպան և հետագայում պաշտպան, ոսկե մեդալակիր, լեգենդ՝ Սերգեյ Բոնդարենկոն է։
«Իրավունք» լրատվականը շնորհավորում է Սերգեյ Բոնդարենկոյի 74 ամյակը և մաղթում նրան երկար և առողջ տարիներ։

Ունեցել եմ 730 խաղ և 92 գոլերի հեղինակ եմ

-Ինչպե՞ս ստացվեց, որ լինելով Ուկրաինացի ապրել եք Հայաստանում և խաղացել հայկական հավաքականում։

-Այո, ծնվել եմ Ուկրաինայում, բայց չորս տարեկանից ծնողներիս ամունալուծությունից հետո մորս և եղբորս հետ տեղափոխվել ենք Հայաստան ու բնակություն հաստատել այստեղ։ Ես վաղ տարիքից զգացի, որ ֆուտբոլը ինձ համար ամեն ինչ է։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ լավ  մարդիկ են հանդիպել՝ իմ մարզիչները և մնացածը։ Չարչարանքով եմ հասել ամեն բանի։ Գիշերները չէի քնում ուրախությունից, երբ առաջարկ ստացա խաղալ «Արարատում»։ Շատ հետաքրքիր էր մարզումները ու մտա առանց վախի և առաջին հարվածը գլխով խփեցի՝ մինչ օրս հիշում եմ։ Ես որպես փոխարինող եմ սկզբում եղել։ Երբ մտնում էի խաղադաշտ տղերքին օգնելու համար էի մտնում, ոչ թե ինձ ցույց տալու։ Հետո արդեն եղա հիմնական կազմում։

-Դուք աշխատել եք ավելքի քան 16 մարզիչների հետ։ Ու՞մ եք ավելի հաճախ հիշում, ու՞մ հետ էր առավել հեշտ։

-15 մարզիչի ցավն էլ տանեմ, նրանք մեծ լումա են ունեցել մեր ֆուտբոլի մեջ, բայց շնորհակալ եմ Ֆալյան Արտյոմից, որ կորիզը բերեց թիմ։ Այնուհետ եկավ ավելի ամուր մարզիչ և այդպես շարունակ։

-Ինչ խորհուրդ կտաք մեր ներկա ֆուտբոլիստներին։

-Պետք է նվիրյալ լինել, շատ մարզվել, թիմային մտածել։ Ես խորհուրդ տվող չեմ։ Պետք է մարզիչին լսելէ մարզչի խորհուրդներին։

-Դուք օրը երեք-չորս անգամ մարզվում էիք, դժվա՞ր չէր։

-Սիրով էինք մարզվում։ Անգամ այնքան երկար, որ մարզադաշտի աշխատողներն ասում էին «տղերք ջան, գնացեք տուն, մենք էլ լույսերն անջատենք գնանք»։

-Դուք բացառիկ կերպով տիրապետել եք հեռահարվածներին։

-Այո, ես շատ նման հնարքներ եմ կատարել խաղադաշտում։ Անգամ կատակով ասում էին « ձկան խանութից հարվածես , կկպնի դարպասին»։

-Ձեր կինը չէ՞ր բողոքում Ձեր այդքան բացակայությունից, մարզումներից, մրցումներից։

-Աստծո պարգևը մնում է Աստծո պարգև։ Շնորհակալ եմ Աստծուց, որ հանդիպել եմ Օֆելյաին։ Իսկական տան կին, մայր։ Երկու երեխա ունեմ։ Աղջկաս անունը Մարինա է, տղայիս անունը Արա։ Ես երջանիկ եմ իմ ընտանիքում։

Զրուցեց Նանա Սարգսյանը

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի