«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի ընկերուհի դատավորը նոր պաշտոն կունենա
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովն առաջիկայում մի քանի դատավորներ պետք է ընտրի, թեկնածուներն արդեն հայտնի են:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թափուր է դատավորի պաշտոն Վճռաբեկ դատարանի վարչական պալատում, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմում, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմում, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմում:
Պարզվում է՝ Լիզա Գրիգորյանը մտերիմ ընկերուհի ունի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում: Խոսքն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի մասին է: Այսինքն, ՔՊ-ական պատգամավորի ընկերուհին առաջիկայում նոր պաշտոնի կընտրվի: Ահա հովանավորչության կոնկրետ դրսեւորում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

