«Ժողովուրդ». Դատախազը հրաժարվում է ստորագրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպի գործը
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ քաղաքացիների հետ միջադեպի գործով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատախազը հրաժարվում է ստորագրել եւ գործը դատարան ուղակել, ինչի արդյունքում գործը կրկին ուղարկվում է նախաքննական մարմին՝ քննությունը շարունակելու համար:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ գործը հասել է դատարան եւ դատարանից հետ է ուղարկվել նախաքննական մարմին՝ նորից քննություն իրականացնելու համար:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Գաբրիելյանը հարվածում ու քաշքշում քաղաքացիներից մեկին, հետո տվյալ քաղաքացին երեւում է գետնին պառկած վիճակում։ Եվ, ահա, 2 տարի է՝ նախաքննություն է գնում այս դեպքով. Սիսակ Գաբրիելյանը տուժող է, իսկ, ահա, միակ մեղադրյալը ՀՅԴ ԳՄ անդամ, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանն է: Ի դեպ, Սիմոնյանը դիմել է իրավապահներին, որ կարողանա երկրից դուրս գալ, բայց արդեն երկու տարի է՝ նա չի կարողանում երկրից դուրս գալ, իսկ նախաքննությունը երկու տարի է, ինչ այստեղից այնտեղ է տեղափոխվում:
Այսքանով իրավիճակը չի ավարտվում. որոշվել է այս գործը Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթից վերցնել ու տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

