«Ժողովուրդ». 305 հազար դոլար. Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին անանուն նվիրատվությունները շարունակվում են
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամում անանուն նվիրատվությունների շքերթը շարունակվում է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա ընթացքում հիմնադրամի նվիրատուներից շատերը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, դարձյալ նախընտրել են ստվերում մնալ: Այսպես, 2021-2022 թվականներին դոլարային անանուն փոխանցումները երկուսն են եղել՝ միանվագ 300 հազար ու 5 հազար դոլար: Դրամային անանուն փոխանցումները 9-ն են եղել՝ ընդհանուր 109 մլն 636 հազար 468 դրամ:
Այսօր, փաստորեն, նույն իշխանականների համար «իրավիճակ է փոխվել», ու վարչապետի տիկնոջ հիմնադրամին տասնյակ հազարավոր դոլարների հասնող անանուն փոխանցումներ անելու մեջ արտառոց որեւէ բան չեն տեսնում:
Իրականությունը, սակայն, նաեւ այն կարող է լինել, որ անանուն նվիրատվություն անվան ներքո Փաշինյան-գործարարներ հարաբերությունները կամ «լեզու գտնելու» գաղտնիքը թաքնված լինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

