«Որեւէ հրահանգ, ոչ էլ պարտադրանք չի եղել վերադասի կողմից». ինչ է կատարվում դրամատիկական թատրոնում

Մշակութային

Դեկտեմբերի 1-ից, իր դիմումի համաձայն, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից՝ աշխատանքից ազատվել է ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆԸ՝ շարունակելով մնալ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում: Այս մասին «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

Մեր թերթին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ վաստակավոր արտիստ, Ձեր թատրոնի դերասանուհի Լուսինե Կիրակոսյանն ասել էր, որ հունվարի 1-ից իրեն եք աշխատանքից ազատելու՝ դերեր չունենալու պատճառով: Հիմա էլ Դուք եք ազատվում տնօրենի պաշտոնից: Ի՞նչ է իրականում կատարվում Դրամատիկական թատրոնում:

— Ինչ վերաբերվում է Լուսիկ Կիրակոսյանին, պետք է ասեմ, որ նա 9-ը տարուց ավել բեմ դուրս չի գալիս: Դրամատիկական թատրոնում, բացի ինձնից, կան եւս երկու բեմադրիչներ, եւ լինում են նաեւ հրավիրված բեմադրիչներ: Եթե նրանք հիշյալ արտիստուհուն իրենց բեմադրությունների մեջ տեսնեին որեւէ դերում, ապա նա կստանար այդ դերը: Բացի այդ, եթե որեւէ արտիստ համոզված է, որ այսինչ կամ այնինչ դերը կարող է ստանձնել, նա իրավունք ունի դիմում գրելու եւ պատրաստելու իր նախընտրած դերերը: Եվ նրա համար կստեղծվի բոլոր պայմանները դա անելու: Բացի այդ, որեւէ արտիստ պարտավոր է իր կենցաղում, ինչ տարիքի էլ լինի, հետեւել թե՛ իր առողջությանը, թե՛ իր ֆիզիկական վիճակին: Եվ խոսքը վերաբերվում է ոչ միայն Լուսիկ Կիրակոսյանին: Հունվարի 1-ից թատրոնի հաստիքային ցուցակում իրենց կարգավիճակի փոփոխություն են ունենալու 12-աշխատակից, որոնցից 8-ը արտիստական կազմից են, եւ ամեն ինչ արվում է օրենքի պահանջով: Օրենքի պահանջին ենթարկվելու եմ նաեւ ես, ս.թ. դեկտեմբերի 1-ից, իմ դիմումի համաձայն, ազատվելու եմ թատրոնի տնօրենի պաշտոնից, որովհետեւ օրենքում գոյություն ունի տարիքային ցենզ:

Լուսինե Կիրակոսյանը՝ մասնավորապես նշում էր, թե թատրոնից իրեն մի ամիս առաջ զանգահարել են եւ ասել, որ գա թուղթ ստորագրելու: Հարցրել է՝ ի՞նչ թուղթ, ասել են՝ դեր չես խաղում, պետք է հունվարի 1-ից ազատենք աշխատանքից, թատրոնը պատկանում է քաղաքապետարանին, այնտեղից էլ նման որոշում է կայացվել: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ինչ վերաբերվում է տիկին Կիրակոսյանի ասած «թղթին», դա ոչ թե թուղթ է, այլ ծանուցագիր, որը նման դեպքերում տրվում է աշխատակցին, նորից օրենքի պահանջով երկու ամիս առաջ: Ծանուցման մեջ նշված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի բոլոր հոդվածները, նաեւ առաջարկություններ հետագա աշխատանքի մասին (Կից ներկայացնում եմ այդ ծանուցման կրկնօրինակը):

Եվ որեւէ հրահանգ, ոչ էլ պարտադրանք չի եղել վերադասի կողմից: Ուղղակի այս պարագայում ե՛ւ վերադասը, ե՛ւ թատրոնի տնօրինությունը ենթարկվել են օրենքի պահանջին: Իմիջիայլոց՝ Լուսիկ Կիրակոսյանի եւ եւս մի քանի արտիստների կապակցությամբ թատրոնի տնօրինությունը օրենքի պահանջին անդրադառնում է բավական ուշացումով: Եվ եթե հանկարծ որեւէ իրավասու մարմնից միջնորդություն լինի՝ որեւէ արտիստի նկատմամբ բացառություն անել, ապա միջնորդությունը պետք է լինի գրավոր, եւ բացառությունը պիտի արվի ցուցակում նշված 8 արտիստների նկատմամբ: Իսկ իմ որոշումը հստակ է՝ ես ս.թ. դեկտեմբերի 1-ից ազատվում եմ թատրոնի տնօրենի պաշտոնից:

— Պարոն Խանդիկյան, իսկ ի՞նչ խնդիրներ ունի թատրոնը:

— Թատրոնն այն կառույցն է, որը միշտ էլ խնդիրներ է ունենում՝ թե՛ ստեղծագործական, թե՛ տնտեսական, բայց տարիների աշխատանքի արդյունքը ցույց է տալիս, որ Դրամատիկական թատրոնում ղեկավարության ու ամբողջ աշխատակազմի նվիրված աշխատանքի արդյունքում գրեթե բոլոր խնդիրները ուշ կամ շուտ ստանում են իրենց լուծումները: Դա նաեւ հետեւանք է այն բանի, որ մենք կարեւոր հարցերի իմաստով բավական արդյունավետ համագործակցում ենք Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության ղեկավարության հետ:

— Ի՞նչ կարծիք ունեք թատերական ոլորտում` դերասանների շրջանում, ատեստավորում անցնելու մասին խոսակցությունների վերաբերյալ:

— Ես նման տեղեկություն չունեմ, որ թատրոններում ատեստավորում է անցկացվելու:

— Եթե ամփոփենք տարին` ի՞նչ արդյունքներ ունեք Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրնում:

— Պատասխանելով Ձեր հարցին՝ ստիպված եմ ներկայացնել ուղղակի թվեր՝ 2022 թ. առ այսօր խաղացվել է 113 երեկոյան ներկայացումներ, 2022 թ. առ այսօր 130 բեմական փորձ, 2022 թ. առ այսօր 127 փորձասենյակային փորձ, 2022 թ. առ այսօր ընթացիկ ներկայացումների մեջ նոր դերակատարների ներմուծումների 115 փորձ: 2022 թ.-ին հանդիսատեսի դատին է հանձնվել Վլադիմիր Ժելեզնիկովի արձակի հիման վրա ստեղծված «Չուչել» (Խրտվիլակը) ներկայացումը, բեմադրիչ՝ Գրիգոր Խաչատրյան: Շուտով բեմ կբարձրանա Մ. Սովաժոնի «Չաո» ներկայացումը, բեմադրիչ՝ Հրաչյա Հարությունյան: Դեկտեմբերի 24-ից բեմ կբարձրանա մանուկների համար ամանորյա հեքիաթ -ներկայացումը: Մեծ աշխատանք է տարվել եւ տարվում երիտասարդ արտիստների հետ, որոնք իրենց դիմումի համաձայն պատրաստում են դերեր: Ամենօրյա աշխատանք է տարվում ընթացիկ ներկայացումները բարձր որակի մեջ պահելու համար:

— Մոտենում է Ամանորը, ինչպե՞ս եք պատրաստվում տոներին:

— Պիտի ասեմ՝ ինչպես միշտ եւ ավելի լավ: Եվ առաջին հերթին, ինչպես նշեցի, պատրաստվում է մի հեքիաթ-ներկայացում, որը, կարծում եմ, շատ հետաքրքիր կլինի մեր մանուկների համար: «Ընկույզկոտրուկի գաղտնիքը» ամանորյա ներկայացման հիմքում Էռնեստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը եւ մկների թագավորը» հայտնի հեքիաթն է: Բեմադրությունը՝ Գրիգոր Խաչատրյանինն է, համոզված եմ, որ շատ որակյալ ներկայացում է լինելու՝ թե՛ իր տեսքով, թե՛ արտիստական կազմի աշխատանքով:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ.- Ի դեպ, նշենք, որ Արմեն Խանդիկյանի հետ մեր հարցազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում