«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վաստակավոր արտիստը նշեց ծննդյան «18-ամյակը» ոչ հարազատ թատրոնում

Տեսանյութեր

Հույզեր, արցունքներ, հիշողություններ, ասմունք, երգ ու հումոր, սեր ու կարոտ… Հենց այսպես իր ծննդյան ամյակը նշեց ՀՀ վաստակավոր արտիստ ԼՈՒՍԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած իր հոբելյանական համերգով: Այո, ցավոք, դերասանուհու հոբելյանը չէին կազմակերպել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական հարազատ թատրոնում՝ հարազատ ղափլանյանականները: Ավելին՝ ծննդյան հոբելյանին ընդառաջ՝ նա «նվեր» ստացավ ծանուցում, որ այն թատրոնից, որի հիմնադիրներից է, իրեն ազատում են աշխատանքից:

Դերասանուհու ծննդյան ամյակի կազմակերպչական հոգսն իր վրա էր վերցրել երիտասարդ դաշնակահար, երգիչ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Իսկ ՀՀ վաստակավոր արտիստին կարոտած հանդիսատեսը մի ուրիշ Լուսո տեսավ բեմում: Տեւական դադարից հետո՝ կրկին վերադարձը բեմ մի նոր երիտասարդական շունչ էր տվել Լուսինե Կիրակոսյանին, ինչը նկատեցին նաեւ նրան շնորհավորելու եկած մշակութային գործիչները՝ իրավամբ ընդգծելով, թե նրա 18-ամյակն է ընդամենը:

Շնորհավորանքները բազմաթիվ էին եւ տարբերվող: Երգեցին Սոնա Շահգելդյանն ու Լեռնիկ Թադեւոսյանը, յուրահատուկ հիշողություններով ու ծաղիկներով բեմ բարձրացավ նաեւ դերասան, նմանակող Սամվել Բաղդասարյանը: Վարդան Խաչատրյանն էլ իր նվագակցությամբ եւ կատարումներով  համեմեց Լուսինե Կիրակոսյանի խոսքն ու երգը: Միայն թե չկային ո՛չ հարազատ թատրոնից շնորհավորողներ, ո՛չ էլ ԿԳՄՍ նախարարությունից:

«Լուսոն ոչ միայն այսօր է 18 տարեկան, վաղն էլ է 18 լինելու, երեկ էլ էր 18, 18 էր հեղափոխությունից առաջ: Ոչ միայն թատերական աշխարհում, այլ ընդհանրապես շատերը մեծ զարմանքով են նայում ու ասում, թե ինչպես է ստացվում, որ Լուսոն մնում է 18, իսկ մեր տարիքը երկրաչափական պրոգրեսիայով տնտեսական աճ է ապրել: Ո՞րն է Լուսոյի գաղտնիքը, որ 18 սկսել է, 18 գնում է, 18 էլ գնալու է՝ ոչ պլյուս, ոչ մինուս: Գաղտնիք չկա... Լուսինե Կիրակոսյանը գաղտնիք չունի: Լուսոն բաց ձեռքերով է եկել այս աշխարհ: Նա բաց ձեռքերով է ընդունում մարդուն, հասարակությունը, իրադարձությունները, հեղափոխությունը... Ճիշտ է, հետո գլխին է տալիս, բայց դա Լուսոն է», - իր խոսքում ասաց ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ հումորային դրվագներ պատմելով նրա հետ անցած ստեղծագործական ճանապարհից:

Հատկանշական էր այն, որ երեկոյի ընթացքում բեմի էկրանից հնչեցին Լուսինե Կիրակոսյանի մասին տարբեր տարիների թատերարվեստի մեծերի կողմից ասված խոսքերը: Այդ շարքում էր նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆԸ, ով պարզվում է՝ ընդամենը վեց տարի առաջ այսպես էր արտահայտվում Լուսինե Կիրակոսյանի մասին. «Գոնե դերասանուհիների կանանց թեւի մեջ Լուսիկն արտառոց կերպով անջատվում էր: Այն, ինչ-որ ես տեսա, երբ նոր էի եկել թատրոն, նման դերասանուհի իր դերասանական կազմում ունենալու համար շատ թատրոններ ուղղակի կպայքարեին իրար հետ… Լուսիկ, ամեն ինչ չէ, որ կորած է, շատ բան դեռ առջեւում է»: Մինչդեռ իրականում առջեւում այդպես էլ դեր չստանալով հարազատ թատրոնում՝ խոստացվածից վեց տարի անց՝ աշխատանքից ազատման ծանուցում ստացավ Լուսինե Կիրակոսյանը հենց նրանից, որից հետո՝ տնօրենի պաշտոնից ազատվեց նաեւ Արմեն Խանդիկյանը...

Ինչեւէ, էլ ի՞նչ ծննդյան տարեդարձ, առանց տորթի... Երեկոյի ավարտին՝ Վարդան Խաչատրյանը բեմ բարձրացավ այս անգամ տորթով, իսկ Լուսինե Կիրակոսյանը նախ երազանք պահեց, ապա խաչակնքվեց ու փչեց մոմերը...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Լուսանկարներն ամբողջությամբ դիտեք՝ այստեղ:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան