Կյանքից հեռացել է Շիրակի երկրագիտական թանգարանի երկարամյա տնօրենը

Մշակութային

Կյանքի 70 ֊րդ տարում երկրային կյանքից հեռացել է Շիրակի երկրագիտական թանգարանի երկարամյա տնօրենը։ Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ երեկ դեկտեմբերի 4-ին, մահացել է մեծանուն երկրաբան, հնագետ, Շիրակի երկրագիտական թանգարանի երկարամյա տնօրեն, հնագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, գիտնական ՀԱՄԱԶԱՍՊ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։ Նա 70 տարեկան էր։ 1987֊2017թթ. մեծանուն գիտնականը եղել է Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրենը։ 1997֊ից մինչ այսօր, համատեղությամբ աշխատել է նաև ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում, սկզբում որպես գիտքարտուղար, ապա նաև գիտաշխատող։ 2020֊ից, նա Շիրակի Երկրագիտական թանգարանի գլխավոր ֆոնդապահն էր։ 1989 թվականից Խաչատրյանը կազմակերպել և ղեկավարել է Շիրակի երկրագիտական թանգարանի հնագիտական արշավախումբը, որի արդյունքում Շիրակի մարզում հայտնաբերվել են 30֊ից ավելի հնագիտական հուշարձաններ, որոնց մի մասում արշավախմբի կողմից իրականացվել են հնագիտական պեղումներ։

Համազասպ Խաչատրյանը, Շիրակի մարզի պատմամշակութային արժեքների, անգնահատելի գտածոների գիտակն էր Հայաստանում, նա անմնացորդ նվիրումով փայփայում էր Շիրակի երկրագիտական թանգարանի 30 հազարից ավելի նմուշները, մեծ ոգևորությամբ պատմում նրանցից յուրաքանչյուրի պատմությունը։ Նա հեղինակ է շուրջ 70 գիտական հոդվածների, որոնց մի մասը հրատարակվել է արտասահմանյան հայտնի գիտական ամսագրերում։ Ունի հրատարակված 1 մենագրություն։ Խաչատրյանի գիտական վաստակը նշանակալի ներդրում է ունեցել Հայոց հնագույն մշակութային ժառանգության ուսումնասիրության գործում։ Նրա անմիջական ջանքերի շնորհիվ, Եվրոպական գիտական շրջանակներին հասանելի դարձան մեր ժողովրդի հարուստ մշակութային արժեքները և պատահական չէր, որ բազմաթիվ արտերկրյա նշանավոր գիտական կենտրոնների ներկայացուցիչներ և արշավախմբեր, անմիջական մասնակցություն ունեցան Շիրակի հնագիտական ուսումնասիրությունների գործում։ Նշենք, որ Խաչատրյանի երազանքն էր, որ լինի թանգարան նրա գտած բացառիկ ցուցանմուշներով, ցավոք նրա երազանքը այդպես էլ անկատար մնաց։ Ինձ էլ է բախտ վիճակվել ճանաչել անվանի գիտնականին, նա մեր Հայրենյաց գյուղի դամբարանադաշտում էլ էր պեղումներ իրականացնում,իր գործի վարպետն էր, հիանալի անձնավորություն։ Հոգեհանգիստը կկայանա այսօր դեկտեմբերի 5֊ին, Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում ժամը 17։00֊ին, հուղարկավորությունը վաղը դեկտեմբերի 6֊ին ժամը 13։30֊ին ։

Ցավակցում ենք անվանի գիտնականի հարազատներին, ընկերներին կորստի համար։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում