20 տարի անց՝ փոխվել է Գյումրու Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանի ցուցադրությունը

Մշակութային
«Գյումրու Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանի ցուցադրության փոփոխություն և կահավորման թարմացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նոյեմբերի 30-ին բացվել է թանգարանի նոր՝ ժամանակավոր ցուցադրությունը։
 
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասադրության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի փոխանցմամբ, մեծ ուշադրություն է դարձվել թանգարանում միջավայրի եւ ժամանակաշրջանի արտացոլմանը։
 
Մասնագիտական խմբում աշխատել են նկարիչ-դիզայներներ, համադրողներ, գիտաշխատողներ, գրականագետներ, ստեղծագործական խումբը մշտական կապի մեջ է եղել Վարպետի թոռան՝ Ավիկ Իսահակյանի հետ:
 
«Թանգարանի նոր ցուցասրահում կարելի է գտնել աուդիո-վիդեո եզակի նյութեր, որոնք թանգարանին տրամադրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, ինչպես նաեւ առկա է ձայնային ինստալացիա․ Նարինե Գրիգորյանի եւ Բաբկեն Չոբանյանի ձայներով հնչում են հատվածներ՝ Շուշանիկ Մատակյանի եւ Ավետիք Իսահակյանի փոխադարձ նամակներից։ Իմ մեծ շնորհակալությունը՝ եւ Առաջին Ալիքին, եւ մեր երկրի լավագույն ձայներից երկուսին՝ աչք եւ ականջ շոյող այս նվերների համար»,- մեզ հետ զրույցում նշեց Լիլիթ Թովմասյանը։
 
Ավետիք Իսահակյանի գրական-գեղարվեստական ժառանգությունը ներկայացնող 4 սրահներում գրողի կյանքը, պոեզիան և հասարակական գործունեությունը ներկայացված են նոր տեսանկյունից, ներդրված են նորարարական լուծումներ, մշակված է կենսագրական պատ։ Թանգարանի նոր ցուցասրահում ստեղծված է նաեւ հարմարավետ միջավայր՝ կրթական ծրագրերի իրականացման համար։ Այստեղ կարելի է գտնել նաեւ բանաստեղծի պոեզիայի թարգմանությունների ձայնագրություններ՝ ընթերցված լեզվակիրների կողմից, ինչպես նաեւ լսել Վարպետի ձայնը։
 
«Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ն թանգարանին նվիրել է երկու պլանշետ, որոնք ծառայում են աուդիո-վիդեո նյութերի ցուցադրմանը։ Կենսագրական պատը շուտով կլրացվի նաեւ QR կոդերով, որոնց միջոցով այցելուները կկարողանան նավարկել եւ ավելին իմանալ գրողի կենսագրության՝ առավել հիշարժան դրվագների մասին։ Աշխատանքներ են տարվում թանգարանի առցանց ցուցադրության մշակման ուղղությամբ։
 
Ծրագրի արդյունքում թանգարանի ցուցանմուշների ցանկն հարստացել է նաեւ նոր եւ խիստ արժեքավոր ցուցանմուշներով. Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում է մինչ այժմ գրականության մեջ անհայտ համարվող Շուշանիկ Մատակյանի նամակը՝ Ավետիք Իսահակյանին. այն Վարպետի թոռան՝ Ավիկ Իսահակյանի անգնահատելի նվերն է իր հարազատ քաղաքի թանգարանին: Բացի այդ, առաջին անգամ թանգարանում ցուցադրվում են նաեւ Արշակ Չոպանյանի, Գարեգին Լևոնյանի, Զապել Եսայանի, Հովհաննես Շիրազի հետ Ավետիք Իսահակյանի ձեռագիր նամակագրության օրինակներ։
 
Նախաձեռնության հեղինակներն ու ծրագիրն իրականացնողները վստահ են՝ նոր ցուցադրությունը շեշտակի ավելացնելու է թանգարանի այցելուների թիվը։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում