«Կռիլյա Սովետովի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն, ով հայկական արմատներ ունի եւ «Արարատ-73-ի» լեգենդ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է հայտարարել է, որ մտադիր չէ փոխել քաղաքացիությունն ու հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ այս պահին չեմ շփվում: Ռուսաստանի հավաքականի օգտին որոշումս վերջնական է: Չեմ դիտարկում մարզական քաղաքացիությունս փոխելու և Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու տարբերակը, քանի որ Ռուսաստանից հանդես գալու որոշումս կշռադատված է»,- Կովալենկոյի խոսքերն է փոխանցում «РБ Спорт»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի հավաքականը հետաքրքրված է Կովալենկոյին հավաքական հրավիրելու տարբերակով: Ֆուտբոլիստը ևս հաստատել է այս տեղեկությունը:

