Հունվարի 1-ին Ռոնալդուն պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ.Marca
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ձմեռային տրանսֆերային պատուհանի առաջին օրն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբ, հայտնում է Marca-ն։
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն ու արաբական ակումբը 2,5 տարվա պայմանագրի շուրջ համաձայնության են եկել: 37-ամյա ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանի համար կստանա 200 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուին պատրաստվում է տրանսֆերային առաջարկ կատարել նաև Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը նոյեմբերի 22-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը:

