ԺԵԽԱՏԵՍԻԼ 2018-2022. ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Վերլուծություն

Վեր­նա­գի­րը վերց­ված է փաս­տա­բան Տիգ­րան Ա­թա­նե­սյա­նի գրա­ռու­մից: Թե­և կո­պիտ է, բայց սեղմ բա­նա­ձև­ում է այն ա­մենը, ինչ կա­տար­վում է վեր­ջին չոր­սու­կես տա­րի­նե­րին: Եվ, ի դեպ, Ա­թա­նե­սյա­նը շատ լավ է ճա­նա­չում Նի­կո­լի տե­սա­կը, զի ժա­մա­նա­կին նրա դա­տա­պաշտ­պանն է ե­ղել: Իսկ «Ման­կա­կան եվ­րա­տե­սի­լը» ա­ռիթ դար­ձավ ան­պա­տե­հո­րեն շքեղ և մի­ա­ժա­մա­նակ ժե­խա­ճա­շակ խրախ­ճան­քի: Հաց և տե­սա­րան­ներ... Ե­թե հա­ցը պա­կա­սում է` է՛լ ա­վե­լի շատ տե­սա­րան­ներ:

ԽՐԱԽ­ՃԱՆՔ ՈՂ­ԲԵՐ­ԳՈՒ­ԹՅՈՒ­ՆԻՑ Ա­ՌԱ՞Ջ...

Ինչ­պի­սին են 688 հա­զար ընտ­րող­նե­րը, այդ­պի­սին է և դրանց ընտ­րած «իշխա­նու­թյու­նը»` աչ­քա­ծակ և ցու­ցա­մոլ: Սրանց ի­րոք ճոխ տո­նա­ծառն ա­վե­լի է հե­տաքրք­րում, քան մար­տա­կան դիր­քե­րի ծակ վրան­նե­րը, սպա­ռա­զի­նու­թյան և հան­դեր­ձան­քի ան­բա­վա­րա­րու­թյու­նը, զին­ծա­ռա­յող­նե­րի մա­հե­րը, թշնա­մու ներ­կա­յու­թյու­նը մեր տա­րած­քում... Սա այն տե­սակն է, որ ա­պա­կու փող չու­նե­նա­լով, լու­սա­մուտ­նե­րին պո­լի­է­թի­լեն է քա­շել, բայց վար­կով թանկ մե­քե­նա է գնել, կամ լա­վա­գույն դեպ­քում` ա­մե­նա­թանկ Այ­ֆո­նը... Այդ տե­սա­կի ընտ­րա­ծը, ա­ռա­վե­լևս` չնա­յած կա­պի­տու­լյա­ցի­ա­յին ընտ­րա­ծը, պե­տու­թյունն ան­խու­սա­փե­լի­ո­րեն տա­նում է կոր­ծան­ման և բա­ցում նոր ցե­ղաս­պա­նու­թյան դու­ռը: Կա­սեք` ինչ­պե՞ս ե­ղավ 1915-ի ցե­ղաս­պա­նու­թյու­նը` ճիշտ այն­պես, ինչ­պես հի­մա է կա­տար­վում կոր­ծա­նու­մը:

Այն բա­նից հե­տո, որ մեկ տաս­նյա­կից մի քիչ ա­վե­լի ա­զե­րի «բնա­պահ­պան­ներ» հա­ջո­ղու­թյամբ ի­րա­գոր­ծե­ցին Բեր­ձո­րի մի­ջանց­քը մի քա­նի ժա­մով փա­կե­լու փոր­ձը, ցե­ղաս­պա­նու­թյուն­նե­րի կան­խար­գել­մամբ զբաղ­վող Լեմ­կի­նի ինս­տի­տուտն ա­հա­զան­գեց, որ Ադր­բե­ջա­նը նա­խա­պատ­րաս­տում է ցե­ղաս­պա­նու­թյուն: Այն, ինչ գի­տեն օ­տա­րազ­գի փոր­ձա­գետ­նե­րը, սա­կայն ան­հա­սու է հրա­պա­րա­կում լույ­սե­րով հի­ա­ցող և տո­նա­ծա­ռի շուրջ տռճիկ տվող բազ­մու­թյա­նը: Նույ­նիսկ ինք­նա­պահ­պան­ման բնազդն է բթա­ցել:

Բո­լորս տագ­նա­պե­ցինք, երբ խա­ղա­ղա­պահ­նե­րի հրա­մա­նա­տար գե­նե­րալ Վոլ­կո­վի շուր­թե­րից լսե­ցինք «ми­ни та­мож­ня» դարձ­ված­քը: Հե­տո Ար­ցա­խի Ա­ԱԾ-ն հեր­քում հրա­պա­րա­կեց, մաս­նա­վո­րա­պես պնդե­լով. «Այսօր զանգ­վա­ծա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րով ու սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րով տա­րած­վել է Ար­ցա­խում ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ղե­կա­վար Անդ­րեյ Վոլ­կո­վի հար­ցազ­րույ­ցը, ո­րի հի­ման վրա հե­տև­ու­թյուն է ար­վել, որ Ար­ցա­խը Հա­յաս­տա­նի հետ կա­պող մի­ջանց­քում տե­ղադր­վե­լու է ադր­բե­ջա­նա­կան հե­տա­կետ: ԱՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան կող­մից հար­ցի շուրջ քննար­կում է կազ­մա­կերպ­վել Ա.Վոլ­կո­վի հետ, ո­րի ըն­թաց­քում վեր­ջինս հայ­տա­րա­րել է, որ մի­ջանց­քում հե­նա­կետ չի լի­նե­լու, այն ադր­բե­ջան­ցի­նե­րի կող­մից չի վե­րահսկ­վե­լու և մի­ջանց­քում՝ խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կայ­ման վայ­րե­րում ադր­բե­ջան­ցի­ներ չեն լի­նե­լու: Ա.Վոլ­կո­վի պնդմամբ ըն­դա­մե­նը նա­խա­տես­վում է տե­ղադ­րել տեխ­նի­կա­կան վե­րահսկ­ման սար­քեր՝ խա­ղա­ղա­պահ­նե­րի աշ­խա­տան­քը հեշ­տաց­նե­լու հա­մար»: Ո­րոշ չա­փով թեթև­ա­ցած շունչ քա­շե­ցինք, բայց տագ­նա­պը մնաց` չէ՞ որ Բաք­վի և Ան­կա­րա­յի ա­րյուն­ռուշտ ծրագ­րե­րը չեն փոխ­վել, իսկ կա­պի­տու­լյանտ­նե­րի խուն­տան գրե­թե ոչն­չաց­րել է պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գը:

ՔՊ-ի քա­րոզ­չա­մե­քե­նան խո­սում է անվ­տան­գու­թյու­նից, բայց մի­այն խո­սում է: ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյանը, անդ­րա­դառ­նա­լով ՔՊ-ական Վի­լեն Գաբ­րի­ե­լյա­նի ե­րես­պաշտ հոդ­վա­ծին, ի­րա­վա­ցի­ո­րեն նշում է. «Չի՛ կա­րե­լի շեն­քը պայ­թեց­նե­լուց հե­տո այն վե­րա­կանգ­նել` ա­ռանց պայ­թյու­նի պատ­ճառ հան­դի­սա­ցող ա­կան­ներն ու պայ­թու­ցիկ­նե­րը վնա­սա­զեր­ծե­լու: ՔՊ-ական այդ պատ­գա­մա­վո­րին պետք է նա­և ա­սել, որ թե­ման շատ կա­րև­որ է, բայց ՔՊ քա­ղա­քա­կան բան­դա­յի հետ քննարկ­ման են­թա­կա անվ­տան­գա­յին մի­ակ թե­ման` ի­րենց շե­ֆե­րի քա­ղա­քա­կան և ի­րա­վա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան հար­ցերն են: Փո­խա­րե­նը, լավ կա­նեք, որ­պես իշ­խա­նու­թյուն չտա­ռա­պեք ստո­րա­քարշ վախ­կո­տու­թյամբ, օ­պե­րա­տիվ ար­ձա­գան­քեք ու լու­ծում­ներ փնտրեք ադր­բե­ջա­նա­կան ա­մե­նօ­րյա ա­հագ­նա­ցող սպառ­նա­լիք­նե­րի դեմ...»: Իսկ ստո­րա­քարշ վախ­կո­տու­թյու­նը ճշգրիտ բնու­թա­գիր է, մաս­նա­վո­րա­պես, Բեր­ձո­րի մի­ջանցքն ըն­դա­մե­նը մի քա­նի թափթ­փուկ­նե­րով փա­կե­լու փաս­տի առ­թիվ վար­չախմ­բի լրիվ կրա­վո­րա­կան պահ­ված­քի առն­չու­թյամբ:

ԻՆՉ­ՊԵՍ ՍԱ­ՏԱ­ՆԱՆ ԽՈՒՆ­ԿԻՑ

BT 

Ան­շուշտ, խայ­տա­ռակ նա­խա­դեպ էր Հուն­գա­րի­ա­յի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վե­րա­կանգ­նու­մը: «Այն Հուն­գա­րի­ա­յի, որը, ան­տե­սե­լով ի­րա­վուն­քը, Հա­յաս­տա­նի մեջ­քի հե­տև­ում, ա­նար­գե­լով հայ ժո­ղովր­դի ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը` 2012թ.-ին Բաք­վին է ար­տա­հանձ­նել մար­դաս­պան Ռա­միլ Սա­ֆա­րո­վին: Այն Սա­ֆա­րո­վին, ո­րը Բու­դա­պեշ­տի ՆԱ­ՏՕ-ական դպրո­ցում կաց­նա­հա­րել է քնած վի­ճա­կում գտնվող սպա Գուր­գեն Մար­գա­րյա­նին: Այն Սա­ֆա­րո­վին, ո­րը Բաք­վին վե­րա­դարձ­վե­լուց ան­մի­ջա­պես հե­տո, պաշ­տո­նա­պես հե­րո­սաց­վել է: Երբ Սերժ Սարգ­սյա­նը 2012թ. ո­րո­շում կա­յաց­րեց Հուն­գա­րի­ա­յի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­սեց­նե­լու մա­սին (այդ մա­սին տե­ղյակ պա­հե­լով ՀՀ-ում հա­վա­տար­մագր­ված բո­լոր դես­պան­նե­րին), հիմ­քում ա­ռա­ջին հեր­թին պե­տու­թյան հե­ղի­նա­կու­թյան, ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան, բա­նա­կի ու սպա­յի պատ­վի հար­ցերն է­ին: Դրա հա­մար էլ Հա­յաս­տա­նին ու հայ ժո­ղովր­դին աշ­խար­հում հար­գում է­ին: Շատ երկր­ներ ու մի­ջազ­գա­յին կա­ռույց­ներ քննա­դա­տե­ցին Հուն­գա­րի­ա­յի կա­ռա­վա­րու­թյան ու Ադր­բե­ջա­նի այդ հա­մա­տեղ «գոր­ծար­քը»: Նի­կո­լի հա­մար ազգ, բա­նակ, ար­ժա­նա­պատ­վու­թյուն, թա­սիբ գո­յու­թյուն չու­նի: Նա հա­յե­րին վե­րա­բե­րվում է մի­այն որ­պես կե­րակր­ման, հի­մա­րաց­ման ու զի­զի-բի­զի բա­նե­րով խա­բե­լու են­թա­կա զանգ­վա­ծի»,– նշեց Ար­տակ Զա­քար­յանը:

Ին­չի պա­կաս չկա` «զի­զի-պի­զի­ի», հա­նուն ո­րի Թա­մա­նյա­նի կա­ռու­ցած շեն­քե­րի վրա հա­զա­րա­վոր նոր անց­քեր բա­ցե­ցին, սա­կայն ան­ձամբ տխրահռ­չակ Տիգ­րան Ա­վի­նյա­նը և ՔՊ-ական ողջ քա­րոզ­չա­մե­քե­նան, լծե­լով նա­և պետ­րոս­ղա­զա­րյան­նե­րին (կնե­րեք հայ­հո­յան­քի հա­մար), դրա մե­ղա­վո­րը կրկին փոր­ձում են ներ­կա­յաց­նել «նախ­կին­նե­րին»: Դե սրանք ի վի­ճա­կի չեն հաս­կա­նալ նույ­նիսկ, թե ինչ վատ բան են ա­նում` հի­շենք սրանց կուռ­քի հին բնա­կա­րա­նի պա­տե­րը, որ կա­տա­րյալ խո­զա­նոց է­ին: Դե ե­թե Նի­կո­լը իր տան պա­տե­րին էր այդ­պես վե­րա­բեր­վում, ա­պա Հրա­պա­րա­կի շեն­քե­րի պա­տե­րը հաս­տատ հա­մա­րում է «դուշ­մա­նի մալ»` ա­սած սրանց մայ­րե­նի լեզ­վով:

Նույն «Հա­յաս­տան» դա­շին­քի նա­խա­ձեռ­նած ԱԺ նիս­տը, ո­րին փոր­ձում է­ին «կա­ռու­ցո­ղա­կա­նու­թյուն» խա­ղալ, վե­րած­վեց կա­տա­րյալ խայ­տա­ռա­կու­թյան: Նրանք վա­խե­նում է­ին «Արցա­խի Հան­րա­պե­տու­թյուն» և «ինքնո­րո­շում» եզ­րույթ­նե­րից, ինչ­պես սա­տա­նան խուն­կից` ե­րև­ի խու­սա­փում է­ին Բաք­վում և Ան­կա­րա­յում նստած ի­րենց «աստված­նե­րի» զայ­րույ­թից: Ե­րև­ի թե, սրանց իշ­խա­նա­վար­ման մի­ակ ի­րա­կան ե­րաշ­խի­քը մնա­ցել է թուր­քը` ինչ­քան էլ ձև տան, որ ընդ­դի­մու­թյան այժ­մյան տե­ղատ­վու­թյունն ու­ժե­ղաց­րել է ՔՊ-ին:

Ի դեպ, Ար­մեն Ա­շո­տյանը, ում մեկ­նու­մը երկ­րից քննիչ­ներն ար­գե­լել է­ին, Վի­ե­ննա­յից փաս­տեց, որ «Նի­կո­լի իշ­խա­նու­թյունն այն­քան ու­ժեղ չէ, որ­քան կա­րող է թվալ, այն ճա­քեր է տա­լիս» և «Իմ բա­ցա­կա­յու­թյան այս թույլտ­վու­թյու­նը կրկին ա­պա­ցու­ցում է, որ ես ան­մեղ եմ, որ գոր­ծը շին­ծու է և սար­քած, որ Հա­յաս­տա­նում բա­րո­յա­կա­նու­թյու­նը չի մե­ռել, որ «գյուղ կանգ­նի, գե­րան կկոտ­րի» ա­սաց­ված­քի մեջ կա «աղ, բյու­րեղ»:

Սա­կայն փոքր-ինչ ան­հաս­կա­նա­լի կեց­վածք են դրսև­ո­րում «Հա­յաս­տան» դա­շին­քի ա­ջա­կից­նե­րը: Հենց որ պաշ­տո­նա­թող դես­պան Մի­քա­յել Մի­նա­սյա­նը Ինս­թագ­րա­մում հրա­պա­րա­կեց ձմե­ռա­յին լու­սան­կար և գրա­ռում, ո­րով հրա­ժեշտ է տա­լիս ռու­սա­կան ձմռա­նը, նրանք այդ գրառ­ման մեջ հա­զա­րա­վոր դա­վա­դիր աս­տառ­ներ ե­րև­ա­կա­յե­ցին և ան­ցան ագ­րե­սիվ վա­տա­բան­մա­նը` հաս­տա­տե­լով, որ զոմ­բին մնում է զոմ­բի, ան­գամ ե­թե հի­մա Նի­կո­լի հետ կապ չու­նի:

Մեկ էլ տիտ­ղո­սա­յին ընդ­դի­մու­թյան հան­րա­հա­վաք­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը ցու­ցա­նեց, որ «սուրբ տե­ղը դա­տարկ չի մնում», այն տվյալ դեպ­քում լցվեց ԱԺԲ-ական­նե­րով: Վեր­ջին­ներս հասց­րել են ծեծկռտ­վել ոս­տի­կան­նե­րի հետ, իսկ այ­սօր պատ­րաստ­վում են փո­ղոց­ներ փա­կել` այս եվ­րա­տե­սի­լյան շո­ու­նե­րին զու­գա­հեռ... Տես­նենք` դրա վե՞րջն ինչ է:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում