«Փաստ». Տարաձայնություններ՝ կապված Ստամբուլյան կոնվենցիայի հետ. իշխանության մեջ առաջիկայում լուրջ «կաշաներ» են սպասվում
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի՝ Հայաստանի կողմից Ստամբուլ յան կոնվենցիան վավերացնելու վերաբերյալ արված հայտարարությունից հետո հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել իշխանության ներսում։ Դեսպանի հայտարարությունն ուղղակի մեսիջ էր Փաշինյանի իշխանությանը, որ կոնվենցիայի վավերացման հետ կապված պետք է կոնկրետ քայլեր սկսել ու այլևս ժամանակ չձգել։
Մեր իշխանական աղբյուրը հայտնում է, որ Ստամբուլ յան կոնվենցիայի ընդունման հետ կապված իշխող թիմում լուրջ տարաձայնություններ են առաջացել։ Մասնավորաբար, նախորդ շաբաթ քննարկում է տեղի ունեցել իշխող խմբակցությունում, որն անցել է բավական թեժ մթնոլորտում։Որոշ քպական պատգամավորներ, ի դեպ՝ զգալի թվով, հիմնականում՝ տղամարդիկ, նեղսրտել են, թե այդ կոնվենցիայի վավերացումը իրենց «դայաղ» են անում, ու որ իրենք չեն պատրաստվում մտնել դրա տակ։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

