ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ե­թե ու­զում ես տե­ղե­կա­նալ ՔՊ-ի ա­նե­լիք­նե­րից, հարց­րու Ա­ՂԱ­ԶԱ­ՐՅԱՆ ՀՈ­ՎԻ­ԿԻՑ, ով վա­վուց այս խուն­տա­յի և՛ գիժն է, և՛ ճի­ժը: Եվ ա­հա սույն ա­ռանձ­նյակն անվր­դով ա­սում է. «Լա­չի­նի մի­ջանց­քը փա­կելն ար­տա­ռոց բան չէր, նման դեպ­քեր կրկին լի­նե­լու է: Լավ, մի­գու­գե մի­ան­գա­մի՞ց ձեր «կու­սակ­ցու­թյան և կա­ռա­վա­րու­թյան» ծրագ­րերն ա­սես... Բայց փո­խա­րե­նը զար­մա­նա­լի­ո­րեն հնչեց հեր­թա­կան «դո­զան»: Մեկ­նա­բա­նե­լով իր՝ ա­վե­լի վաղ ա­րած այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե՝ Հա­յաս­տա­նը, կնքե­լով զի­նա­դա­դա­րի պայ­մա­նա­գի­րը, դար­ձավ օ­կու­պանտ՝ Ա­ղա­զա­րյան Հո­վի­կը հայ­տա­րա­րել է, թե Ար­ցա­խին ցու­ցա­բե­րած ա­ջակ­ցու­թյու­նը չպետք է ներ­կա­յաց­վեր որ­պես պե­տա­կան քա­ղա­քակա­նու­թյուն Հա­յաս­տա­նի կող­մից. «Որով­հե­տև աշ­խար­հը էդ եր­կու սկզբունք­նե­րով ա շարժ­վում՝ տա­րածք­նե­րի ամ­բող­ջա­կա­նու­թյուն և սահ­ման­նե­րի ան­ձեռնմ­խե­լի­ու­թյուն: Երբ որ Հա­յաս­տա­նը ստո­րագ­րեց որ­պես կողմ էդ զի­նա­դա­դա­րի փաս­տա­թուղ­թը, փաս­տո­րեն, վկա­յեց՝ ին­քը ոչ թե որ­պես միջ­նորդ ա ստո­րագ­րում, այլ որ­պես կողմ ա ստո­րագ­րում՝ հա­կա­մար­տու­թյա­նը, ին­չը և Ար­ցա­խի դուրս գա­լը բա­նակ­ցու­թյուն­նե­րի գոր­ծըն­թա­ցից մեզ կանգ­նեց­րեց շատ խնդիր­նե­րի ա­ռաջ…»: Դե ինչ ա­սես. Ա­ղա­զա­րյան, օ­կու­պան­տը հենց դու ես և ՔՊ-ական թիմն ամ­բող­ջու­թյամբ` վե­րից վար, մե­ծից փոքր:

Իսկ դե­րա­սա­նու­հի Ա­ՆԱ­ՀԻՏ ՄՈՒ­ԹԱ­ՖՅԱ­ՆԸ զար­մա­ցած և վրդով­ված է ժե­խե­րի և ժե­խա­կեր­պե­րի պահ­ված­քով. «Առա­ջին ա­լիք»-ի ու­ղիղ ե­թե­րով նա­յում եմ «Ման­կա­կան Եվ­րա­տե­սի­լի» բա­ցու­մը, նա­յում եմ ու խեն­թա­նում: Լավ, Նի­կո­լենք ան­հայ­րե­նիք են, մի­ջո­ցառ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րը` նույն­պես, իսկ բո­լոր նրանք, ով­քեր այ­ծա­յին ո­գե­ւո­րու­թյամբ թռչկո­տում են հրա­պա­րա­կում, բե­րան­նե­րը մին­չեւ ա­կանջ­նե­րը բա­ցած հրճվում, լավ, դու՞ք ինչ եք, ազգ չեք, ժո­ղո­վուրդ չեք նույ­նիսկ ցե­ղա­կույտ չեք, կեն­դա­նի­նե­րը բա­նա­կա­նու­թյուն չու­նեն, բայց ու­նեն բնազդ­ներ, դուք նույ­նիսկ կեն­դա­նի չեք: Դուք ման­կուրտ եք, դուք դե­պի կա­ռափ­նա­րան գնա­ցող հոտ եք: Վա­ռե՛ք, վա­ռե՛ք տո­նա­ծա­ռի լույ­սե­րը, ծա­փա­հա­րեք ու ո­գե­ւոր­վեք «Եվրա­տե­սի­լով», չտե­սի պես դա­տար­կեք խա­նութ­նե­րը, մի­եւ­նույնն է, դուք ո՛չ բնազդ ու­նեք, ո՛չ բա­նա­կա­նու­թյուն, որ գի­տակ­ցեք մո­տա­լուտ վտան­գը...»: Ան­շուշտ, դա հի­շեց­նում է ռու­սա­կան ցի­նիկ ա­նեկ­դո­տը աղջ­կան ծա­ղիկ նվի­րող չա­րա­գոր­ծի մա­սին, ով ի պա­տաս­խան շնոր­հա­կա­լու­թյան, ա­սում է. «Это не букет, это венок»: Հի­մա սրանց պահ­վածքն է... Եվ դա դեռ քիչ է` հա­նուն այդ զազ­րե­լի շո­ո­ւի նա­և եր­կու օ­րով մետ­րո­պո­լի­տենն են փա­կում` «նկա­րա­հա­նում­նե­րի» և ե­սիմ էլ ինչ զահ­րու­մա­րի հա­մար:

Աչք­ներդ լույս, նի­կո­լա­պաշտ ա­րա­րած­ներ, ա­զե­րի­ներն ար­դեն ադր­բե­ջա­նա­կան է հռչա­կել ՄԽԻ­ԹԱՐ ԳՈ­ՇԻՆ և նրա Դա­տաս­տա­նա­գիր­քը... Ինչ­պես նշում է ի­րա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լի­քյա­նը. «Մե­զա­նում Գո­շը վե­րած­վել է «մե­դա­լի», ո­րը պա­տեհ-անպա­տեհ բաշխ­վում է ում ա­սես, և ժա­մա­նակն է՝ «միս ու ա­րյուն» տալ այդ մար­դուն, կեն­դա­նաց­նել նրա գործն ու, ին­չու՞ չէ, շա­րու­նա­կել այն՝ ար­դեն նոր պայ­ման­նե­րում ու նոր մե­թոդ­նե­րով: Ար­դեն մի քա­նի տա­րի է՝ դան­դաղ տեմ­պե­րով գո­շա­գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­ներ եմ կա­տա­րում, կար­դում եմ, գրում եմ, գրա­բա­րից ար­դի հա­յե­րեն եմ փո­խադ­րում Դա­տաս­տա­նագր­քի տեքս­տը, բայց կար­ծում եմ՝ պետք է տեմպ տալ աշ­խա­տան­քին: Չէ՞ որ «պաշ­տո­նա­կան» կա­ռույց­նե­րի վրա չի կա­րե­լի հույս դնել. նի­կո­լին որ մնա՝ իր ա­թո­ռը պա­հե­լու հա­մար Գո­շին էլ կճա­նա­չի «ադրբե­ջա­նի կազ­մում», Խո­րե­նա­ցուն էլ, Մաշ­տո­ցին էլ՝ վրա­դիր»: Ա­յո՛, մի զար­մա­ցեք, Մաշ­տո­ցին էլ կա­րող է բա­նը հաս­նել` ար­դեն ո­րոշ թրքահ­պա­տակ-նի­կո­լա­պաշտ բլո­գեր­ներ, հաշ­վի առ­նե­լով «հա­մա­թու­րա­նա­կան այ­բու­բե­նի» ստեղծմ­ան աշ­խա­տանք­նե­րի ի­րո­ղու­թյու­նը, ա­ռա­ջար­կում են մեր այ­բու­բե­նի հի­ման վրա ստեղ­ծել «հա­մա­թու­րա­նա­կա­նը»: Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում