ՍՈՎՈՐԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆԻԶՄ

Վերլուծություն

Կա­պի­տու­լյանտ Նի­կոլը, ան­շուշտ, սուտ էր խո­սում, երբ հայ­տա­րա­րում էր, որ ոչ մի «իզմ» չի դա­վա­նում: Լավ էլ դա­վա­նում է, զի այն տա­կան­քու­թյու­նը, որ միշտ հե­տև­ո­ղա­կա­նո­րեն ա­ռաջ է տա­րել` «Հանձ­նենք Ար­ցա­խը, որ լավ ապ­րենք», շատ կոնկ­րետ գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն է: Տո­տալ դա­վա­ճա­նու­թյան գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն: Դա­վա­ճա­նիզմ: Ե­թե հան­գու­ցյալ КПСС-ը դա­վա­նում էր մարք­սիզմ-լե­նի­նիզմ, ա­պա սրանց ՔՊ-ի դա­վա­նան­քը պան­թուր­քիզմ-դա­վա­ճա­նիզմ է:

ԱՐ­ՑԱ­ԽԸ ՀԱՆՁ­ՆԵ­ԼԸ` ԳԵՐԽՆ­ԴԻՐ

Քա­ղա­քա­ցի­նե­րը (նկա­տի ու­նենք քա­ղա­քա­ցի­նե­րին, այլ ոչ թե ստա­մոք­սա­պաշտ եր­կո­տա­նի­նե­րին) զար­մա­ցած ու զայ­րա­ցած են, թե ինչ­պես Նի­կո­լի մանկ­լա­վիկ­նե­րը փայտ­փո­րի­կի պես ծակռ­տում են թա­մա­նյա­նա­կան շեն­քե­րը, ո­րոնք Ե­րև­ա­նի դեմքն են: Սա­կայն ե­թե բնու­թյան մեջ փայտ­փո­րի­կը ծա­ռի կե­ղև­ի տա­կից հա­նում է վնա­սա­տու մի­ջատ­նե­րին, ա­պա ՔՊ-ական փայտ­փո­րիկ­նե­րը զուտ քան­դում են և օգ­տա­կար ո­չինչ չեն ա­նում: Ի դեպ, ռու­սա­կան մշա­կույ­թում փայտ­փո­րիկ ա­սում են մատ­նիչ­նե­րին, «գործ տվող­նե­րին», իսկ ՔՊ-ում դա շատ հար­գի է հենց գլխանց: Հի­շում եմ, թե ինչ­պես է­ի զար­մա­ցել 2018-ի ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րին, երբ ընտ­րա­տե­ղա­մա­սում գտնվող եր­կու ՔՊ-ական­նե­րից լսե­ցի, որ ի­րենց հանձ­նա­րար­ված է ի­րար վրա «գործ տալ»: Խոս­տո­վա­նի­ցին ա­ռանց ա­մո­թի, ա­ռանց գե­տի­նը մտնե­լու... Այ­սինքն` հա­կա­բա­րո լի­նե­լը սրանց հիմ­քե­րի հիմքն է, իսկ ինչ­պես հայտ­նի է` մատ­նիչն ու դա­վա­ճա­նը գրե­թե հո­մա­նիշ են:

Քա­ղա­քա­գետ, մի­ջազ­գայ­նա­գետ Սու­րեն Սարգ­սյա­նը դի­պուկ ար­ձա­նագ­րում է. «Հարկ է նկա­տել, որ Ար­ցա­խը հանձ­նե­լու կոմ­բի­նա­ցի­ան մեր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մի­ակ գոր­ծըն­թացն է, որ բազ­մա­քայլ է և ման­րա­մասն մշակ­ված: Մնա­ցա­ծը մեկ քայ­լից բաղ­կա­ցած տա­պա­լում­նե­րի շարք են»: Այ­սինքն` դա դա­վա­ճա­նա­պետ Նի­կո­լի և նրա խուն­տա­յի գլխա­վոր նպա­տակն է, գերխն­դի­րը, իսկ մնա­ցյա­լը սրանց հա­մար հե­տաքր­քիր չէ: Սրանց մի­ակ գոր­ծա­ռույ­թը ազ­գին և պե­տու­թյա­նը ա­ռա­վե­լա­գույն հնա­րա­վոր վնաս հասց­նելն էր: Հենց այդ պատ­ճա­ռով է, որ Ադր­բե­ջա­նը պատ­րաստ­վում է պա­տե­րազ­մի, իսկ սրանք` Նոր տա­րին ճոխ նշե­լուն, և հա­նուն ճոխ զար­դա­րան­քի, ծակռ­տում, փչաց­նում են այն շեն­քե­րը, ո­րոնց վրա դո­ղում է­ին Հա­յաս­տա­նի բո­լոր վար­չա­պետ­նե­րը, նա­խա­գահ­նե­րը, ա­ռա­ջին քար­տու­ղար­նե­րը: Ա­ռա­վե­լա­գույն վնաս հասց­նել` ա­հա՛ սրանց գե­րա­գույն սկզբուն­քը: Եվ սրանց հետ «կա­ռու­ցո­ղա­կան երկ­խո­սե­լը» մի­ամ­տու­թյուն է, ե­թե ոչ ծպտյալ նի­կո­լա­կա­նու­թյուն:

Սա­կայն վե­րա­դառ­նանք Սու­րեն Սարգ­սյա­նի դի­տար­կում­նե­րին. «Ակնհայտ է, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյան թիվ մեկ նպա­տա­կը ա­մեն գնով իշ­խա­նու­թյուն պա­հելն է: Սա նոր­մալ է ցան­կա­ցած իշ­խա­նու­թյան հա­մար, ո­րը հա­րյու­րա­վոր կար­միր գծեր է հա­տել: Ար­ցա­խի հար­ցում Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյան դիր­քո­րո­շու­մը հե­տև­յալն է. «Մոսկ­վա ջան, ինձ Ար­ցա­խը պետք չէ, ե­թե քեզ պետք է, դու պա­հիր» (դրա հա­մար է խոս­վում Ար­ցա­խի հա­մար Ադր­բե­ջա­նի կազ­մից դուրս այլ կար­գա­վի­ճա­կի անհ­նա­րի­նու­թյան մա­սին)»: Քա­ղա­քա­գե­տը նա­և նշում է կա­պի­տու­լյանտ­նե­րի հա­մար կա­րև­ո­րա­գույն նրբու­թյուն` սրանց անհ­րա­ժեշտ է, որ ար­ցախ­ցի­նե­րը մնան Ար­ցա­խում, ինչն ա­պա­հո­վում է հե­տև­յալ խնդիր­նե­րի լու­ծու­մը.

1. Հիմ­քեր է տա­լիս Մոսկ­վա­յին Ար­ցա­խում խա­ղա­ղա­պահ պա­հե­լու հա­մար,

2. Չի վերց­նում իր վրա սո­ցի­ա­լա­կան լրա­ցու­ցիչ պար­տա­վո­րու­թյուն՝ 100.000 ար­ցախ­ցու Հա­յաս­տա­նում «տե­ղա­վո­րե­լու» տե­սան­կյու­նից:

3. Լրա­ցու­ցիչ 100.000-անոց ռիսկ չի ստեղ­ծում իր իշ­խա­նու­թյան անվ­տան­գու­թյան հա­մար:

Եր­րորդ կե­տը սրանց հա­մար շատ մեծ ռիսկ է` թե­և հա­յու­թյան հետ սրանց օր­գա­նա­կան կա­պը բա­ցա­կա­յում է, սա­կայն թե­րևս հի­շում են ոչ վաղ ան­ցյա­լի այն ի­րո­ղու­թյու­նը, թե ինչ­պես է­ին պատ­վախն­դիր ար­ցախ­ցի­նե­րը «նե­մե­զի­սի» են­թար­կել «Коль­цо» օ­պե­րա­ցի­ա­յի պա­տաս­խա­նա­տու­նե­րից շա­տե­րին:

Իսկ սրանց բնա­կան հե­նա­րա­նը պո­պու­լիզ­մի կտե­րը հրճվան­քով ու­տող ժե­խա­զանգ­վածն է, կամ Վահ­րամ Սա­հա­կյա­նի ա­սած` չան­դա­լա­նե­րը: «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցու­թյան ղե­կա­վար Հայկ Մա­մի­ջա­նյանն ար­ձա­նագ­րել է, թե սրանց զզվե­լի խրախ­ճանքն ինչ­քան է վի­րա­վո­րում նոր­մալ մար­դու ին­տե­լեկ­տը. «Շատ բարդ է ԵԺԿ առ­ցանց քա­ղա­քա­կան ա­սամբ­լե­ա­յին մաս­նակ­ցող մեր գոր­ծըն­կեր­նե­րին հասց­նել Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի շուրջ օր­հա­սա­կան անվ­տան­գա­յին խնդիր­նե­րը, Լա­չի­նի մի­ջանց­քի հնա­րա­վոր փա­կու­մը, գե­րի­նե­րի ող­բեր­գու­թյու­նը, ո­րով­հե­տև առ­ցանց հան­դիպ­մա­նը մի­ա­ցել եմ Մե­լիք Ա­դա­մյան փո­ղո­ցի ՀՀԿ գրա­սե­նյա­կի աշ­խա­տա­սե­նյա­կիցս, ու իմ ե­լույ­թից ա­ռաջ պարզ լսվում են հրա­վա­ռու­թյան ձայ­նե­րը»:

Ե՞ՐԲ ՔԱՆ­ԴԵ­ԼՈՒՑ ՀԵ­ՏՈ ՆՈ­ՐԵՆ ԿՊԱ­ՀԱՆՋ­ՎԵՆ ՇԻ­ՆԱ­ՐԱՐ­ՆԵ­ՐԸ

Nav 

Ի­զուր տե­ղը չէ, որ ՔՊ հայ­րե­նա­պիղծ և ար­ցա­խա­տու ու­ղեգ­ծի հա­կա­թե­զը, ո­րը դա­վա­նում են բո­լոր հայ­րե­նա­սի­րա­կան ու­ժե­րը, բո­լոր պա­տեհ ա­ռիթ­նե­րով Սերժ Սարգ­սյա­նի կող­մից հնչեց­վող բա­նա­ձևն է` «Արցա­խը եր­բեք չի լի­նե­լու Ադր­բե­ջա­նի կազ­մում»: Ու դա թե­րևս նա­և այն ջրբա­ժանն է, ո­րը թույլ է տա­լիս ի­րա­կան ազ­գա­յին ու­ժե­րին` ի­րենց բո­լոր թե­րու­թյուն­նե­րով հան­դերձ, զա­տել կեղծ հա­կա­նի­կո­լա­կան­նե­րից, տա­րա­տե­սակ ա­գեն­տու­րա­յից: Օ­րի­նակ, ԱԺԲ-ն աք­լո­րա­նում էր, խո­սում վար­չախմ­բին չհնա­զանդ­վե­լու ակ­ցի­ա­նե­րի, փո­ղոց­ներ փա­կե­լու մա­սին, բայց փո­ղո­ցա­յին պայ­քա­րի կադ­րե­րի փո­խա­րեն նրանց հար­թակ­նե­րը մա­տու­ցե­ցին սո­րո­սա­կան Գա­րե­գին Չու­գաս­զյա­նի կող­մից «2022-ի ամ­փո­փու­մը», մեկ էլ Ժի­րայր Սէ­ֆի­լյա­նի ան­համ ճա­մար­տա­կու­թյուն­նե­րը «Կրեմ­լի ստրուկ­նե­րի» դեմ պայ­քա­րե­լու մա­սին: Ե­րև­ի թե, ԱԺԲ-ական­նե­րը ան­սա­ցին խուն­տա­յի հոր­դոր­նե­րին` չհա­րա­մե­լու եվ­րա­տե­սի­լյան տո­նախմ­բու­թյուն­նե­րը: Ուս­տի` հենց ծռա­շեղ­ված­նե­րին տե­ղին է հղել ի­րենց կող­մից հա­ճախ շա­հարկ­վող պուշ­կի­նյան տո­ղե­րը` «Ты трус, ты раб, ты ар­мя­нин»:

Քա­ղա­քա­գետ, «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Անդ­րա­նիկ Թև­ա­նյանն էլ ներ­կա­յաց­նում է ՔՊ-ական «աշխար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյան» ողջ ան­բա­րո պրի­մի­տի­վիզ­մը. «Փա­շի­նյա­նը Պրա­հա­յում պաշ­տո­նա­պես հանձ­նել է Ղա­րա­բաղն Ադր­բե­ջա­նին և մտել հա­կա­ռու­սա­կան կո­ա­լի­ցի­ա­յի մեջ, բայց զու­գա­հե­ռա­բար Մոսկ­վա­յին էլ է «այո» ա­սում: Պարզ չէ՞, որ Ա­լի­և­ը չի հա­մա­ձայ­նե­լու Ղա­րա­բա­ղի հար­ցը հե­տո­յին թող­նե­լու մոս­կո­վյան ա­ռա­ջար­կին, քան­զի Նի­կոլ Փա­շի­նյա­նից «նաղդ» ստա­ցել է Ղա­րա­բա­ղը: Հենց այդ «նաղդ» ստա­նալն է պատ­ճա­ռը, որ ադր­բե­ջան­ցի «բնա­պահ­պան­նե­րը» փա­կում են Ար­ցա­խից Հա­յաս­տան ե­կող մի­ակ ճա­նա­պար­հը, խոս­վում է ինչ-որ մաք­սա­կետ տե­ղադ­րե­լու մա­սին, պա­հան­ջում են այ­լևս հայ­կա­կան տե­ղա­նուն­ներ չօգ­տա­գոր­ծել: 1988-ի Ղա­րա­բա­ղյան շար­ժու­մը, շարժ­ման ձեռք­բե­րում­նե­րը Նի­կոլ Փա­շի­նյա­նը զրո­յաց­նում է»: Քա­ղա­քա­գե­տը նա­և հի­շեց­նում է դա­վա­ճա­նիզ­մի ծա­գում­նա­բա­նու­թյու­նը. «Ղա­րա­բաղն ու Հա­յաս­տա­նը դառ­նում են ան­բա­րո­յա­կա­նու­թյան ու անգ­րա­գի­տու­թյան զո­հեր: ՀՀ օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը այդ ան­բա­րո­յա­կան ու անգ­րա­գետ մի­ջա­վայ­րի ծնունդ են՝ ՀՀՇ-ի թեր­մաց­քը: Նրան­ցից այլ բան չէր էլ սպաս­վում»:

Քա­ղա­քա­գե­տը մատ­նան­շում է նա­և ել­քը. «Չա­րի­քի հաղ­թար­շա­վը կա­սեց­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է, որ գի­տակ­ցու­թյուն ու­նե­ցող­նե­րը մեկ­տե­ղեն ի­րենց ջան­քե­րը. հեշտ ու մի­և­նույն ժա­մա­նակ դժվար խնդիր»: ՀՀԿ խոս­նակ Է­դո­ւարդ Շար­մա­զա­նովն էլ հի­շա­տա­կում է «ընդդի­մու­թյան ընդ­դի­մու­թյան» խե­լոք բազ­մո­ցա­յին փի­լո­յա­բա­նու­թյուն­նե­րի դեստ­րուկ­տիվ դե­րը. «Հե­րիք է խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան վրա «բոչ­կա գլո­րեք», սկսեք Նի­կո­լին հե­ռաց­նե­լու գոր­ծըն­թա­ցը: Բայց ե­թե կար­ծում եք, որ ընդ­դի­մու­թյուն լի­նե­լը հերթ զի­ջե­լով է՝ սխալ­վում եք: Քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ յու­րա­քան­չյուրս մեր տե­ղը նվա­ճում ենք պայ­քա­րով ու տա­րի­նե­րի աշ­խա­տան­քով, այլ ոչ թե ո­րե­ւէ մե­կի նշա­նա­կու­մով ու քմա­հա­ճույ­քով: Հե­ռաց­նել նի­կո­լիզ­մը, սա է մեր քա­ղա­քա­կան դաշ­տի ա­ռաջ­նա­յին խնդիր­նե­րից մե­կը»:

Շատ թա­փան­ցիկ ակ­նարկ էր «նշա­նա­կո­վի» կեղծ ընդ­դի­մա­դիր­նե­րի հաս­ցե­ին, ում դի­մակ­նե­րը հեր­թով պատռ­վում են:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում