«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». Դատախազը՝ մամուլի թշնամի

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը որոշել է խնայել դատախազության միջոցները եւ թերթեր չբաժանորդագրվել։ Երիտասարդ դատախազուհին, հավանաբար, կարդալու հանդեպ սեր չունի․ նա արգելել է 2023 թվականի համար Հայաստանում լույս տեսնող թերթեր բաժանորդագրվել։ Ի դեպ, նախորդ տարիներին դատախազությունը տասնյակ թերթեր էր բաժանորդագրվում՝ Հայաստանում լույս տեսնող 15 տպագիր լրատվամիջոցներից մի քանի օրինակ։

Նրա նախորդը՝ Արթուր Դավթյանն էլ առանձնապես ջերմ հարաբերություններ չուներ լրագրողների հետ, բայց դատախազությունը 2022 թվականին հինգ օրինակ «Հրապարակ» էր ստանում։ Ի դեպ, թերթերի բաժանորդագրությունից հրաժարվելը գրոշների խնայողություն է առաջացնելու, քանի որ թերթի մեկ օրինակի գինն ընդամենը 100-200 դրամ է, ամսական՝ 2200-4400 դրամ։

Մեզ ասացին․ «ՀՀ գլխավոր դատախազությունը, հաշվի առնելով այն իրականությունը, որ տպագիր մամուլում հրապարակված հոդվածները հիմնականում տեղ են գտնում նաեւ առցանց լրատվամիջոցներում, որոշում է կայացրել 2023 թվականից հրաժարվել տպագիր մամուլի բաժանորդագրությունից»։

Իրականում ակնհայտ է, որ փորձում են ֆինանսական վնաս պատճառել ԶԼՄ-ներին, իսկ դատախազությունում թերթերի հավաքածուներ ունենալը, իրենց առնչվող հոդվածներն արխիվացնելը կամ գործերին կցելն աշխատանքային անհրաժեշտություն են նաեւ։ Էլեկտրոնային կայքից այս ամենն անել անհնարին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին