Լևոն Արոնյանն ու ընտրյալը ցույց են տվել նորածին դստերը և բացահայտել նրա անունը (տեսանյութ)
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանի ընտրյալ Անիտա Այվազյանը սոցցանցերում ցուցադրել է 1,5 ամսական դստերը։ Զույգն ԱՄՆ-ում մասնակցել է երաժշտական երեկոյի, որի ընթացքում ծանոթացել է հանրահայտ ջազ երգչուհի Սթեյսի Քենթի հետ:
«Մեր ընտանիքի համար շատ հաճելի էր ծանոթանալ հանրահայտ Սթեյսի Քենթի ու նրա ամուսնու հետ: Ի դեպ, սա Զաբելի առաջին ջազ համերգն էր, և այն շատ դուր եկավ նրան»,- տեսանյութին կից գրել է Անիտա Այվազյանը։
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանի առաջնեկը ծնվել էր հոկտեմբերի 21-ին:

