Արցախի հարցը վերջնականապես միայն Ռուսաստանի եւ Ադրբեջանի թեմա դարձավ

Վերլուծություն

Նա­խօ­րե­ին Մոսկ­վա­յում կա­յա­ցած Լավ­րով-Բայ­րա­մով բա­նակ­ցու­թյու­ննե­րը մի շարք պարզ ազ­դակ­ներ հղե­ցին: Եվ ա­մե­նա­կա­րե­ւո­րը, ո­րը նա­եւ Հա­յաս­տա­նի հա­մար ա­մե­նատ­խուր փաստն է, որ հենց նրանք, այն է՝ Մոսկ­վան եւ Բա­քուն են զբաղ­վում Ար­ցա­խի հար­ցով, եւ այդ­տեղ այ­լեւս Հա­յաս­տան գո­յու­թյուն չու­նի:

ՆԻ­ԿՈ­ԼԸ ՎԵՐՋ­ՆԱ­ԿԱ­ՆԱ­ՊԵՍ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՐՑԱԽԻՑ

Աս­վա­ծի ա­պա­ցույցն է այն հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րը Լավ­րովն ա­րեց մինչ Բայ­րա­մո­վի հետ հան­դի­պե­լը եւ կրկնեց այդ հան­դիպ­մա­նը հա­ջոր­դած ա­սու­լի­սում: Հի­շեց­նենք, ըստ Լավ­րո­վի, Նի­կո­լը, Ա­լի­ե­ւի հետ մի­ա­սին Սո­չի­ում Պու­տի­նին ներ­կա­յաց­րել են Պրա­հա­յում ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյունն այն մա­սին, թե հա­մա­ձայն են, որ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ գոր­ծի 1991թ.-ի Ալ­մա-Աթա­յի հռչա­կագ­րով սահ­ման­ված սահ­մա­նը: Ընդ ո­րում, դա ան­հեր­քե­լի է: Բանն այն է, որ Սո­չի­ի վեր­ջին հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում ներ­կա­յաց­ված ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան մեջ հենց այդ­պես էլ աս­վում է՝ «Պայ­մա­նա­վոր­վե­ցինք... քննար­կել եւ լու­ծել բո­լոր խնդրա­հա­րույց հար­ցե­րը բա­ցա­ռա­պես ինք­նիշ­խա­նու­թյան, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան եւ սահ­ման­նե­րի ան­ձեռնմ­խե­լի­ու­թյան փո­խա­դարձ ճա­նաչ­ման հի­ման վրա՝ հա­մա­ձայն ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյան եւ 1991թ. Ալ­մա-Աթա­յի հռչա­կագ­րի»: Իսկ այն, որ Ալ­մա-Աթա­յի հռչա­կա­գիր աս­վա­ծը ոչ թե Մոսկ­վան է օ­րա­կարգ բե­րել, այլ Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը՝ Պրա­հա­յում, անժխ­տե­լի փաստ է: Ու Լավ­րովն էլ մատ­նան­շում է՝ ե­թե Ալ­մա-Աթա­յի հռչա­կա­գիր, ա­պա այդ պա­հին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զը մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված էր՝ որ­պես Ադր­բե­ջա­նի տա­րածք:

Ի­հար­կե, այս­տեղ վի­ճե­լու բան կա: Թե­կու­զեւ այն տե­սան­կյու­նից, որ Ալ­մա-Աթա­յի հռչա­կա­գիրն ըն­դուն­վել է 1991թ. դեկ­տեմ­բե­րի 21-ին, մինչ­դեռ դրա­նից ա­ռաջ՝ դեկ­տեմ­բե­րի 10-ին Ար­ցախն ան­կա­խու­թյան հան­րաք­վե է անց­կաց­րել: Էլ չա­սած, որ դրա­նից ա­ռաջ էլ կար Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի վե­րա­մի­ա­վոր­ման մա­սին Հա­յաս­տա­նի եւ ԼՂԻՄ-ի հա­մա­տեղ ո­րո­­շու­մը, ո­րը, ի դեպ, դրված է ՀՀ Ան­կա­խու­թյան հռչա­կագ­րի հիմ­քում: Սա­կայն այս­տեղ ամ­բողջ հարցն այն է, որ պետք է մեկն այդ վեճն ա­ռաջ տա­նի: Նի­կո­լը, ըն­դու­նե­լով Ալ­մա-Աթա­յի հռչա­կագ­րով սահ­ման­նե­րը հաս­տա­տե­լու տես­լա­կա­նը, պարզ ցույց տվեց, որ Հա­յաս­տա­նը, քա­նի դեռ ինքն այս­տեղ պաշ­տո­նա­վա­րում է, նման վեճ ա­ռաջ չի տա­նի: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ նրա այն պաշ­տո­նա­կան կուր­սը, թե զբաղ­վե­լու են մի­այն Ար­ցա­խի բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյան հար­ցե­րով: Ու երբ Ադր­բե­ջա­նը, այդ թվում՝ Բայ­րա­մո­վը, Լավ­րո­վի հետ այս հան­դիպ­ման ժա­մա­նակ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում է, որ ար­ցախ­ցի­նե­րը կու­նե­նան այն նույն ի­րա­վունք­նե­րը, ինչ Ադր­բե­ջա­նի մյուս քա­ղա­քա­ցի­նե­րը, ա­պա ան­գամ այդ անվ­տան­գա­յին խնդրի շուրջ Նի­կո­լը մա­նեւ­րե­լու զրո հնա­րա­վո­րու­թյուն ու­նի, ա­ռա­վել եւս, որ նման ո­րե­ւէ ցան­կու­թյուն տե­սա­նե­լի չէ:

Կլի­նի՞ Հա­յաս­տա­նում նոր իշ­խա­նու­թյուն, կու­նե­նանք այլ պատ­կեր: Ի վեր­ջո, այդ Պրա­հա­յի հա­մա­ձայ­նու­թյուն կոչ­վա­ծը, ա­սենք նա­եւ մյուս բո­լոր ե­ռա­կողմ պայ­ման­ա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը Նի­կո­լի անձ­նա­կան ո­րո­շում­ներն են, չու­նեն միջ­պե­տա­կան պայ­մա­նագ­րի ուժ: Ա­վե­լին, ան­գամ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» աս­վա­ծը, լի­նի դրա ռու­սա­կան, թե՝ ա­րեւմ­տյան տար­բե­րա­կը, նո­րից Նի­կո­լի մի­անձ­նյա ո­րո­շումն է, եւ Հա­յաս­տա­նը չու­նի ո­րե­ւէ պար­տադ­րանք: Լավ, ա­սենք ա­ռա­ջին ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նից, ո­րով հաս­տատ­վել է զի­նա­դա­դար, հետ քաշ­վել Հա­յաս­տա­նը չի կա­րող: Բայց չէ՞ որ այդ ա­ռանց­քա­յին փաս­տա­թուղ­թը, ո­րի հիմ­քի վրա էլ կա­ռուց­վել է մնա­ցած գոր­ծըն­թա­ցը, չի են­թադ­րում ո­րե­ւէ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր», այն­տեղ չկա նման դրույթ: Թե ին­չու Ա­լի­ե­ւին հե­տո դա պետք ե­կավ, կա­րե­լի է հաս­կա­նալ. «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիրն» է, որ նրա հա­մար ա­պա­հո­վում է ե­րաշ­խա­վոր­ված հան­գու­ցա­լու­ծում: Մի բան, որ ԼՏՊ-ն չա­րեց 1994թ.-ին, դրա փո­խա­րեն, ան­հե­թեթ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով բա­վա­րար­վե­լով զի­նա­դա­դա­րի պայ­մա­նագ­րով, որն էլ հասց­րեց ներ­կա վի­ճա­կին: Այ, թե ին­չու Նի­կո­լը վա­զեց «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հե­տե­ւից՝ տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ղու­թյան գե­ղե­ցիկ կո­չե­րով, մնում է «անհաս­կա­նա­լի»: Չնա­յած, ե­թե հա­սավ վեր­ջին հա­րյու­րից ա­վել տա­րի­նե­րին Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում ճանա­չող Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին ղե­կա­վա­րի խայ­տա­ռակ եւ վտան­գա­վոր կար­գա­վի­ճա­կին, նշա­նա­կում է, որ այդ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հե­տե­ւից վա­զե­լու ա­ռա­վել քան լուրջ դրդա­պատ­ճառ­ներ ու­ներ: Ինչ­պի­սի՞ք, ժա­մա­նակն ա­մեն ինչ իր տե­ղը կբե­րի:

Ար­ցախն ին­քը, հաս­կա­նա­լի է, կար­գա­վի­ճա­կի, նա­եւ՝ Ալ­մա-Աթա­յի հռչա­կագ­րի եւ ան­կա­խու­թյան հան­րաք­վե­ի ժա­մա­նա­կագ­րու­թյան վեճ ինք­նու­րույն ա­ռաջ տա­նե­լու ո­րե­ւէ ռե­ալ շանս չու­նի:

Ար­դյուն­քում, կրկնենք, պա­տա­հա­կան չէ Լավ­րով-Բայ­րա­մով հան­դիպ­ման տպա­վո­րու­թյու­նը, թե հենց Մոսկ­վան եւ Բա­քուն են զբաղ­վում Ար­ցա­խի հար­ցով:

ԻՆՉ ԿԱ­ՐՈՂ ԵՆ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ՎՈՐ­ՎԵԼ ՄՈՍԿ­ՎԱՆ ԵՎ ԲԱ­ՔՈՒՆ

Այս­պի­սով, Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հետ կապ­ված վեճ կա­րող է ա­ռաջ տա­նել Մոսկ­վան: Կցան­կա­նա՞, դա է պետք հաս­կա­նալ:

Նախ հի­շենք՝ ի՞նչ է պետք Մոսկ­վա­յին հայ-ադրբե­ջա­նա­կան եւ ար­ցա­խյան հար­թա­կում, ո­րո՞նք են «կար­միր գծե­րը»: Հա­յաս­տան-Ադրբե­ջան ուղ­ղու­թյամբ ա­մեն բան հստակ է դեռ ԽՍՀՄ-ի ստեղծ­ման փու­լից սկսած: Այն է՝ Սյու­նի­քը պետք է լի­նի Հա­յաս­տա­նի կազ­մում՝ թույլ չտա­լու հա­մար Թուր­քի­ա-Ադրբե­ջան-Կենտ­րո­նա­կան Ա­սի­ա թյուր­քա­կան չընդ­հատ­վող ա­ռանց­քի ստեղ­ծու­մը: Եվ այն, որ Ան­կա­րա­յի եւ Բաք­վի եր­կու բա­ռից մե­կը հի­մա էլ Զան­գե­զուրն է, գա­լիս է հու­շե­լու, որ այս պա­հին էլ նշված սկզբուն­քը Մոսկ­վա­յի հա­մար ոչ թե նույ­նիսկ «կար­միր գիծ», այլ կեն­սա­կան խնդիր է: Ա­սենք, նա­եւ Ի­րա­նի հա­մար:

Մոսկ­վա­յի հա­մար «կար­միր գիծ» է նա­եւ Ար­ցա­խի հայ­կա­կան լի­նե­լը, ան­կախ քա­ղա­քա­կան պատ­կա­նե­լի­ու­թյու­նից: Թե ին­չու, դժվար չէ հաս­կա­նալ: Եվ պա­տա­հա­կան չէր, որ ան­գամ ԽՍՀՄ-ի օ­րոք, երբ Ադր­բե­ջա­նը կա­րո­ղա­ցավ հա­յա­թա­փել Նա­խի­ջե­ւա­նը, Ար­ցա­խում հայ­կա­կան գե­րակշ­ռող մե­ծա­մաս­նու­թյու­նը մնաց: Մոսկ­վան դա թույլ չտվեց ան­գամ իր հա­մար ա­մե­նա­ծանր 1990-ական­նե­րի սկզբնե­րին, ինչ­քան էլ որ հպար­տա­նանք Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի հաղ­թա­նա­կով: Վեր­ջա­պես, Մոսկ­վան դա թույլ չտվեց նա­եւ 2020թ.-ին, երբ Ստե­փա­նա­կեր­տի գրա­վումն ու Ար­ցա­խի լի­ա­կա­տար հա­յա­թա­փումն օ­րե­րի խնդիր էր: Ու ա­սել, թե այդ «կարմիր գի­ծը» կփոխ­վի, երբ Նի­կոլն ալ­մա­ա­թա­նե­րով է խո­սում, մի­ամ­տու­թյուն կլի­ներ

Այս­պի­սով, այդ եր­կու «կար­միր գի­ծը» հաշ­վի առ­նե­լով, ու­նենք այս պատ­կե­րը: Նի­կոլն ինք­նա­կամ դուրս ե­կավ խա­ղից, եւ հի­մա, քա­նի դեռ Հա­յաս­տա­նում այս գոր­ծող իշ­խա­նու­թյուն­ներն են, Ար­ցա­խի հար­ցով ա­ռա­ջին պլա­նում մնում են եր­կու խա­ղա­ցող՝ Մոսկ­վան եւ Բա­քուն: Կրկնենք, Մոսկ­վա­յին պետք է Ար­ցա­խի հայ­կա­կան մնալն ու իր վե­րահս­կո­ղու­թյու­նը, իսկ Ադր­բե­ջա­նին՝ Ար­ցախն ի­րե­նով ա­նելը, ա­պա­գա­յում խնդիր­ներ չու­նե­նա­լու հա­մար այն հա­յա­թա­փե­լը եւ ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյան ձա­խո­ղու­մը:

Այս ի­րա­վի­ճա­կում կա եր­կու հնա­րա­վոր զար­գա­ցում: Ա­ռա­ջին, Բա­քուն կա­րող է փոր­ձել իր ու­զա­ծին հաս­նել ռազ­մա­կան ճա­նա­պար­հով: Այդ թվում, դաշ­նակ­ցի օգ­նու­թյամբ: Սա­կայն մի կող­մից դաշ­նա­կի­ցը՝ Թուր­քի­ան, այս պա­հին Մոսկ­վա­յի հետ կապ­ված լուրջ ծրագ­րեր ու­նի, պատ­րաստ­վում է դառ­նալ Եվ­րո­պա գա­զա­մա­տա­կա­րար­ման հիմ­նա­կան ա­ռա­քի­չը եւ դրա­նով՝ աշ­խար­հի խո­շո­րա­գույն գա­զա­յին հա­բը: Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան եւ ռազ­մա­վա­րա­կան տե­սան­կյու­նից դա Ան­կա­րա­յի հա­մար խո­շո­րա­գույն հե­ռան­կար է, եւ ա­մե­նա­ան­ցան­կա­լին այս պա­հին կլի­ներ ռուս­նե­րի հետ բախ­ման գնա­լը: Ադր­բե­ջա­նը կա­րող է նա­եւ հույս դնել Իս­րա­յե­լի, նրա մի­ջո­ցով՝ ԱՄՆ-ի վրա: Սա­կայն Ա­մե­րի­կան հե­ռու է, Ռու­սաս­տա­նը՝ կող­քիդ, ռիս­կը շատ մեծ է:

Այս­պի­սով, Բաք­վի հա­մար մնում է Մոսկ­վա­յի բա­նակ­ցա­յին տար­բե­րա­կը, որ­տեղ պետք է հաշ­վի առ­նի ռու­սա­կան «կար­միր գի­ծը»: Այս դեպ­քում կոմպ­րո­մի­սա­յին ա­մե­նա­ռե­ալ տար­բե­րա­կը կա­րող է դառ­նալ Մոսկ­վա­յի փոխ­զիջ­մամբ՝ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում ճա­նաչ­ման վե­րա­հաս­տա­տու­մը, Ադր­բե­ջա­նի փոխ­զիջ­մամբ՝ Ար­ցա­խին մո­տա­վո­րա­պես ԼՂԻՄ-ի կար­գի կար­գա­վի­ճակ տա­լը, եւ, որ­պես մի­ջան­կյալ փու­լում «վե­րաին­տեգր­ման» ան­վան տակ անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք, ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյունն Ար­ցա­խում: Եվ ե­թե այդ մի­ջան­կյալ փուլ աս­վա­ծը լի­նի ան­ժամ­կետ, ա­պա նման կոմպ­րո­միս կա­րող է լի­նել: Զո­ւգա­հե­ռա­բար, նա­եւ հայ-ադրբե­ջա­նա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ստո­րագր­մամբ, կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­մամբ եւ այլն:

Հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րոնք հնչեց­րին Լավ­րովն ու Բայ­րա­մո­վը հա­մա­տեղ ա­սու­լի­սում, կար­ծես թե հենց այս կար­գի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի մա­սին են ակ­նար­կում: Նախ, Բայ­րա­մո­վը սկսեց խո­սել «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» նոր տար­բե­րա­կից, ո­րը, ըստ նրա, ներ­կա­յաց­վել է Հա­յաս­տա­նին, այն դեպ­քում, երբ նախ­կի­նում մի­ան­գա­մայն կոշտ պա­հանջ էր՝ մեր 5 կե­տե­րը ե­թե չըն­դու­նեք, պա­տե­րազմ կլի­նի: Իսկ դա ակ­նարկ է Պրա­հա­յին հա­ջոր­դած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ո­րո­շա­կի նյո­ւան­սա­յին փոփո­խու­թյու­նն­երի մա­սին: Հա­ջոր­դը, նրա խոս­քում ընդգծ­ված էր «Հյու­սիս-Հա­րավ» կո­մու­նի­կա­ցի­ոն մե­գած­րագ­րի տես­լա­կա­նը, այդ թվում՝ Ի­րան-Նա­խի­ջե­ւան-Հա­յաս­տան եր­կա­թու­ղու օգ­տա­գործ­մամբ, եւ այս ան­գամ խոսք ան­գամ չե­ղավ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քից»:

Բայց ա­մեն դեպ­քում, չմո­ռա­նանք, որ ե­թե այս պա­հին ար­ցա­խյան ուղ­ղու­թյամբ կա եր­կու հիմ­նա­կան խա­ղա­ցող՝ Ռու­սաս­տա­նը եւ Բա­քուն, սա­կայն կան նա­եւ մի շարք ոչ ուղ­ղա­կի­նե­րը, այդ թվում՝ ԱՄՆ-ն շա­րու­նա­կում է ինչ-որ ծրագ­րեր մտմտալ: Չնա­յած, Բայ­րա­մո­վը խո­սեց նա­եւ մին­չեւ տա­րե­վերջ սպաս­վող Ա­լի­ե­ւի ու Նի­կո­լի հան­դիպ­ման մա­սին, այն մե­կի փո­խա­րեն, ո­րը չկա­յա­ցավ Բրյու­սե­լում: Որ­տե՞ղ կլի­նի այդ հան­դի­պու­մը, դա ար­դեն վերջ­նա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն կտա:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում