ԱՄՆ-ն կնահանջի՞ Մերձավոր Արեւելքից

Վերլուծություն

Հաս­կա­նա­լի է, որ ԱՄՆ-ին ձեռն­տու չի լի­նի ար­ցա­խյան եւ հայ-ադրբե­ջա­նա­կան ո­րե­ւէ տար­բե­րակ, ո­րի ար­դյուն­քում ռու­սա­կան զոր­քե­րը կմնան տա­րա­ծաշր­ջա­նում (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=243248&l=am): Սա, ըստ է­ու­թյան, կնշա­նա­կի ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գե­րիշ­խա­նու­թյան հաս­տա­տում, եւ ե­թե սկսեն գոր­ծել նա­եւ կո­մու­նի­կա­ցի­ոն ծրագ­րե­րը, ա­պա դա Վաշնգ­տո­նի հա­մար պար­տու­թյուն է:

Ու թե­եւ վեր­ջին ժա­մա­նակ­ներս Վա­շինգ­տո­նից բա­վա­կա­նին կտրուկ հայ­տա­րա­րությ­ուն­ներ են լսվում` Ի­րա­նի հետ հա­կա­մար­տու­թյու­նում ան­վե­րա­պա­հո­րեն Ադր­բե­ջա­նին ա­ջակցե­լու մա­սին, Բաք­վում ան­գամ ՆԱ­ՏՕ-ի օ­րեր են կազ­մա­կեր­պում, բայց ա­հա Լավ­րո­վի հետ հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում Բայ­րա­մո­վը մեկ ու­շագ­րավ հայ­տա­րա­րու­թյուն եւս հնչեց­րեց: Այս­պես, նա եր­կար-բա­րակ խո­սում էր խո­շոր ար­տա­քին ու­ժե­րի մա­սին, ո­րոնք փոր­ձում են տա­րա­ծաշր­ջա­նում ի­րենց ազ­դե­ցու­թյունն ար­հես­տա­կա­նո­րեն ա­վե­լաց­նել՝ սա­կայն դրա­նով մի­այն էլ ա­վե­լի խո­րաց­նե­լով տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­կա­մար­տու­թյու­նը: Կոնկ­րետ ո՞ւմ նկա­տի ու­ներ` Բայ­րա­մովն ընդգ­ծեց, թե ա­նուն­ներ չի տա­լու, սա­կայն կռա­հե­լը դժվար չէ: Հաս­տատ ոչ Ռու­սաս­տա­նին, ո­րը տա­րա­ծաշր­ջա­նա­յին պե­տու­թյուն է: Այ­սինքն, այդ խոս­քը ինչ­պես ԱՄՆ-ն, այն­պես էլ Ֆրան­սի­ան կա­րող են հան­գիստ ի­րենց վե­րագ­րել:

Ի­հար­կե, ա­զե­րի­նե­րը մեկ ան­գամ չէ, որ ցույց են տվել, որ ցան­կա­ցած պա­հի կա­րող են խոս­քե­րը փո­խե­լով` գնալ կտրուկ շրջա­դար­ձի: Ընդ ո­րում, Բայ­րա­մո­վը հենց տե­ղում աս­վածն ա­պա­ցու­ցեց. Մի կող­մից խո­սում է «Հյու­սիս-Հա­րա­վից» եւ դրա շրջա­նակ­նե­րում Ի­րա­նի եր­կաթ­ո­ւղուց, մյուս կող­մից էլ, դրան զու­գա­հեռ, «մեծ եղ­բոր» հետ զո­րա­վար­ժանք­ներ են անց­կաց­նում Ի­րա­նի սահ­մա­նին, իսկ Ա­լի­եւն Ի­րա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին «հայ­րե­նա­կից­ներ» է ան­վա­նում: Բայց դրա­նով հան­դերձ, ի­րո­ղու­թյունն այն է, որ այս պա­հին Բա­քուն հստակ եր­կընտ­րան­քի ա­ռաջ է` կա՛մ պետք է գնա Մոսկ­վա­յի հետ բախ­ման, կա՛մ` պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան: Եվ ե­թե այս ֆո­նին ակ­նար­կում է տա­րա­ծաշր­ջա­նը «խառ­նող» ա­մե­րի­կա­ցի­նե­րի եւ ֆրան­սի­ա­ցի­նե­րի մա­սին, այն էլ, երբ ար­դեն բա­նակ­ցել է Լավ­րո­վի հետ, դա ա­վե­լի շատ հու­շում է, որ ռուս­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վե­լու տար­բե­րակն ա­վե­լի ձեռն­տու է Ա­լի­ե­ւին:

Իսկ այդ դեպ­քում Վա­շինգ­տո­նին կմնա հիմ­նա­կան հաշ­վարկ­նե­րը կա­պել Նի­կո­լի հետ: Բայց ե­թե Նի­կոլն ի­րեն ար­ցա­խյան գոր­ծըն­թա­ցում «խա­ղից դուրս» է դրել, ա­պա ի՞նչ կա­րող է ա­նել ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար:

Մյուս կող­մից, ինչ­պես ա­վե­լի վաղ ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, Վա­շինգ­տո­նը շատ ա­վե­լի լուրջ խնդիր­ներ ու­նի մեծ տա­րա­ծաշր­ջա­նում` Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, որ ա­ռանց դրանց լուծ­ման, Հա­րա­վա­յին Կով­կա­սում գործ­նա­կա­նում ա­նե­լիք չկա: Այ­սինքն, կան մի կող­մից` տե­սա­նե­լի լուրջ խնդիր­ներ թուր­քե­րի հետ, ո­րոնք սպառ­նում են ոչն­չաց­նել ա­մե­րի­կա­են­թա­կա քրդե­րին: ԱՄՆ-ն ռե­ալ բան քրդե­րին չկա­րո­ղա­ցավ խոս­տա­նալ, եւ նրանք էլ դի­մել են Մոսկ­վա­յի միջ­նոր­դու­թյա­նը: Այ­սինքն, Վա­շինգ­տո­նը կա­րող է նա­եւ «քրդա­կան պրյո­եկ­տից» զրկվել: Ի­րա­նի հար­ցը պարզ է: Սա­ու­դյան Ա­րա­բի­ան եւ նրա ա­ռաջ­նոր­դած ա­րա­բա­կան աշ­խարհն էլ, որն է­լի ԱՄՆ-ի հա­վա­տա­րիմ դաշ­նա­կից­նե­րից էր, պատ­րաստ­վում է դեկ­տեմ­բե­րի 9-ին ըն­դու­նել նա­խա­գահ Սի­ին: Ընդ ո­րում, կան խո­սակ­ցու­թյուն­ներ, որ Պե­կինն այն­պի­սի գլո­բալ ա­ռա­ջարկ­նե­րով է դի­մե­լու ա­րաբ­նե­րին (Իրա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը զու­գա­հեռ), որ նրանք պար­զա­պես չեն կա­րող դա մեր­ժել: Ա­ռա­վել եւս, երբ սա­ու­դյան ար­քա­յազ­նը եւ նրա օ­րի­նա­կով` գործ­նա­կա­նում ողջ ա­րա­բա­կան աշ­խար­հը Բու­շի ա­նունն ան­գամ լսել չեն ու­զում:

Կարճ ա­սած, ե­թե Վաշինգտ­ո­նին չհա­ջող­վի ա­րա­գո­րեն ինչ-որ կտրուկ փո­փո­խու­թյուն­ներ ստա­նալ, ա­պա կա­րող է կորց­նել իր ողջ ազ­դե­ցու­թյու­նը Թուր­քի­ա­յով հան­դերձ` Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քից մին­չեւ Հնդկաս­տան եւ Չի­նաս­տան, էլ չա­սած ռուս­նե­րի մա­սին: Սա ար­դեն կդառ­նա գլո­բալ նա­հանջ, ո­րը փոր­ձա­գետ­նե­րը հա­մա­րում են ա­մե­նահ­նա­րա­վոր տար­բե­րա­կը: Ա­ռա­վել եւս, որ Չի­նաս­տա­նը գրե­թե անց­նում է ոս­կե յո­ւա­նի պրակ­տիկ կի­րառ­մա­նը, ո­րը կնշա­նա­կի վերջ­նա­կան ա­պա­դո­լա­րի­զա­ցի­ա: Եվ ե­թե ա­մեն ինչ գնա ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար այս վա­տա­տե­սա­կան սցե­նա­րով, ա­պա Կով­կա­սում դիր­քեր պա­հե­լը պար­զա­պես դառ­նում է ա­նի­մաստ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում