Թե՛ Գուժ Մանուկյանի եւ թե՛ Լուսիկ Կիրակոսյանի հետ թատրոնը իր կապը չի դադարեցնելու. ԱՐՏԱՇԵՍ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Մշակութային

Դեկտեմբերի 1-ին, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Խանդիկյանը: Թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Մխիթարյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր թատրոնի փոխտնօրենի պաշտոնը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱՐՏԱՇԵՍ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ:

— Ե՞րբ կլինի տնօրենի ընտրություն, եւ Դուք մասնակցելո՞ւ եք տնօրենի պաշտոնի համար մրցույթին:

6 ամսից: Այո, իհարկե, մասնակցելու եմ:

— Մեծ աղմուկ բարձրացավ Ձեր թատրոնի մի շարք դերասանների՝ աշխատանքից ազատման հետ կապված: Վերանայելո՞ւ եք այս հարցը: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

— Թե՛ Գուժ Մանուկյանի եւ թե՛ Լուսիկ Կիրակոսյանի հետ թատրոնն իր կապը չի դադարեցնելու, իրենց նախաձեռնությամբ եւ թատրոնի աջակցությամբ կարող են ներգրավվել  ներկայացումների մեջ, եւ  այդ դեպքում կդիտարկվի վերականգնման հարցը:

— Ինչ-որ ծրագրային վերափոխումներ սպասվո՞ւմ են դրամատիկական թատրոնում` Ձեր ղեկավարությամբ:

— Փոփոխություններ թատրոնում միշտ էլ լինում են` թե՛ ստեղծագործական եւ թե՛  ֆինանսատնտեսական առումներով: Առանց փոփոխությունների թատրոնը չէր կարող զարգացում ապահովել, իսկ թատրոնն ամեն տարի ապահովել է առաջընթաց` մասնավորապես ֆինանսատնտեսական առումով, որն ուղիղ համեմատական է ստեղծագործական աշխատանքին:

— Ինչպե՞ս են թատրոնում վերաբերվում պարոն Խանդիկյանի՝ աշխատանքից ազատման հետ կապված:

— Արմեն Խանդիկյանը Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է 35 տարի եւ շարունակելու է ղեկավարել:

— Տեսեք, «Մհեր Մկրտչյան» թատրոնում լուրեր կան, որ կրճատվելու է գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, Ձեզ մոտ ճիշտ հակառակը եղավ: Կա՞ միասնական որոշում՝ թատրոնների հետ կապված: Քաղաքապետարանից որեւէ կերպ արձագանքե՞լ են պարոն Խանդիկյանի՝ տնօրենի պաշտոնից ազատման դիմումին:

— Արմեն Խանդիկյանն աշխատանքից չի ազատվել, նա միայն տարիքային ցենզից ելնելով` ինքնակամ, իր դիմումի համաձայն, դադարեցրել է համատեղության կարգով տնօրենի պարտականությունը` մնալով միայն գեղարվեստական ղեկավար:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում