«Հրապարակ». Իշխանությունն արտահերթ նիստերով փորձելու է սղղացնել աղմկահարույց նախագծերը
Մամուլի տեսություն«Ինչպեսեւ ակնկալվում էր՝ իշխանությունը, ավանդույթի համաձայն, տարեվերջյան արտահերթ նիստերով փորձելու է սղղացնել աղմկահարույց նախագծեր։ Այսօր նշանակված ԱԺ արտահերթ նիստում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ թիմակիցների «վախերի մասին» վկայող նախագիծը։
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթն ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում երեկ ներկայացրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Թե ինչու են որոշել ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից՝ ԱԱԽ քարտուղարը չի թաքցրել, որ քաղաքական որոշում է կայացվել. «Այս պահին կա քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ին պետք է թողնվի 3 գլխավոր գործառույթ՝ հակահետախուզություն, սահմանադրական կարգի պահպանում, ահաբեկչության դեմ պայքար: Այս երեք գործառույթներն են դրվում ԱԱԾ-ի վրա»:
Իսկ սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն իր պաշտպանության եւ անվտանգության հարցերը չի ուզում վստահել որեւէ մեկին եւ որոշել է անձամբ իրեն ենթակա մարմին դարձնել ՊՊԾ-ն, եւ որպեսզի էլ ավելի լավ պաշտպանեն, ՊՊԾ-ի համար աշխատավարձերը մինչեւ 100 տոկոս բարձրացնելու հարցն է դրված։ Նշենք, որ մինչեւ տարեվերջ մի քանի արտահերթ նիստ էլ կլինի»:

