Վաղը կարող է Ալիեի մտքին փչի, որ ասենք պետք է մտնեն մեր տները մոնիտորինգ անեն՝ տեսնեն զենք ունե՞նք, թե՞ չէ․ ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ

Հանդիպում

Այսօրվա դրությամբ Ռուսաստանի դաշնությունն է միակ երկիրը, որը ի զօրու պաշտպանել Արցախի ժողովրդին, որովհետեւ մեր Ռուսաստանի շահերը այս համատեքստում համընկնում են, ՌԴ-ն մեր միակ բնական դաշնակիցն է։ Անդրադառնալով Լաչինի միջանցքը փախելու Ադրբեջանի փորձերին, ասաց արցախյան առաջին պատերազմի հրամանատար, անվտանգային եւ տարհանվածների հարցերով Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԸ, հավելելով․

-Հիմա Ադրբեջանը պարբերաբար փորձում է խախտել նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերը․ չմոռանանք՝ Փառուխի օպերացիան, Խրամորթը, ՀՀ-ի տարածքների վրա պրովակացիան ու այսպես շարունակ։ Իսկ նպատակը մեկն է վախեցնել, ճնշել արցախահայությանը, որպեսզի արցախահայերը առանց ռազմական միջամտության դուրս գանԱրցախից։ Բայց Ալիեւը շատ լավ տեսնում է, որ արցախահայերը վախեցող չեն, դա նա շատ լավ գիտի։ Հիմա էլ, տեսնելով, որ Ռուսաստանի գլուխը խառն է Ուկրաինայով, որոշել անցնել Լաչինի միջանցքին, այդ կերպ փորձելով մեզ՝ արցախցիներիս տանելով իքնասպանության, բարոյական ահաբեկումներով ազատել Արցախի տարածքները։ Բայց Ալիեւը, իր հաշվարկներում սխալվել է ինչպես միշտ, որովհետեւ արցախահայությունը չի գնա ինքնասպանության ճանապարհով՝ մեզ ոչ իրենց սկան ապարատներն են վախեցնելու, ոչ էլ զինված հատուկ ջոկատայինները։ Միեւնույն ժամանակ Ալիեւը քաջ գիտակցում է, որ ինչքան էլ Ռուսաստանի վիճակը վատ լինի, եթե Աստված մի արասցե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, ռուսները դա չեն հանդուրժի՝ ընհուպ կհրետակոծեն Բաքուն։ Մենք չպետք է ահաբեկվենք Ալիեւի սադրանքներից, վաղը կարող է Ալիեի մտքին փչի, որ ասենք պետք է մտնեն մեր տները մոնիտորինգ անեն՝ տեսնեն զենք ունե՞նք, թե՞ չէ, ես դա էլ չի բացառվում։ Մենք պետք է իմանանք, որ Ադրբեջանի գլխավոր խնդիրը Արցախը արցախցիներից հայաթափելն է, ինչի դեմ մենք պետք է ամեն գնով դիմադրենք։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում