ԱԱ-2022. Մարոկկոն պայքարից դուրս թողեց Պորտուգալիայի հավաքականին
ՍպորտԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Պորտուգալիայի և Մարոկկոյի հավաքականների միջեւ հանդիպումը ավարտվեց մարոկացիների հաղթանակով` 1:0։
Հանդիպման 42-րդ րոպեին Էն-Նեիրին գլխի հարվածով գրավեց Կոշտայի դարպասը։
Կրիշտիանու Ռոնալդուն խաղը սկսեց պահեստայինների նստարանին եւ 51-րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ:
Հանդիպման գլխավոր հերոսը դարձյակ աֆրիկյան թիմի դարպասապահ Բունուն էր, ով մի քանի դրվագներում փրկեց իր թիմին վերահաս գոլից։
Մարոկկոն պատմության մեջ առաջին աֆրիկյան հավաքականն է (նաև Արաբական աշխարհի առաջին ներկայացուցիչը), որը դուրս է գալիս ԱԱ-ի կիսաեզրափակիչ։

