«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հուսամ՝ մեր թշնամիները մարդկային կլինեն.ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ֆրանսահայ երգիչ եւ կոմպոզիտոր ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԻ հետ:

— Ինչպե՞ս եք պատրաստվում Նոր տարվան:

— Ես հիմա գտնվում եմ Կանադայի Մոնրեալ քաղաքում: Ամեն ինչ այստեղ լավ է: Մեկ ամիս է դիտում ենք ֆուտբոլի խաղերը: Պատրաստվում եմ Նոր տարվան: Նոր տարվա գիշերը պետք է երգեմ Թեքեյան, Հայ օգնության, ինչպես նաեւ Տարեցների միություններում: Ամանորից հետո դարձյալ Մոնրեալի մոտ գտնվող Օտտավա քաղաքում պետք է երգեմ: Այսինքն` բավականին զբաղված եմ:

— Կանադայում Նոր տարվա տրամադրությունն ինչպիսի՞ն է:

— Այստեղ ամեն տեղ պարահանդեսներ են լինում: Հուսով եմ՝ հաջորդ տարի քովիդ ու պատերազմ չի լինի: Թող Աստված բոլորիս օգնի, որ հիվանդ չլինենք ու չտեսնենք պատերազմ: Տեսնում եմ, որ Հայաստանում շատ սքանչելի են նախապատրաստվել Նոր տարվան: Ինչի համար շատ ուրախ եւ երջանիկ եմ:

— Իսկ ինչպե՞ս են նշում սուրբծննդյան օրը Կանադայում:

— Դեկտեմբերի 24-ին` սուրբծննդյան գիշերը, ամեն մարդ իր տանն է նշում: Այդ օրը ուրախության, նվերների օր է: Փոքրիկների համար այն ամենալավ օրն է: Շատ կարեւոր է, որ լավ տրամադրություն ունենանք նշելու համար: Սուրբծննդյան տոնը հայկական տոնացույցով նշվում է հունվարի 6-ին: Ես նաեւ այդ օրն եմ նշում՝ որպես սուրբծննդյան տոն: Ինչ վերաբերում է Նոր տարվան, ճիշտ է, ես նշում եմ, բայց Նոր տարին սոսկ թվականի փոփոխություն է, ուրիշ ոչինչ:

— Երբեւէ Ձմեռ պապիկի դերում եղե՞լ եք:

— Մինչ այսօր չեմ եղել, բայց ամեն տարի Ձմեռ պապիկի կողքին եմ եղել եւ երգել եմ:

— Կցանկանայի՞ք լինել Ձմեռ պապիկ:

— Ինչո՞ւ չէ` եթե հրավիրեն, կհամաձայնեմ լինել Ձմեռ պապիկ:

— Դուք ե՛ւ Կանադայում եք նշել Ամանորը, ե՛ւ՝ Ֆրանսիայում, ո՞ր երկրում է ավելի հետաքրքիր անցել տոնը:

— Մի քանի տարի է, ինչ Կանադայում եմ ապրում: 4-5 ամիս Ֆրանսիայում եմ լինում, իսկ մնացած ամիսներին Կանադայում, որովհետեւ տիկնոջս ընտանիքը Կանադայում է ապրում: Նրա մայրը 95 տարեկան է: Դրա համար ավելի շատ այստեղ ենք լինում: Նոր տարին եւս նշելու եմ Կանադայում: Բոլոր երկրներում էլ շատ լավ է անցնում Նոր տարին: Այդ օրը ուրախության տոն է:

— Նոր տարվա նախաշեմին ի՞նչ ակնկալիքներ ունեք 2023 թվականից:

— Ես գիտեմ, որ Հայաստանի փոքրիկները շատ տաղանդավոր են: Նոր տարվա նախաշեմին կմաղթեմ բոլորին երջանկություն, առողջություն: Այս տարի, երբ սեպտեմբերին այցելեցի Հայաստան, հաջորդ օրը պատերազմական դրություն եղավ: Շատ տխուր եւ հուզված էինք բոլորս: Մեծ Մասրիկ գյուղը պետք է գնայի: Այնտեղ ինձ էին սպասում, բայց չգնացի պատերազմական դրության պատճառով: Եվ վստահ եմ, որ ինչ-որ նախապատրաստել էի անցյալ տարի, կիրականացնեմ 2023 թվականին: Նաեւ կայցելեմ Մեծ Մասրիկ գյուղ: Հուսամ՝ մեր թշնամիները մարդկային կլինեն, եւ Հայաստանն ավելի խելացիորեն կվարվի այս ամենի դեմ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան