Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի թեկնածուները
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության մեկնարկը:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուները
- Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա), «Բրյուգե» (Բելգիա), «Քյոլն» (Գերմանիա)
- Հենրի Ավագյան - «Նորավանք», ԲԿՄԱ
- Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
- Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
- Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
- Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
- Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
- Նարեկ Գրիգորյան - «Յագելոնիա» (Լեհաստան), «Ուրարտու»
- Արտակ Դաշյան - «Փյունիկ»
- Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա), «Անորտոսիս» (Կիպրոս)
- Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
- Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
- Ժիրայր Մարգարյան - «Վերես» (Ուկրաինա), «Ուրարտու»
- Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա), «Ինտեր» (Իտալիա)
- Հրայր Մկոյան - «Արարատ»
- Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
- Էդգար Մովսեսյան – ԲԿՄԱ, «Վան»
- Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
- Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»
- Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա», ԲԿՄԱ, ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
- Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
- Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ
- Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տարվա լավագույն մարզիչի մրցանակի հավակնորդները
- Արթուր Ասոյան - «Վան»
- Վարդան Բիչախչյան - «Արարատ», «Արարատ-Արմենիա»
- Վահե Գևորգյան - «Նորավանք»
- Դմիտրի Գունկո - «Արարատ-Արմենիա», «Ուրարտու»
- Եղիշե Մելիքյան - «Փյունիկ»
Քվեարկությանը կմասնակցեն լրատվամիջոցների ներկայացուցիչները, այն կավարտվի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին:

