Եվրո-2024-ին ընդառաջ. Պորտուգալիայի հավաքականը կհամախմբվի՞ Մոուրինյո-Ռոնալդու տանդեմի շուրջ
ՍպորտՀռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Պորտուգալացի մասնագետը ստացել է ազգային թիմում և իտալական ակումբում աշխատանքը համատեղելու առաջարկ: Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 59-ամյա Մոուրինյոյի հետ:
Ավելի վաղ Sky Sport-ը հայտնել էր, որ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի հետ պայմանագիրը կխզվի առաջիկա օրերի ընթացքում:
Այս ֆոնին Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է շարունակել ելույթները ազգային թիմում: Պորտուգալական Correio da Manhã-ի տեղեկություններով, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը ծրագրում է մասնակցել Եվրո-2024-ին:
Ամենայն հավանականությամբ Ռոնալդուն վերջնական որոշում կկայացնի, երբ արդեն հավաքականը նոր մարզիչ կունենա եւ եթե դա լինի Մոուրինյոն, ապա պետք է հասկանալ արդյո՞ք Ժոզեն կցանկանա թիմի առանցքում պահել Ռոնալդուին եւ հավաքականը այս տանդեմի շուրջ կհամախմբվի հաջորդ խոշոր մրցաշարից առաջ, թե՞ ոչ։

