«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

ԱԺ տա­րա­ծաշր­ջա­նա­յին և եվ­րա­սի­ա­կան ին­տեգր­ման հար­ցե­րի մշտա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տում տխրահռ­չակ ԳՌԶՈՆ, անդ­րա­դառ­նա­լով Հա­յաս­տա­նում տաս­նյակ հա­զա­րա­վոր հեկ­տար­նե­րի հաս­նող անմ­շակ հո­ղե­րի խնդրին և պնդե­լով, որ դրանց մշակ­ման շնոր­հիվ կա­րե­լի է աստ­ղա­բաշ­խա­կան թվե­րի հաս­նող հա­վե­լյալ ար­ժեք ստեղ­ծել, կոչ է ա­րել գյու­ղա­ցի­նե­րին մշա­կել հո­ղերն ու լու­ծել սե­փա­կան թերսն­ման պրոբ­լե­մը: Սա­կայն, ըստ Գռզո­յի, հարկ է նպաստ­նե­րի ինս­տի­տու­տի վե­րա­նա­յում ա­նել, քա­նի որ, ըստ Գռզո­յի զար­մա­նա­լի կար­ծի­քի, հնա­րա­վոր է, որ հենց նպաստ­ներն են, որ գյու­ղա­ցուն դարձ­նում են թամ­բալ: Ի­յա՛, ի­րո՞ք... Մի՞թե կո­պե­կա­նոց նպաս­տը կա­րող է գյու­ղա­ցուն հետ պա­հել հա­վե­լյալ աշ­խա­տան­քից և ե­կամ­տից, թե՞ ա­պաշ­նորհ քա­ղա­քա­կա­նու­թյունն է պատ­ճա­ռը, որ գյու­ղա­ցին այդ­քան հո­ղեր անմ­շակ է թող­նում: Ի­հար­կե, մի­ան­գա­մայն հնա­րա­վոր է, որ «դու­խով» գլխարկ դնող և Նի­կոլ ընտ­րող գյու­ղա­ցին նպաս­տը գե­րա­դա­սի աշ­խա­տան­քից, բայց հո բո­լորն այդ­պի­սին չեն: Ի­րա­կա­նում բա­ցառ­ված չէ, որ Գռզո­յի նպա­տա­կը հե­ռա­հար է. ու­զում է այդ հո­ղերն էլ ի­րե­նով ա­նել ու գյու­ղա­ցու փո­խա­րեն ին­քը մշա­կել՝ լցնե­լու ա­ռանց այն էլ մի­լի­արդ­նե­րով լի գրպան­նե­րը: Սա շատ  հա­վա­նա­կան տար­բե­րակ է՝ հաշ­վի առ­նե­լով Գռզո­յի գռզո­յու­թյու­նը:

Այժմ Բեր­ձո­րի մի­ջանց­քում, ո­րը կյան­քի ճա­նա­պարհ է, վի­ճա­կը գնա­լով ծան­րա­նում է, և շա­տա­նում է բնա­պահ­պան և լրագ­րող ձև­ա­ցող այն կոն­տին­գեն­տը, ո­րը հայ­կա­կան ռու­սա­լե­զու Տե­լեգ­րամ ա­լիք­նե­րում ըն­դուն­ված է ան­վա­նել «ин­цест­ный скот», և դրա առն­չու­թյամբ քա­ղա­քա­գետ ՍՏԵ­ՓԱՆ ԴԱ­ՆԻ­Ե­ԼՅԱՆՆ ա­ռա­ջար­կում է. «Այս ի­րա­վի­ճա­կում Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րը շատ կոնկ­րետ մի քայլ պետք է ա­նի: Պետք է հրա­պա­րա­կայ­նո­րեն դի­մի ԱՄՆ նա­խա­գա­հին, ա­սե­լով, որ Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի սահ­մա­նը հենց իր ա­սած դե­մոկ­րա­տի­ա­յի ու ավ­տո­րի­տա­րիզ­մի սահ­մանն է, ու ին­քը սպա­սում է Ար­ցա­խի ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան հար­ցում ԱՄՆ-ի կոնկ­րետ քայ­լե­րին: Ե­թե այդ քայ­լերն ԱՄՆ-ն ի վի­ճա­կի չի ա­նել, կամ չի ցան­կա­նում ա­նել (այսինքն դե­մոկ­րա­տի­ա-ավտո­րի­տա­րիզ­մը զուտ քա­րոզ­չու­թյուն է ու ի­րա­կան կյան­քի հետ կապ չու­նի, շա­հերն են կա­րև­որ), ա­պա ստիպ­ված է Սյու­նի­քում հայ-իրա­նա­կան զո­րա­վար­ժու­թյուն­ներ անց­կաց­նել ու դրա հա­մար դի­մում է Ի­րա­նին: Հի­մա կտրուկ քայ­լե­րի ժա­մա­նակն է»: Զար­մա­նա­լի է, ո՞ւմ և ի՞նչ եք ա­ռա­ջար­կում` կա­պի­տու­լյանտ հո­ղա­տո­ւի՞ն, ո­րը Բաք­վի և Ան­կա­րա­յի կա­մա­կա­տարն է: Ա՛յ, ե­թե Նի­կո­լը վռնդված լի­ներ, նոր ղե­կա­վա­րին այդ­պի­սի ա­ռա­ջար­կու­թյուն ա­նե­լը մի­գու­ցե տե­ղին կլի­ներ: Իսկ հի­մա դա նման­վում է գե­լի գլխին ա­վե­տա­րան կար­դա­լուն:

Իսկ քա­ղա­քա­գետ ԱՆԴ­ՐԱ­ՆԻԿ ԹԵ­ՎԱ­ՆՅԱՆՆ էլ բա­ցատ­րում է, թե զար­մա­նա­լի­ո­րեն ինչ պարզ պատ­ճա­ռով է թշնա­մին լկտի­ա­բար փա­կում Բեր­ձո­րի մի­ջանց­քը. «Եթե Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը, ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րից ստա­ցած հրա­հան­գով, հրա­ժար­վում է «հան­րա­պե­տու­թյուն» բա­ռից ու ա­ռա­ջար­կում է ի պա­տաս­խան Ադր­բե­ջա­նի խորհր­դա­րա­նի մեր հայ­տա­րա­րու­թյան մեջ 44-օրյա պա­տե­րազ­մին վե­րա­բե­րող հատ­վա­ծում չօգ­տա­գոր­ծել «ռազ­մա­կան ագ­րե­սի­ա իր իսկ պատ­մա­կան տա­րած­քում ինք­նո­րոշ­ված Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան» ձև­ա­կեր­պումը, այլ դրա փո­խա­րեն գրել «հար­ձա­կում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յու­թյան դեմ», ե­թե Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նի մե­ծա­մաս­նու­թյու­նը հրա­ժար­վում է «Արցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րա­ցում» ձև­ա­կեր­պու­մից, ե­թե Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նի մե­ծա­մաս­նու­թյու­նը հրա­ժար­վում է Ար­ցա­խի նկատ­մամբ իր հանձ­նա­ռու­թյուն­նե­րից, ե­թե Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նի մե­ծա­մաս­նու­թյու­նը հրա­ժար­վում է դա­տա­պար­տել մեր դեմ ուղղ­ված «Շու­շի­ի հռչա­կա­գի­րը», ե­թե Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նի մե­ծա­մաս­նու­թյու­նը հրա­ժար­վում է «Արցա­խը չպետք է լի­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում» ձև­ա­կեր­պու­մից...»: Այդ «եթե­նե­րի» ցու­ցա­կը ող­բեր­գա­կա­նո­րեն եր­կար է:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան