Հիմա սոցցանցերում ինձ դավաճան են ասում. Կովալենկոն` Հայաստանի ազգային հավաքականի հրավերը մերժելու մասին
ՍպորտՌուսական «Կռիլյա Սովետովի» 19-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն «Спорт-Экспресс»-ի հետ զրույցում հայտնել է, թե ինչու է հրաժարվել խաղալ Հայաստանի ազգային հավաքականում:
«Սա բարդ հարց է։ Եվ որոշում կայացնելը նույնքան դժվար էր: Ծնողներիս հետ եմ խորհրդակցել և որոշում կայացրել: Կարծում էի, որ Ռուսաստանից հեռանալը նման դժվարին ժամանակաշրջանում ճիշտ չէ։ Հակառակ դեպքում, տպավորություն կլիներ, որ ես Հայաստանի համար թողեցի բոլոր նրանց, որոնք հավատում և աջակցում էին ինձ։ Հիմա սոցցանցերում ինձ շատ բան են գրում, դավաճան են ասում: Ես իսկապես չեմ սիրում դրանք կարդալ: Մարդկանց կարելի է հասկանալ՝ նրանք ուզում են, որ ես շարունակեմ պապական տոհմը։ Բայց պապիկս խաղացել է ԽՍՀՄ-ի, ոչ թե Հայաստանի հավաքականում,-նշել է հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը։

