«Հրապարակ». Թուրքիայի 155 քաղաքացի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ի տեղեկացմամբ.

- 2020 թ․ հունվարի 1-ից մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Թուրքիայի 155 քաղաքացի՝ մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից՝ նշելով, որ Ադրբեջանի որեւէ քաղաքացի չի դիմել։

Թուրքիայի քաղաքացիների գերակշռող մասը, եթե ոչ ամբողջը, ազգությամբ հայեր են: Նշված ժամանակահատվածում ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 48 հազար 352 հայի։ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից խնդրել էինք տեղեկացնել նաեւ, թե 2021 թվականի փետրվարի 14-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու օրվանից մինչ օրս Հայաստան եկած ՌԴ քաղաքացիներից քանիսն է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Ոստիկանությունից պատասխանել են, որ ՌԴ նման քաղաքացիների թիվը կազմում է 17 հազար 498 մարդ։ Ոստիկանությունից, սակայն, չեն պատասխանել, թե քանի դիմում է բավարարվել՝ նշելով հետեւյալը․ «Պահանջվող ժամանակահատվածում բավարարված դիմումների վերաբերյալ հստակ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ դրանց մի մասը դեռեւս գտնվում է քննարկման փուլում։ Բացի այդ՝ նախկինում ներկայացված դիմումները եւս բավարարվել են նշված ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է մյուս հարցադրմանը, թե ՌԴ քաղաքացիությունից քանիսն են հրաժարվել, հայտնում ենք, որ դա ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության գործառույթներից դուրս է»։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին