«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ինչ­պես հայտ­նի է` Բեր­ձո­րի մի­ջանցքն ար­գե­լա­փա­կել են ադր­բե­ջա­նա­կան «բնա­պահ­պան­նե­րի» ան­վան տակ հան­դես ե­կող շուրջ 800 գլուխ եր­կո­տա­նի­ներ: Եվ ա­հա դրանց ող­ջույ­նի հե­ռա­գիր է հղել ամ­բողջ աշ­խար­հով տխրահռ­չակ­ված «բնա­պահ­պան» ԳՐԵ­ՏԱ ՏՈՒ­ԲԵՐ­ԳԸ: Ճիշտն ա­սած, սույն պա­տա­նի վիժ­ված­քի ա­րար­քը մեզ ա­մե­նև­ին չզար­մաց­րեց, քան­զի և՛ ար­դյու­նա­բե­րու­թյունն ու տեխ­նո­լո­գի­ա­նե­րը քան­դող ֆեյք բնա­պահ­պան­նե­րը, և՛ թուրք ցե­ղա­տե­սա­կը` եր­կուսն էլ հա­կա­քա­ղա­քակր­թա­կան ե­րև­ույթ­ներ են: Պար­զա­պես Բեր­ձո­րի պա­րա­գա­յում մի­ան­գա­մից ա­ռանց դի­մա­կի ե­րև­աց այս­պես կոչ­ված «բնա­պահ­պա­նա­կան» շարժ­ման ի­րա­կան դեմ­քը, և պարզ դար­ձավ, որ դրանք ոչ թե խա­ղաղ ու ինչ-որ տեղ ան­պաշտ­պան կի­սախփն­ված ակ­տի­վիստ­ներ են, այլ` ա­մեն ինչ քան­դող բար­բա­րոս­ներ: Եվ հարկ է խոս­տո­վա­նել` «բնա­պահ­պան­նե­րի» բրենդ Տու­բեր­գը և թուր­քա­կան յա­թա­ղա­նը զար­մա­նա­լի­ո­րեն ի­րար շատ են սա­զում: Ի դեպ, աչ­քի զար­նեց նա­և ադր­բե­ջան­ցի «բնա­պահ­պան­նե­րի» և 2018-ին Ե­րև­ա­նում ի­րենց ծայ­րա­հեղ ագ­րե­սիվ պա­հած նի­կո­լա­կան «բնա­պահ­պան­նե­րի» ապ­շե­ցու­ցիչ նմա­նու­թյու­նը, կար­ծես նույն ին­կու­բա­տո­րից ե­ղած լի­նեն: Դե, այդ­պես էլ կա` դրանք բո­լո­րը քա­ղա­քակր­թու­թյուն քան­դող­նե­րի ին­կու­բա­տո­րից են, պար­զա­պես այդ ջար­դա­րար­նե­րի յա­թա­ղա­նա­վոր տե­սա­կին մին­չև 20-րդ դա­րը բնա­պահ­պան չէ­ին կո­չում, զի այդ եզ­րույ­թը դեռ չէ­ին մո­գո­նել:

Իսկ եր­կո­տա­նի­նե­րի մաս­նա­գետ, այ­սինքն` ադր­բե­ջա­նա­գետ ԱՆ­ԺԵ­ԼԱ Է­ԼԻ­ԲԵ­ԳՈ­ՎԱՆ ֆեյք բնա­պահ­պան­նե­րի խնդի­րը դի­տար­կում է այլ տե­սա­կե­տից` ի ցույց դնե­լով զար­մա­նա­լի աս­պեկտ­ներ. «Եթե մենք ու­նե­նա­յինք ազ­գա­յին իշ­խա­նու­թյուն, թշնա­մու կող­մից Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի կյան­քի ճա­նա­պար­հը փա­կող ա­հա­բեկ­չա­կան «գորշ գայ­լե­րի» նշան­նե­րով ամ­բո­խը ար­դեն կհայտն­վեր մի­ջազ­գա­յին մե­դի­ա­նե­րում: Պաշ­տո­նյա­նե­րը ի­րենց մի­ջազ­գա­յին ռե­սուրս­նե­րը կօգ­տա­գոր­ծե­ին 120 հա­զար հա­յի կյան­քի, տե­ղա­շար­ժի ու անվ­տան­գու­թյան ի­րա­վուն­քը խախ­տե­լու մա­սին բո­լոր հար­թակ­նե­րում ա­հա­զան­գե­լու հա­մար: Սա կլի­ներ ևս մի փաս­տարկ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում, թե ին­չու ար­ցա­խա­հա­յու­թյու­նը չի կա­րող ապ­րել Ադր­բե­ջա­նի կազ­մում, ին­չու է դա գո­յա­բա­նա­կան խնդիր: Կրկնվեմ, դժվար բան չկա, զուտ կամ­քի հարց ա»: Ա­յո՛, ե­թե... սա­կայն այս խուն­տան ոչ մի­այն ա­պազ­գա­յին է, այլ հա­կազ­գա­յին և շեշ­տա­կի հա­կա­հայ: Սրանք` ընդ­հա­կա­ռա­կը, կամ­քի և հա­մա­ռու­թյան հրաշք­ներ են դրսև­ո­րում, մի­այն թե Ար­ցա­խը խցկեն Ադր­բե­ջա­նի կազմ` հու­րա­խու­թյուն մեր թշնա­մաց և շա­հա­մոլ նավ­թա­սեր­նե­րի:

Իսկ ԳՇ նախ­կին պետ ՄՈՎ­ՍԵՍ ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԸ բա­վա­կա­նին անս­պա­սե­լի և զար­մա­նա­լի դի­տա­կե­տից է դի­տար­կում Ար­ցա­խի շրջա­փա­կու­մը` որ Ստե­փա­նա­կերտ-Գո­րիս մայ­րու­ղու փա­կու­մը նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տաթղ­թի ի­րա­կա­նա­ցումն է. «Ես վատ եմ գնա­հա­տում ի­րա­վի­ճա­կը, բայց կար­ծում եմ՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում հնա­րա­վոր կլի­նի բա­ցել ճա­նա­պար­հը: Հայ­կա­կան կող­մի հետ ոչ մե­կը հաշ­վի չի նստում, մա­սամբ՝ նա­եւ Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ: Ըստ է­ու­թյան, տե­ղի է ու­նե­նում նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տա­թուղ­թը: Ըստ այդ փաս­տաթղ­թի՝ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս  է, բայց ա­մեն ինչ հնա­րա­վոր է փո­խել: Չեմ կա­րող ա­սել՝ ով կա­րող է բե­կում մտցնել եւ ինչ ճա­նա­պար­հով»: Ըստ Մով­սես Հա­կո­բյա­նի՝ Ար­ցա­խի իշ­խա­նու­թյան կող­մից ՄԱԿ-ին դի­մելն Անվ­տան­գու­թյան խորհր­դի նիս­տի հրա­վի­րե­լու հա­մար ո­րե­ւէ ար­դյունք չի տա, սա­կայն գե­նե­րա­լը չի նշում` իսկ ի՞նչը ար­դյունք կտա: Համ էլ, Մով­սես Հա­կո­բյա­նին հար­ցեր կան` ին­չո՞ւ ո­չինչ չա­րեց այդ նո­յեմ­բե­րի 9-ը կան­խե­լու հա­մար, ին­չո՞ւ լռեց` մի­այն պոստ­ֆակ­տում ար­ձա­նագ­րե­լով դա­վա­ճա­նու­թյան փաս­տե­րը, փո­խա­նակ ժա­մա­նա­կին դրա դեմն առ­նե­լու:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան