Ռոնալդուն մարզվել է «Ռեալի» մարզաբազայում
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մարզվում է Մադրիդի «Ռեալի»՝ Վալդեբեբասում գտնվող մարզաբազայում, հայտնում է Relevo-ն։
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը մարզվում է առանձին խաղադաշտում:
Աղբյուրը նշում է, որ Ռոնալդուն չի շփվել «Արքայական ակումբի» ֆուտբոլիստների հետ։ Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալը» ներկայումս շահագրգռված չէ բանակցությունների մեջ մտնել 37-ամյա պորտուգալացու հետ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն է: Պորտուգալացին «Արքայական ակումբի» գույները պաշտպանել էր 2009-2018 թվականներին:

