Մխիթարյանի հրապարակումը` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակվելու և վերահաս հումանիտար աղետի մասին
ՍպորտԱրդեն 3 օր է փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Ադրբեջանի իշխանությունների հրահանգած գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է շրջափակման մեջ եւ կանգնած է հումանիտար աղետի առաջ: Արցախը զրկված է նաեւ գազամատակարարումից, ինչի հեղինակը դարձյալ Ադրբեջանն է։
Այս առնչությամբ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ինստագրամի story բաժնում կիսվել է լուսանկարներով.


