ԱԱ-2022. Ֆրանսիան կիսատ թողեց Մարոկկոյի երազը (տեսանյութ)
Սպորտ
Կատարում ընթացող Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Մարոկկոյին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Արգենտինայի հետ:
Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին ֆրանսիացիների կազմում բացեց իտալական «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը, խաղի վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին՝ եւս մեկ գոլ ուղարկելով մարոկացիների դարպասը:
Հիշեցնենք, որ Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: Մինչև այդ՝ դեկտեմբերի 17-ին երրորդ տեղի համար խաղում Խորվաթիան կմրցի Մարոկկոյի հետ: Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:00-ին:
Ֆրանսիա - Մարոկկո՝ 2-0 (տեսանյութ)

