Տերն ու ծառան-2022

Վերլուծություն

Եվ այս­պես, ի՞նչ է կա­տար­վում Լա­չի­նի մի­ջանց­քում: Հաս­կա­նա­լու հա­մար նախ պետք է մի քա­նի պարզ փաս­տեր ար­ձա­նագ­րել: Նախ, տե­ղի ու­նե­ցո­ղը, ա­վե­լորդ է ա­սել, ո­րե­ւէ առն­չու­թյուն չու­նի բնա­պահ­պա­նու­թյան հետ, ո­րի ան­վան տակ են ա­զե­րի­նե­րը հան­դես գա­լիս: Առավել եւս, երբ ճանապարհ փակելուն հաջորդեց գազամատակարարման դադարեցումը: Այն է, սա մա­քուր քա­ղա­քա­կան ակ­ցի­ա է, ուղղ­ված Ռու­սաս­տա­նի՞, Հա­յաս­տա­նի՞, թե՝ Ար­ցա­խի դեմ, եւ դա է պետք նախ պար­զել:

ԻՆՉ Է ԿԱ­ՏԱՐ­ՎՈՒՄ ԼԱ­ՉԻ­ՆՈՒՄ

Հա­ջորդ փաս­տե­րը: Ար­ցա­խյան իշ­խա­նու­թյուն­նե­րը, ինչ­պես նա­եւ ե­րեկ­վա ԱԽ նիս­տը ցույց տվեցին, որ փոր­ձում են թի­րախն ուղ­ղել խա­ղա­ղա­պահ­նե­րի ուղ­ղու­թյամբ, թե՝ դա նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րի խախ­տում է, ուս­տի ­եւ բա­րի ե­ղեք ա­պա­հո­վել, որ մի­ջանց­քը բաց­վի: Ի­հար­կե, այս­տեղ ճշմար­տու­թյուն կա: Բայց մե­դալն ու­նի նա­եւ հա­կա­ռակ կող­մը. իսկ ի՞նչ է ա­րել նույն պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կեր­տը, որ նման ի­րա­վի­ճա­կի բա­նը չհաս­նի: Առ­հա­սա­րակ, ին­չո՞վ են զբաղ­ված ար­ցա­խյան իշ­խա­նու­թյուն­նե­րը, ե­թե մի կողմ ենք թող­նում ան­գամ այս կոր­ծա­նա­րար պա­հին ի­րա­րից ա­թոռ խլելն ու նման բա­նե­րը: Այս հա­մա­տեքս­տում՝ ինչ­պե՞ս հաս­կա­նանք Ռու­բեն Վար­դա­նյա­նի խոս­քը՝ «Ինձ հա­մար սկզբում անս­պա­սե­լի էր, որ անվ­տան­գու­թյա­նը զու­գա­հեռ շա­տե­րը, որ­պես խնդիր, ա­նար­դա­րու­թյան հարցն է­ին նշում»:

 Եվ կոնկ­րետ դեպ­քում, կապ­ված այս «բնա­պահ­պա­նա­կան ա­ղե­տի» հետ. այդ ի՞նչ տա­րօ­րի­նակ խա­ղե­րի մեջ են մտել, ո՞ւմ օգ­տին են խա­ղում, ին­չո՞ւ այս ա­մե­նը համընկ­ավ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի՝ «հույժ տա­րօ­րի­նակ» ֆրան­սի­ա­կան այ­ցի հետ, ո՞վ էր հրա­վի­րել նրան, ին­չո՞ւ: Սրա հետ մեկ­տեղ ինչ­պե՞ս հաս­կա­նանք Ար­ցա­խի ԱԺ խմբակ­ցու­թյուն­նե­րի մի­աս­նա­կան հայ­տա­րա­րու­թյան այս դրվա­գը. «Ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին հոր­դո­րում ենք ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի շրջա­նա­կում ա­ռա­վել կոշտ մի­ջոց­նե­րով կան­խել ադր­բե­ջան­ցի­նե­րի նմա­նօ­րի­նակ հա­կա­մարդ­կա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րը...»: Լո՞ւրջ են խո­սում, այդ դեպ­քում, ի՞նչ նկա­տի ու­նեն «ավե­լի կոշտ մի­ջոց­նե­րի» տակ, որ խա­ղա­ղա­պահ­նե­րը կրա՞կ բա­ցեն ցու­ցադ­րա­բար չզին­ված ա­զե­րի­ա­կան խառ­նամ­բո­խի վրա: Հաս­կա­նո՞ւմ են, թե դա մին­չեւ ուր կա­րող է հասց­նել: Ըստ այդմ էլ, իսկ պա­տա­հա­կա՞ն է, որ խա­ղա­ղա­պահ­նե­րը դեպ­քի վայ­րին մո­տե­նալ չեն թող­նում ար­ցա­խյան պատ­գա­մա­վոր­նե­րին, ինչն ար­դեն նման­վում է խո­րը անվս­տահ­ու­թյան:

Ֆիք­սենք նա­եւ, որ ոչ պա­կաս տա­րօ­րի­նակ են պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նի մո­տե­ցում­նե­րը: Նա­խօ­րե­ին Նի­կո­լը եր­կար-բա­րակ ա­պա­ցու­ցում էր, թե ար­ցա­խա­հա­յու­թյու­նը կանգ­նած է ցե­ղաս­պա­նու­թյան շե­մին: Ու դրան զու­գա­հեռ, թե կոնկ­րետ Հա­յաս­տանն ինչ պետք է ա­նի դրա հա­մար, կա զրո բա­ցատ­րու­թյուն եւ գոր­ծո­ղու­թյուն­ներ: Ա­վե­լին, ցե­ղաս­պան թուր­քե­րը Նի­կո­լի հա­մար մի­ան­գա­մայն ըն­դու­նե­լի հաս­կա­ցու­թյուն են: Ի դեպ, այս ա­մե­նի հետ մեկ­տեղ շատ կա­րե­ւոր հարց է նա­եւ, թե այս խառը օ­րե­րին այդ ին­չո՞ւ է զբաղ­ված ՀՀ Անվ­տան­գու­թյան խորհր­դի քար­տու­ղարի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­մեն Գրի­գո­րյա­նը Բրի­տա­նի­ա­յում, այդ թվում՝ ի՞նչ էր կորց­րել բրի­տա­նա­կան հե­տա­խու­զու­թյան՝ MI6-ի ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րի մոտ...

Ու սրան էլ, թե­րեւս, պետք է ա­վե­լաց­նել այն փաս­տը, որ պա­տա­հա­բար հենց նույն օրն էլ Եվ­րո­պան ո­րո­շեց, որ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին եր­կու ա­միս չգի­տես ին­չով զբաղ­վող իր դի­տորդ­նե­րի ժամ­կե­տը չի ա­վե­լաց­նե­լու, այն է՝ այդ ա­ռա­քե­լու­թյունն ա­վարտ­ված է: Այս կա­պակ­ցու­թյամբ, ի­հար­կե, ըն­դու­նե­լի է Ար­մեն Ա­շո­տյա­նի մեկ­նա­բա­նու­թյուն-եզրա­կա­ցու­թյու­նը, թե՝ «Փաս­տո­րեն, Պրա­հա­յի հան­դիպ­ման ժա­ռան­գու­թյու­նը գրե­թե ա­վարտ­վեց»:

Ա­հա, մոտա­վո­րա­պես այս ընդ­հան­րա­կան ֆոնն էր, գո­նե ե­րեկ­վա դրու­թյամբ, Լա­չի­նի մի­ջանց­քի շուրջ: Ա­ռա­ջին հա­յաց­քից այս պատ­կերն ակ­նար­կում է նման ի­րա­վի­ճա­կի մա­սին: Նախ, ե­թե «Պրա­հա­յի հան­դիպ­ման ժա­ռան­գու­թյու­նը գրե­թե ա­վարտ­վեց», ա­պա նա­եւ ա­վար­տվում է Ալ­մա-Աթա­յի հա­մա­ձայ­նագ­րի հի­ման վրա սահ­ման­նե­րը գծե­լու եւ դրա­նով Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում թող­նե­լու սցե­նա­րը, ո­րը Ա­լի­ե­ւի հա­մար ե­րա­զանք­նե­րի գա­գաթ­նա­կետ էր: Այս դեպ­քում Լա­չի­նի մի­ջանց­քը «բնա­պահ­պան­նե­րով» փա­կե­լու գոր­ծըն­թա­ցը կա­րե­լի է ըն­կա­լել, որ­պես Ա­լի­ե­ւի ա­ռա­ջին ռե­ակ­ցի­ան ընդ­դեմ Մոսկ­վա­յի՝ «ձա­խո­ղե­ցիք այդ գոր­ծըն­թա­ցը, ու­րեմն ես էլ կհար­վածեմ նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րին» սկզբուն­քով: Սա­կայն նման բա­ցատ­րու­թյան դեպ­քում մի քա­նի հարց բաց է մնում: Ա­լի­ե­ւը պրագ­մա­տիկ գոր­ծիչ է եւ հա­զիվ թե լրջո­րեն հա­վա­տա, որ ինչ-որ «ակտի­վիստ­նե­րով» ճա­նա­պարհ­ներ փա­կե­լով՝ լու­ծում­ներ կստա­նա: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ այդ դեպ­քում ռուս­նե­րը եւս կա­րող են բա­զում այլ ադր­բե­ջա­նա­կան ճա­նա­պարհ­ներ փա­կել ու է­լի «ակտի­վիստ­նե­րով»: Օ­րի­նակ, դե­պի ՌԴ գնա­ցող եր­կա­թու­ղին, որն Ադր­բե­ջա­նին հսկա­յա­կան վնաս­ներ կտա: Կա­րող են նա­եւ ողջ Կաս­պից ծո­վը փա­կել, եւ այդ­պես շա­րու­նակ: Այ­սինքն, ճա­նա­պարհ փա­կե­լով, եր­կար չես «ձգի», նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րով հենց Ադր­բե­ջանն է ե­րաշ­խա­վո­րել մի­ջանց­քի անվ­տան­գու­թյու­նը, այն է՝ ինքն է պար­տա­վոր իր «ակտի­վիստ­նե­րին» հե­ռաց­նել: Ե­թե ոչ, ա­պա դա կըն­դուն­վի, որ­պես հա­մա­ձայ­նագ­րից դուրս գա­լու քայլ, որն ար­դեն այլ ի­րա­վի­ճակ է են­թադ­րում: Այդ թվում, որ ռուս­ներն այդ ի­րա­վի­ճա­կում կա­րող են հայ­տա­րա­րել, թե պա­հում են խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյու­նը՝ Ար­ցա­խի բնակ­չու­թյա­նը ցե­ղաս­պան­վե­լուց փրկե­լու հա­մար, որն ար­դեն վե­րած­վում է Աբ­խա­զի­ա­յի կամ Մերձդ­նեստ­րի սցե­նա­րին: Այս դեպ­քում Ա­լի­ե­ւին կմնա ա­վե­լի ար­մա­տա­կան քայ­լե­րի անց­նել: Պատ­րա՞ստ է դրան Հեյ­դա­րո­վի­չը:

ՆԻ­ԿՈ­ԼԻՆ ՊԱՐ­ՏԱԴՐ­ՎՈՒՄ Է ՍՏՈ­ՐԱԳ­ՐԵ՞Լ

Այլ կող­մից գանք. իսկ ին­չի՞ կա­րող է հաս­նել Ա­լի­ե­ւը՝ ճա­նա­պարհ փա­կե­լով: Թե­րեւս, ա­ռա­վե­լա­գույ­նը, բա­նակ­ցու­թյուն­նե­րի կոշ­տաց­ված դիր­քե­րից: Ու հենց դա էր, որ դեռ նա­խօ­րե­ից նկատ­վում է:

Այս­պես, այս մի­ջա­դե­պի հետ կապ­ված, նա­խօ­րե­ին Պու­տի­նը հե­ռա­խո­սազ­րույց ու­նե­ցավ ինչ­պես Ա­լի­ե­ւի, այն­պես էլ դրա­նից հե­տո նա­եւ Նի­կո­լի հետ: Այ­սինքն, ե­թե ըն­դու­նենք, որ տե­ղի ու­նե­ցողն ըն­դա­մե­նը Ա­լի­ե­ւի «կապ­րիզ­ներն» են, եւ այս­տեղ ո­րե­ւէ դեր Նի­կո­լը չու­նի, ա­պա Նի­կո­լի հետ Պու­տի­նի զրույ­ցը ա­վե­լորդ կլի­ներ: Բայց...

Կրկնենք, Պու­տի­նը Նի­կո­լի հետ խո­սեց, երբ ար­դեն խո­սել էր Ա­լի­ե­ւի հետ: Այ­սինքն, կա՛մ Ա­լի­ե­ւի հետ ինչ-որ բան քննար­կե­ցին, ո­րը պետք էր շա­րու­նա­կել  քննար­կել Նի­կո­լի հետ՝ ընդ­հա­նուր եզ­րեր գտնե­լու հա­մար: Կա՛մ կա­րող է նա­եւ Ա­լի­ե­ւի հետ խո­սակ­ցու­թյու­նը լի­ո­վին ձա­խող­վեց, եւ Պու­տի­նը կապ­վեց Նի­կո­լի հետ՝ հե­տա­գա քայ­լե­րի հար­ցով պայ­մա­նա­վոր­վե­լու հա­մար:

Ո՞ր տար­բե­րակն է: Պա­տաս­խա­նը ստա­նա­լու հա­մար նախ պետք է կռա­հել, թե ին­չի՞ մա­սին կա­րող է­ին խո­սել Պու­տինն ու Ա­լի­ե­ւը:

Նկա­տենք, որ Լա­չի­նի մի­ջանց­քը փա­կե­լուն զու­գա­հեռ, Բայ­րա­մո­վը հայ­տա­րա­րեց. «Խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի տեքս­տի շուրջ երկ­կողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րը սկսվել են... Ակն­կալ­վում է, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի հա­ջորդ փու­լը տե­ղի կու­նե­նա մո­տա­կա շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում»: Եվ երբ նման «հույժ լա­վա­տե­սա­կան» ֆո­նին Բա­քուն նման ար­մա­տա­կան քայ­լե­րի է գնում, նշա­նա­կում է, որ այդ «երկկողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րի» ինչ-որ դե­տալ Ա­լի­ե­ւի սրտո­վը չէ: Իսկ դա կա­րող է վե­րա­բե­րել ա­մե­նա­ա­ռանց­քա­յին խնդրին՝ Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի թե­մա­յին:

Այս­պի­սով, ել­նե­լով նա­եւ այն ե­լա­կե­տա­յին տրա­մա­բա­նա­կան կե­տից, որ «Պրա­հա­յի հան­դիպ­ման ժա­ռան­գու­թյու­նը գրե­թե ա­վարտ­վեց», Պու­տի­նի եւ Ա­լի­ե­ւի քննար­կում­նե­րը պետք է որ կենտ­րո­նա­ցած լի­նեն մո­տա­վո­րա­պես այս մի­ջա­կայ­քում: Ռուս­ներն ա­ռաջ են տա­նում «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րում» Ար­ցա­խի հետ կապ­ված՝ կար­գա­վի­ճա­կի հե­տաձգ­ված ո­րո­շե­լու մա­սին ռու­սա­կան ա­ռա­ջար­կը, իսկ Ա­լի­ե­ւը՝ Պրա­հա­յում ըն­դու­ված սահ­մա­նա­զատ­ման տար­բե­րա­կը: Այս եր­կու կե­տե­րի մի­ջեւ կա­րող են լի­նել մի քա­նի տար­բե­րակ­ներ, ո­րոն­ցից յու­րա­քան­չյու­րը, ո­րը կե­րաշ­խա­վո­րի ռու­սա­կան զոր­քե­րի ան­ժամ­կետ ներ­կա­յու­թյունն Ար­ցա­խում, Մոսկ­վա­յի հա­մար կա­րող է ըն­դու­նե­լի լի­նել: Ա­մեն դեպ­քում հաս­կա­նա­լի է, որ թե­ման պետք է քննարկ­վեր նա­եւ Նի­կո­լի հետ: Այ­սինքն, երբ նա հա­ջորդ ա­ռա­վո­տյան Անվ­տան­գու­թյան խորհր­դի նիստ է հրա­վի­րում, կա­րող է նշա­նա­կել, որ կա կոնկ­րետ ա­ռա­ջարկ, եւ պետք է տալ կոնկ­րետ պա­տաս­խան, այդ թվում՝ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ժամ­կետ­նե­րի հետ կապ­ված, ո­րը նո­րից Նի­կո­լը սկսել էր «ծամծ­մել»:

Ա­մեն դեպ­քում այն, որ Պու­տի­նը Նի­կո­լի հետ Լա­չի­նի թե­ման քննար­կել է տա­րա­ծաշր­ջա­նում կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման թե­մա­յի հա­մա­տեք­ստում, ո­րը «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» գոր­ծըն­թա­ցը «ծամծ­մե­լու» հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մեկն է, թե­րեւս ակ­նարկ է այս վար­կա­ծի օգ­տին, որ այս ա­մե­նը միտ­ված է ա­րա­գո­րեն այդ պայ­մա­նա­գի­րը կնքե­լուն:

Ա­ԼԻ­ԵՎ-ՆԻ­ԿՈԼ ԽԱՂՆ ԸՆԴ­ԴԵՄ ՄՈՍԿ­ՎԱ­ՅԻ՞

Բայց, կրկնենք, մի­ան­շա­նակ չէ, որ Պու­տինն ու Ա­լի­եւն ինչ-որ կոնկ­րետ տար­բե­րա­կի շուրջ պայ­մա­նա­վոր­վել են: Բայ­րա­մո­վը, նկա­տենք, խո­սում է «երկկողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րի», մա­սին, ո­րը, չմո­ռա­նանք, օ­րա­կարգ են բե­րել ա­մե­րի­կա­ցի­նե­րը: Եվ այն, որ նա այդ հայ­տա­րա­րու­թյունն ա­րեց իր հեր­թին ա­րեւմ­տյան ծա­գու­մնա­բա­նու­թյամբ մի­ջո­ցառ­ման ժա­մա­նակ՝ ԵՄ Ա­րե­ւե­լյան գոր­ծըն­կե­րու­թյան ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դիպ­մա­նը, կա­րող է ակ­նարկ լի­նել, որ թե­եւ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փը» չի գոր­ծում, սա­կայն այն փո­խա­րին­վել է ա­մե­րի­կա­ցի­նե­րի ա­ռա­ջար­կած «երկկողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րով», ո­րը եր­րորդ կող­մին՝ Ռու­սաս­տա­նին խա­ղից դուրս թող­նել է նշա­նա­կում: Ու ե­թե «երկկողմ բա­նակ­ցու­թյուն», ա­պա դա կնշա­նա­կի, որ տե­ղի ու­նե­ցո­ղը կա­րող է նա­եւ Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի հա­մա­տեղ խաղն է՝ ուղղ­ված այդ գոր­ծըն­թա­ցը կանգ­նեց­նող մի­ակ ու­ժին՝ ռու­սա­կան զոր­քե­րին Ար­ցա­խից դուրս մղե­լուն:

Ա­մեն դեպ­քում այն, որ ա­մե­րի­կա­ցի­ներն ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ ակ­տիվ խա­ղե­րի մեջ են, իր հեր­թին է խո­սում այս վար­կա­ծի օգ­տին: Գու­մա­րած, «քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հը», ինչ­պես միշտ, այս դեպ­քում էլ «չի տես­նում», որ մի ամ­բողջ ցե­ղաս­պա­նու­թյուն է հա­սու­նա­նում, ինչ­պես ե­ղավ 2020թ.-ին:

Բայց ե­թե ըն­դու­նենք, որ այս տար­բե­րակն է, ա­պա հաս­կա­նալ է պետք՝ ինչ­քա­նո՞վ այն թուր­քա­կան թե­ւի հա­մար է­ֆեկ­տիվ կա­րող է լի­նել: Ի վեր­ջո, գա­լիս ենք նույն բա­նին՝ Ա­լի­եւն ինչ­քա՞ն կա­րող է փակ պա­հել մի­ջանց­քը, եւ ձգձգման դեպ­քում ռուս­ներն ի՞նչ քայ­լե­րի են պատ­րաստ դի­մել: Մեկ բան հաս­տատ է. խա­ղա­ղա­պահ­նե­րը ե­րեկ­վա դրու­թյամբ դեռ սպա­սում է­ին վե­րին հրա­մա­նի՝ կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մար: Իսկ դա նշա­նա­կում է, որ «բա­զար­նե­րը» դեռ շա­րու­նակ­վում են:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում