ԻՆ­ՉՈ՞Վ Է ԶԲԱՂ­ՎԱԾ ԷՐ­ԴՈ­ՂԱՆՆ ԱՅՍ ԽԱ­ՌԸ ՊԱ­ՀԻՆ

Վերլուծություն

Բայց ա­մեն դեպ­քում, հաս­կա­նա­լու հա­մար, թե ի­րա­կա­նում ինչ է կա­տար­վում Լա­չի­նի մի­ջանց­քի ուղ­ղու­թյամբ, ի­հար­կե, չի կա­րե­լի աչ­քա­թող ա­նել մեկ է­ա­կան գոր­ծոն՝ Թուր­քի­ա­յին:

Այս օ­րե­րին Թուր­քի­ա­յից մեկ բա­վա­կան ու­շագ­րավ հայ­տա­րա­րու­թյուն լսվեց: Խոս­քը՝ «Ապա­գա­» կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ, նախ­կին վար­չա­պետ, նախ­կին ԱԳ նա­խա­րար, Էր­դո­ղա­նի նախ­կին թի­մա­կից Ահ­մեդ Դա­վու­թօղ­լո­ւի մա­սին է, ով հան­կարծ հայ­տա­րա­րեց, թե հի­մա ճիշտ ժա­մա­նակն է Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վո­րե­լու հա­մար: «Ադրբե­ջա­նը Թուր­քի­ա­յի ա­ջակ­ցու­թյամբ կա­րո­ղա­ցավ իր հո­ղե­րի զգա­լի մա­սը հետ վերց­նի Հա­յաս­տա­նից: Հա­յաս­տա­նը քա­ղա­քա­կան եւ տնտե­սա­կան խնդիր­ներ ու­նի: Թուր­քի­ա­յի հա­մար լավ ժա­մա­նակ է՝ իր ու­զա­ծը Հա­յաս­տա­նից վերց­նե­լու հա­մար»:

Այ­սինքն, Դա­վու­թօղ­լուն Էր­դո­ղա­նին, ում հա­մա­րում է գրե­թե թշնա­մի, փոր­ձում է մի այն­պի­սի խոր­հուրդ տալ, ո­րից Թուր­քի­ա­յի նա­խա­գա­հը օգտ­վե­լու դեպ­քում կմե­ծաց­նի՞ գա­լիք գար­նա­նը վե­րընտր­վե­լու իր շան­սե­րը: Այն դեպ­քում, երբ Դա­վու­թօղ­լո­ւի ի­րա­կան տե­րե­րը՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ճիշտ հա­կա­ռակն են ա­նում՝ ա­մեն կերպ փոր­ձում են ձա­խո­ղել Էր­դո­ղա­նի վե­րընտր­վե­լը: Ընդ ո­րում, դրա­նով էր­դո­ղա­նա­կան թի­մի թշնա­մանքն ա­մե­րի­կա­ցի­նե­րի հան­դեպ հա­սել է այն աս­տի­ճա­նին, որ նա­խօ­րե­ին թուր­քա­կան խորհր­դա­րա­նի էր­դո­ղա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը մի մեծ կռիվ սար­քեց այն բա­նի հա­մար, որ ի­րեն ան­վա­նե­ցին «Ամե­րի­կա­յի ըն­կեր»: Կարճ ա­սած, նման «խորհր­դով» Դա­վու­թօղ­լուն ցույց տվեց, որ կա՛մ ա­մե­րի­կա­ցի­նե­րին էլ չի են­թարկ­վում, ին­չը քիչ հա­վա­նա­կան է, կա՛մ էլ, որ այդ աղ­վե­սը մի այլ խնդիր է լու­ծում:

Մի­եւ­նույն ժա­մա­նակ նա­եւ նկա­տենք, որ Լա­չի­նի մի­ջանց­քի այս աղ­մու­կի ֆոնին Թուր­քի­ա­յի ձայ­նը, գո­նե նախ­նա­կան փու­լում, գրե­թե լսե­լի չէր: Հետո լսվեց միայն Չավուշօղլուի կեսբերան աջակցության հայտարարությունը, եւ վերջ: Ին­չո՞ւ չի նետ­վում «փոքր եղ­բո­րը» պաշտ­պա­նե­լու, երբ նրա հասցեին ամեն կողմից մեղադրանքներ կան` բավարարվելով ներքին քննարկումներով: Չնա­յած, կոնկ­րետ դեպ­քում կտրում քայ­լով նա ռուս­նե­րի հետ է հա­կա­մար­տու­թյան նոր ա­ռիթ ստեղ­ծե­լու: Այն դեպ­քում, երբ այս պա­հին նման հա­կա­մար­տու­թյունն Էր­դո­ղա­նին հաս­տատ պետք չէ:

Այս­պես, ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րար Ա­լեք­սանդր Գրուշ­կոն նա­խօ­րե­ին հայ­տա­րա­րեց, որ Թուր­քի­ա­յում գա­զա­յին հա­բի գա­ղա­փա­րը կի­րա­կա­նաց­վի: Դի­վա­նա­գի­տա­կան նման զուսպ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի փո­խա­րեն, այս օ­րե­րին Ան­կա­րա­յից ա­վե­լի բուռն հայ­տա­րա­րու­թյու­ններ են լսվում այդ թե­մա­յով: Մաս­նա­վո­րա­պես, որ այդ ծրա­գիրն ար­դեն մտել է գործ­նա­կան փուլ, որ օ­րա­կար­գում է նա­եւ գոր­ծո­ղից բա­ցի, գա­զի նոր ու­ղի­նե­րի ձե­ւա­վոր­ման հար­ցը՝ ՌԴ-ից, նա­եւ՝ Ի­րա­նից: Ընդ ո­րում, այս հա­մա­տեքս­տում թուրք փոր­ձա­գետ­նե­րից մե­կի մոտ կար ընդ­հուպ այն մաս­նա­գի­տա­կան կար­ծի­քը, որ պետք է ան­պայ­ման օգ­տա­գոր­ծել նա­եւ Հա­յաս­տա­նի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Այն է՝ ՌԴ-ից Հա­յաս­տան ե­կող գա­զա­տա­րն ու­նի ան­հա­մե­մատ ա­վե­լի մեծ թո­ղու­նա­կու­թյուն, քան Հա­յաս­տա­նի պա­հան­ջարկն է, եւ պետք է մի­այն այն ար­դի­ա­կա­նաց­նել: Նա­եւ կա­րե­լի է հա­մե­մա­տա­բար ա­րագ եւ է­ժան քա­ռա­պատ­կել Ի­րա­նից Հա­յաս­տան ե­կող հզո­րու­թյուն­նե­րը, եւ հա­վե­լյալ ողջ ծա­վալ­նե­րը կտե­ղա­փոխ­վեն Թուր­քի­ա:

Տնտե­սա­կան ա­ռու­մով գա­ղա­փա­րը նոր­մալ է: Իսկ քա­ղա­քա­կան տե­սան­կյու­նից դրա հա­մար պետք է մեկ «հա­սա­րակ» բան՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սում հան­դարտ ի­րա­վի­ճակ: Բայց ա­հա այդ նույն պա­հին մի կող­մից՝ Ա­լի­ե­ւի մոտ են նկատ­վում քայ­լեր, ո­րոն­ցից ա­մե­նա­շա­տը կա­րող են օգտ­վել ա­մե­րի­կա­ցի­ներն ու ՀՀ ԱԽՔ-ի այդ­քան սի­րե­լի բրի­տա­նա­ցի­նե­րը՝ Գրի­գո­րյա­նին ըն­դու­նած MI6-ով հան­դերձ: Մյուս կող­մից էլ՝ Դա­վու­թօղ­լուն է «բզում», թե այ Էր­դո­ղան, ին­չի՞ ես սպա­սում: Ու է­լի ար­դյուն­քում կշա­հեն ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ե­թե հաս­նեն թուրք-ռու­սա­կան բա­խում­նե­րի:

Իսկ ա­հա Էր­դո­ղա­նը, հա­նուն «եղբայ­րա­կան հա­վա­տար­մու­թյան», պատ­րաստ է ան­գամ Ի­րա­նի սահ­ման­նե­րին զո­րա­վար­ժանք­ներ ա­նել: Բայց կգնա՞ ա­վե­լի գործ­նա­կան քայ­լե­րի, ա­ռա­վել եւս, որ դրա հե­տե­ւանք­նե­րից մե­կը կա­րող է դառ­նալ գա­զա­յին հա­բի հե­ռան­կա­րի կո­րուս­տը, ո­րը նրան հնա­րա­վո­րու­թյուն կտա ոչ մի­այն նկա­տե­լի­ո­րեն հե­շտաց­նել իր վե­րընտ­րու­թյու­նը, այլ նա­եւ Եվ­րո­պա­յի վրա նման լուրջ տնտե­սա­քա­ղա­քա­կան լծակ ու­նե­նալ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում