«Փաստ». Թշնամական երկրի մասին՝ ավելի մեղմ
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանական հանցագործ սադրանքներից միայն երեք օր անց Ազգային ժողովն ընդունեց «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարություն: Ուշագրավ է, որ այն ընդունվեց ընդամենը 57 կողմ ձայնով, այսինքն՝ քպականների որոշակի մասը ևս չի քվեարկել: Ընդդիմադիր խմբակցությունները լքել էին նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ ՔՊ-ի ներկայացրած օրակարգը համարժեք չէ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին։
Բազմաթիվ փորձագետներ ևս երեկ նշում էին, որ ԱԺ հայտարարությունը անատամ է, և տպավորություն կա, որ ընդունել է «պտիչկա» դնելու համար: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ ընդդիմության առաջարկած նախագիծը, որը քպականները հրաժարվեցին քննարկել, գոնե առնվազն երկու առանցքային տարբերություն ուներ: Նախ՝ հստակ շեշտվում էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, երկրորդ՝ հասցեական նշվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

