ԱԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը չորրորդն է

Սպորտ

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող առաջնության 9-րդ մրցումային օրը կանանց Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը:

87 կգ քաշայինների պայքարում երկամարտի 238 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը՝ 3 կգ-ով զիջելով երրորդ տեղը զբաղեցրած Ուզբեկստանի ներկայացուցիչին:

Պոկում վարժությունը Խուրշուդյանը պայքարը սկսեց 103 կգ-ով: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 107 կգ-ի մոտեցումը ձախողեց, բայց երրորդ մոտեցմամբ հաջողությամբ պոկեց 108 կգ:

Հրում վարժությունում երկու երեխաների մայրը երկու առաջին փորձով գլխավերեւում պահեց 127, ապա 130 կգ-ը: Երրորդ մոտեցումը ձախողեց, որի համար պատվիրել էր 134 կգ եւ զրկվեց երկամարտի բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից:

87 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նորվեգիայի Սոլֆրիդ Կոանդան (260 կգ, 113+147), փոխչեմպիոն՝ Ավստրալիայից Էյլին Չիկամատանան (109+140), բրնոզե մեդալակիր՝ Ուզբեկստանը ներկայացնող Տուրսունոյ Ջաբորովա (112+129):

Աշխարհի առաջնության 9-րդ մրցումային օրը կանանց հավաքականից մրցահարթակ էր դուրս եկել նաեւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Լիանա Գյուրջյանը, որը մասնակցել է 81 կգ քաշայինների B խմբում:

Երկամարտի 237 կգ արդյունքով Գյուրջյանը 11-րդն է (103+134):

Կանանց Հայաստանի թիմն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնությունում: Արտաշես Ներսիսյանի գլխավորած հավաքականի 5 ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Հայաստանի հավաքականի անվանի ծանրորդուհին 6 տարվա դադարից հետո այս տարվա Հայաստանի առաջնության մասնակցությունով եւ չենպիոնությամբ հայտարարեց իր վերադարձի մասին: Նա մրցահարթակից բացակայում էր 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնությունից հետո:

Անվանի ծանրորդուհու առաջին միջազգային փորձը դադարից հետո եղավ Եվրոպայի առաջնությունը, որտեղ գրավեց 5-րդ տեղը: Ալբանիայում անցկացված առաջնությունում կանանց 87 կգ քաշայինների պայքարում Խուրշուդյանը երկամարտում գրանցեց 227 կգ արդյունք (105+122):

Երկու երեխաների մայրն աշխարհի առաջնությունում 11 կգ-ով բարելավեց Եվրոպայի առաջնության արդյունքը: 12 ծանրորդով աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի թիմը դեռ մեկ մեդալ է նվաճել:

Նախորդ օրը տղամարդկանց 102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 389 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ (175+214): Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մնաց երկու մասնակից:

Դեկտեմբերի 17-ին տղամարդկանց +109 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը, 109 կգ քաշային կարգում կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմաանակցի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին