Ռոնալդուն միշտ աջակցել է թիմակիցներին, ովքեր դժվար ժամանակաշրջան են ունեցել, իսկ նրան հիմա չեն աջակցում. Կակա
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կական խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.
«Ցավալի է տեսնել այն ամենը, ինչ ասվել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Ես նրա հետ խաղացել եմ «Ռեալում», և նա միշտ աջակցել է այն ֆուտբոլիստներին, ովքեր դժվար ժամանակաշրջան են ունեցել։ Հիմա նա ավելի մեծ դժվարությունների միջով է անցնում, բայց նրան չեն աջակցում»,- Կակայի խոսքերն է մեջբերում DW Sports-ը։

