Առնետների մի խումբ Շվեյցարիայի դեմ հաղթանակը տոնեց իբրև Ռոնալդուի դեմ տարած հաղթանակ. Կատյա Ավեյրու
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն դարձյալ անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականին.
«Մենք պարտվեցինք աշխարհի առաջնությունը, երբ առնետների մի ոչ մեծ խումբ Շվեյցարիայի դեմ հաղթանակը տոնեց իբրև Ռոնալդուի դեմ տարած հաղթանակ։
Հավաքականում ակումբներ չկան։ Հավաքականը երկիր է։ Բայց, ցավոք, Պորտուգալիայում այս դասը դեռ յուրացված չէ»,- գրել է Ավեյրում սոցցանցերի իր էջերում։
Ռոնալդուն ԱԱ-2022-ի վերջին երկու խաղերում չէր ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում, Շվեյցարիայի դեմ 1/8 եզրափակչում, Պորտուգալիան հաղթել էր 6-1 հաշվով, իսկ 1/4 նվազագույն հաշվով զիջել Մարոկկոյի ընտրանուն։

