Սպերցյանը` «Կրասնոդարի» աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ռուսական «Կրասնոդարի»` աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Լավագույն խաղացողը որոշվել է երկրպագուների քվեարկության արդյունքում: Սպերցյանը ստացել է ձայների 22,42 տոկոսը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը (14,09 տոկոս), եռյակը եզրափակել է ռուսաստանցի կիսապաշտպան Իլզատ Ախմետովը (10,89 տոկոս):
Հիշեցնենք, որ 22-ամյա հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում, իսկ Ռուսաստանի գավաթում մասնակցել է 5 հանդիպման և աչքի ընկել մեկ անգամ:

