ԱԱ. - 2022 Խորվաթիան բրոնզե մեդալակիր
ՍպորտՖուտբոլի աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար խաղում մրցեցին Խորվաթիայի և Մարոկկոյի հավաքականները։
2։1 հաշվով հաղթեցին խորվաթները, երկրորդ անգամ դառնալով աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։ Արդեն 7֊րդ րոպեին, խաղի հաշիվը բացեց Խորվաթիան։ Գերմանական «Լայպցիգի» 20֊ամյա պաշտպան Յոշկո Գվարդիոլը, դարձավ գոլի հեղինակ։ Գոլային փոխանցումը կատարեց Լոնդոնի «Տոտենհեմի» 33֊ամյա հարձակվող Իվան Պերեշիչը։ Ընդամենը 2 րոպե անց, Մարոկկոյի թիմը կարողացավ վերականգնել հավասարությունը։
Աչքի ընկավ ֆրանսիական «Բրեստի» 23֊ամյա պաշտպան Աշրաֆ Դարին։ 42֊րդ րոպեին Խորվաթիայի 2֊րդ գոլը խփեց Զագրեբի «Դինամոյի» 29֊ամյա հարձակվող Միսլավ Օրշիլը, որին գոլային փոխանցում կատարեց Սպլիտի «Հայդուկի» 29֊ամյա հարձակվող Մարկո Լիվայան։ 2֊րդ խաղակեսում, որոշակի առավելություն ուներ Խորվաթիան, որը կարողացավ պահպանել հաղթական հաշիվը։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Խորվաթիան 0։3 հաշվով պարտվել էր Ամերիկայի գավաթակիր Արգենտինային, Մարոկկոն 0։2 հաշվով պարտություն էր կրել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայից։

